Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական վտանգը Եվրոպայի շեմին Աննախադեպ ցույց Բրյուսելում

13/10/2020
- Պատերազմ, Վերլուծություն

Մինչ հայ-ադրբեջանական օր-օրի ահագնացող պատերազմում կյանքի ու մահվան մարտեր են ընթանում, աշխարհասփյուռ մեր հայրենակիցները միջազգային տարբեր հարթակներում մեկ այլՙ տեղեկատվական- դիվանագիտական պատերազմ են մղում: Հաշված ժամերի ընթացքում աշխարհի հայերն , ամուր բռունցք դառնալով, բողոքի ալիք բարձրացրին միջազգային կարեւորագույն հարթակներում ՙ աշխարհին Ժողովրդավարություն, մարդասիրություն եւ հատկապես խաղաղություն քարոզող գերհզոր պետություններին կոչելով կանխել Ադրբեջանին սատարող Թուրքիայի վտանգավոր հեռահար քայլերը:

Եվ եթե նախորդ շաբաթ միջազգային լրատվամիջոցները հայ-ադրբեջանական պատերազմը ներկայացնում էին վերապահումներով, կցկտուր լուրերով եւ լրջագույն փաստերին չտիրապետելով, գուցեեւ միտումնավոր շրջանցելով իրականությունը, ապա շաբաթվա ընթացքում լրատվության մատուցման շեշտն անհամեմատ փոխվեց: Միանշանակ ոչ այն պատճառով, որ միջազգային լրատվամիջոցներն առավել խորությամբ սկսեցին ուսումնասիրել արցախյան հիմնախնդիրը, այլ պարզապես հաշվարկելով առկա պատերազմի ռիսկերը եւ հասկանալով, որ Եվրոպայի շեմին ահագնացող պատերազմը վաղ թե ուշ թակելու է նաեւ իրենց դուռը:

Շաբաթվա ընթացքում Բելգիայի մեր հայրենակիցներն երկու անգամ բողոքի ձայն բարձրացրին Եվրոմիության հրապարակում: «Ազգ»ի նախորդ համարում մենք անդրադարձել ենք բելգիահայերի նախորդ ցույցին, իսկ երկու օր առաջ , հոկտեմբերի 7- ին, կայացավ երկրորդը, որն առանց չափազանցելու աննախադեպ էր բելգիահայերի պատմության մեջ: Վաղ առավոտից հայերը փակել էին Եվրոմիության հրապարակ տանող բոլոր ճանապարհները : Բազմահազար հայեր, հայկական եռագույնը ծածանելով կարծես մարտի էին գնում: Բրյուսել էին եկել ոչ միայն երկրի հեռու ու մոտ քաղաքներից, այլ նաեւ Լյուքսենբուրգից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իսպանիայից: Հայերին աջակցում էին հունական, քրդական, եզդիական, ասորական համայնքները: Մեր հայրենակիցներն այս անգամ միտումնավոր էին ընտրել առավոտյան ժամի բողոքի այս ձեւը: Սովորաբար առավոտյան աշխատանքային ժամերին Եվրոմիության կիլոմետրով ձգվող բանուկ այդ տարածքը գերծանրաբեռված է, Իսկ այդ օրը հայերի հոծ բազմությունն առավոտյան ժամը 8-ից կաթվածահար արեցին բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները: Ամենուր երկարաձիգ խցանումներ էին: Հանրահավաքն իր ծավալներով աննախադեպ էր եւ հիշեցնում էր 1988 -ի հայաստանյան ցույցերը: Մարտական տրամադրված, վրեժով լեցուն մեր հայերը բռունցք դարձած, հորդորում էին Եվրոպային, որ պայքարելու են այնքանՙ մինչեւ Եվրոպան գործնական պատժիչ քայլերի գնա Թուրքիայի դեմ:

Հայերն անընդմեջ վանկարկում էին. «Էրդողան, Ալիեւ, տեռորիստ», «Հայաստան, Հայաստան», «Ուր ես, Եվրոպա», «Ճանաչեք Արցախը», «Հայեր միացեք, պայքար, պայքար մինչեւ վերջ»…Նախատեսված երկժամյա ցույցը ժամեր տեւեց: Հայերը ճեղքելով ոստիկանական պատնեշը բլոկադայի ենթարկեցին Բրյուսելի ամենաբանուկ տարածքն ու չնայած ոստիկանների միջամտությանը շարունակում էին իրենց պահանջներ: Ոստիկաններն հարկադրաբար ջրցան մեքենաներով փորձեցին ցրել ցուցարարներին, սակայն հայերն համառորեն չէին հեռանում:

Բելգիահայերն տագնապի մեջ են, գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցներն հայրենիքին օգնելու համար: Պատերազմի սկսման առաջին իսկ օրերից ԵՄ տարբեր մակարդակներով Ադրբեջանին եւ Թուրքիային դատապարտող-պատժիչ հայտարարություններով հեղեղել են ԵՄ տարբեր ատյաններին: ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակից տեղեկացանք, որ հոկտեմբերի 5-ին, դարձյալ Եվրոխորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցություններից 48 պատգամավորներ, կիպրացի եվրոպատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ նամակով դիմել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ եվրոհանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելիինՙ կոնկրետ քայլեր ձեռնարկել, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, ստիպել զերծ մնալ որեւէ միջամտությունից, որը ապակայունացնում է եւս մեկ տարածաշրջանՙ Հարավային Կովկասը: Միաժամանակ հիշեցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհրաժեշտությունը կարող է կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Հոտեմբերի 7 Եվրոխորհրդարանի լիագումար նիստին 68 պատգամավորներից միայն 5-ն աջակցել Ադրբեջանին:

Որքան էլ որ համայն հայությունն այս օրհասական պահին աշխարհի ուշադրությունն է սեւեռել սանձարձակ Թուրքիային դատապարտելու վրա, այնուամենայնիվ , երկակի ստանդարտներով հղկված եվրոպական քաղաքականությունն իրականում անզոր է գնալ կոնկրետ քայլերի:

Արդարության ջատագով, ժողովրդավարություն, հանդուրժողականություն քարոզող Եվրոպան այլեւս անկասկած սպառման եզրին է: Արդեն որերորդ անգամ Եվրոպան հայտնվելով Թուրքիայի խառնակչության թիրախումՙ այնուամենայնիվ կոնկրետ պատժամիջոցների չի դիմում:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ոչ միայն ռազմական առումով գերհզոր պետություն է տարածաշրջանում, այլեւՙ ինքնակամ գործողություններ հրահրող , հմուտ հաշվարկներով պատասխանատվությունից ճողոպրող միջազգային հայտնի սադրիչ:

Եվ եթե այսօր համայն հայությունը հստակ ապացույցներով միջազգային ատյաններին հորդորում է դատապարտել ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիային, իսկ Եվրոպան կիսով չափ աչք փակելով գործնական քայլերի չի գնում ,ապա սա եւս Թուրքիայի ճշգրիտ հաշվարկների ապացույցն է: Թուրքիան խաղում է այն խաղաքարտով, որ ՆԱՏՕ-ն խրոնիկ հակասության մեջ է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը Եվրոպայի աչքում համարվում է Հայաստանին սատարողն ու ռազմավարական գործակիցը: ՆԱՏՕ- ի համար առաջնայինը քաղաքական իր շահերն են, հետեւաբար հանուն Հայաստանի Հյուսիս -ատլանտյան դաշինքը, ուր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, Թուրքիային դատապարտելու գործնական քայլերց անշուշտ զերծ կմնա եւ դեմ չի գնա իր դիրքորոշմանը, որպեսզի անուղղակի ձեւով չաջակցի Ռուսաստանին:

Տարիներ ի վեր Թուրքիան Սիրիայի փախստականներին դեպի Եվրոպա ներհոսքի սպառնալիքով շանտաժի է ենթարկում Եվրոպային ու միլիարդներով գումար կորզում Եվրոմիությունից: Իսկ Եվրոպան հանուն տարածաշրջանի խաղաղության լռում է, անզոր է Թուրքիայի դեմ պատժիչ քայլեր ձեռնարկել: Եվ ստացվում է, որ ամեն անգամ Թուրքիան արկածախնդիր իր ծրագրերը հյուսելով առաջ է գնում եւ ամեն անգամ անպատիժ մնում:

Մի ամբողջ շաբաթ եվրոպատգամավորներն աղաղակում են. որ պատերազմ է Եվրոպայի շեմին, այն կարող է տարածվել ու տարածաշրջանից դուրս գալ, սպառնալ միջազգային անվտանգությանը, եւ չկանխելու դեպքում հետեւանքներն անկանխատեսելի կլինեն: Չզսպելով Թուրքիայինՙ Եվրոպան ներքաշվում է մի նոր վտանգի մեջ:

Բայց ցավոք Եվրոպան, ինչպես նախկինում , այսօր էլ դեռ լուռ է. բանավոր հայտարարություններից վեր չի բարձրանում, չկան գործնական քայլեր, իսկ սահմանին պատերազմն օրեցօր նորանոր կյանքեր է խլում:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Նախորդ գրառումը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում աղոթք է հնչել(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Հյուսիսային սահմանագոտու արծիվները (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026
Հաջորդ գրառումը

Հյուսիսային սահմանագոտու արծիվները (տեսանյութ)

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական