Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թյուրքական մշակութային և /ոչ միայն/ աշխարհի օդային միջանցքի երաշխավորը

09/10/2021
- Վերլուծություն

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ /և ՈՉ ՄԻԱՅՆ/ ԱՇԽԱՐՀԻ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Մինչ նիկոլ փաշինյանը դեռ շարունակում է բացահայտ ստով և կեղծիքով, սադրանքներով ու երեսպաշտությամբ կերակրել տապալված հայ ժողովրդին, թքել մեր արժանապատվության ու ինքնության վրա՝ արդարացնել աններելին, ուրանալ մեր անցյալը՝ «հիմնավորելով», թե Շուշին հանձնվեց, որովհետև «դժբախտ էր ու դժգույն», որովհետև Շուշիիում նախկինները «մի շենք էլ չէին կառուցել», Բաքուն պատրաստվում է 2023 թ․ Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ (https://twitter.com/Anar_Karim/status/1438790399884201985…)։

Մինչ Հայաստանի անհայրենիք «քաղաքական առաջնորդները» այսպես անթաքույց, բաց ճակատով դյուրավ հաշտ են մեր ինքնության ու ժառանգության կորուստների հետ, սեպտեմբերի 17-ին Ուզբեկստանում տեղի ունեցած թյուրք նախարարների միջազգային 38-րդ հանդիպմանը Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ակտիվացնի իր միջազգային համագործակությունը՝ թյուրքական մշակույթի պահպանման և Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների ոչնչացումների հարցերով։ (https://regnum.ru/news/cultura/3373318.html):Փաստորեն, Շուշին հռչակելով թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, թուրքերը հանրահռչակելու են և միջազգայնորեն իբրև սեփական ժառանգության մաս ամրագրեն այն արժեքներն ու գանձերը, որոնցից առանց մեղքի զգացողության, բաժանվում է պաշտոնական Հայաստանը, դեռ մի բան էլ վարչապետի շուրթերով հաստատում է Շուշիի «անպետքությունը»։

Ի դեպ, միայն Շուշիում և շրջանում պատմության և մշակույթի 197 հուշարձան կար։Բնականաբար, մեր մշակութային ժառանգության մերժումի և ոչնչացման հաշվին, Ալիևը շարունակում է իր քաղաքական դիրքերն ամրապնդել և տարածքների սեփականության հիմքեր ստեղծել։ Վերջերս, այցելելով Թալիշի Սրբ․ Ամենափրկիչ եկեղեցի, Ալիևն այն ուդիական կոչեց։ Իսկ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Թարթառ գետի աջ ափին 12-17 դարերում կառուցված Կուսանաց անապատ վանական համալիրում թուրքերը նամազ են անում ու պղծում․․․Դե ինչ, մինչ Պարսկաստանը փակում է Թուրքիայի հետ ցամաքային բոլոր անցակետերը, թյուրքական աշխարհն անխափան օդային միջանցք ունի և Հայաստանն ապահովում է թյուրքական «մշակութային/ և ոչ միայն/ աշխարհի» առայժմ օդային անխափան տարածքները։Հ․Գ․ Կերակրվեք խաղաղության կեղծ օրակարգով․ այն, ըստ էության, մեր պետականության մահվան վկայականն է։

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Նախորդ գրառումը

Հետախուզվողը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան

Հաջորդ գրառումը

«Կրակոցներն ամեն օր էլ կան, մի քանի օր առաջ գյուղում «Կամազի» վրա էին կրակել․ իշխանությունները թաքցնում են»․ Երասխի բնակիչ (168.am)

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

«Կրակոցներն ամեն օր էլ կան, մի քանի օր առաջ գյուղում «Կամազի» վրա էին կրակել․ իշխանությունները թաքցնում են»․ Երասխի բնակիչ (168.am)

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական