Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընկեր Փանջունին… ի Հայաստան

Հակոբ Ավետիքյան
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Կարծում եմ ճիշտ ժամանակն է նորից հրատարակելու Երվանդ Օտյանի գլուխգործոցը՝ «Ընկեր Փանջունին» իր երեք մասերով՝ «Ի Ծապլվար», «Ի Վասպուրական» եւ «Ի Տիասպորա»: Հակառակ որ այն հրատարակություններ շատ է ունեցել՝ Կահիրե, Փարիզ, Բեյրութ ու Երեւան, սակայն այսօր դժվարությամբ է ճարվում: Նախընտրելի է այն վերահրատարակել, ավելի մեծ ֆորմատով, մեր սիրելի Լեւոն Հախվերդյանի 1989-ին խմբագրած տարբերակով՝ Սարուխանի երգիծանկարներով, որոնք ոչ թե գեղազարդումն են այդ գրքի, այլ՝ ամբողջացումը նրա: Մեծատաղանդ երկու ստեղծագործողներ, մեկը՝ գրող, մյուսը՝ երգիծանկարիչ, կարծեք նույն երկը միասին են երկնել, մեկը՝ տառերով, մյուսը՝ գծերով, երկուսն էլ՝ սրատես, սրախոս ու սրամիտ: Ոչ թե ծաղրում ու զվարճացնում են նրանք մեզ, այլ՝ բնութագրում են հավաքական այդ կերպարը, զգուշացնում են նրա ու նմանների գոյության կործանարար հետեւանքների մասին:

Իսկ ովքե՞ր են դրանք՝ փանջունիները: Ծնյալ հեղափոխականներ՝ որոնց ո՛չ թե կյանքն է դարձնում հեղափոխական, այլ իրե՛նք են կյանքը վերածում հեղափոխության: Եսակենտրոն, անհանդուրժող, արկածախնդիր արարածներ, որոնք խռովություն են սերմանում ամեն բանում, անձնական հարաբերությունների մեջ եւ հասարակական կյանքում: Կոնֆլիկտներ ստեղծելը նրանց տարերքն է. հենց դրա համար էլ մարդկանց բաժանում են դասակարգերի, տեսակների, յուրայինների եւ հակառակորդների, կռվում եւ կռվեցնում իրար դեմ, ապա մեղքը գցում ուրիշների վրա: Նրանք դեմ են օրենքներին, չեն սիրում կարգուկանոնը, ավանդույթները, ատում են գոյություն ունեցող կառույցները, որքան կայացած ու հին՝ այդքան զզվում են դրանցից:

Օտյանի Փանջունին իր ոխերիմ թշնամին է համարում գյուղապետին՝ ռեսին, որը չի հանդուրժում խռովություններ իր գյուղում: Նա գյուղապետին համարում է տգետ եւ պահպանողական, իսկ գյուղի քահանային՝ խավարամիտ եւ անբարոյական, եկեղեցու գանձանակը սեփական գրպանը դատարկող խաբեբա, որի միրուքն է պոկում, իսկ նրա խեղճուկրակ ժամկոչին անարգում որպես գյուղացիների «արյունը ծծող կապիտալիստների լակեյ»:

Հապա տեսնենք ինչպիսի՞ն է եղել Փանջունին թերահաս, մանկական տարիքում: Օտյանը նկարագրում է առանձին ուշադրությամբ: Մանուկ Փանջունին նստած՝ իր նոր ստացած խաղալիքն է քանդում: «Ծօ, այդ ի՞նչ կընես», հարց են տալիս մարդիկ: Անվրդով պատասխանում է՝ «Կը շինեմ կոր»: Արեւմտահայերեն՝ «շինելը» չունի արեւելահայերեն փոխաբերական ներկա իմաստը: Իսկ արեւելահայերեն՝ Փանջունին շինում է, շինում է երկիրը, պետությունը, ազգը, եկեղեցին, բոլորիս: Շինում է եւ շինվում, Կալլասից, Ուրսուլայից, Թրամփից, անգամ՝ կնիկից ամեն օր ծեծ ուտող Մակրոնից, Իլհամից, Էրդողանից, Թրամփից ու մյուսներից: Շինվում է ու հանձնում, հանձնվում է ու դարձյալ շինվում՝ այս բայի բոլոր իմաստներով: Նրանք իրեն չեն խանգարում, չեն քննադատում, ընդհակառակն՝ քաջալերում են շինարարության ընթացքը, որը հօգուտ իրենց է նաեւ: Մանավանդ որ, նա ոչինչ չի պահանջում նրանցից, այլ ընդամենը՝ սեփական ժողովրդին զեկուցում կամ հրահանգ է տալիս՝ «Մի քիչ փող ուղարկեք»: Եվ ուղարկում են, առատաձեռնորեն, նույնիսկ սեփական բերանից կտրելով: Քանզի գիտեն, սիրելի Փանջունին է սովորեցրել, որ քաղցը կապ չունի ստամոքսի հետ, այլ՝ սեփական ուղեղի հետ: Ինչպես որ պարտությունը կապ չունի Եռաբլրում ննջող երիտասարդների հետ, այլ՝ սեփական գիտակցության, հոգեկան զգացողության հետ: Որ Շուշիի, ողջ Արցախի հանձնումը կապ չունի գերագույն գլխավոր հրամանատարի հետ, այլ՝ դասալիք, դավաճան գեներալների, գնդապետների, նույնինքն՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ, որոնք, ինչպես մեղադրում են փանջունիականները, չկռվեցին, չդիմադրեցին, չզոհվեցին ռազմի դաշտում եւ նախընտրեցին հյուրընկալվել Ալիեւի բանտախցերում: Թող այդպես էլ մնան այդտեղ, դրանց տե՛ղն է…

*    *    *

Այո, Փանջունին, ինչպես փանջունիականությունը, անմահ է, 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդի սկզբում, կեսերին եւ հիմա՝ 21-րդ դարում, ի Հայաստան:

Պարզապես նրան պետք է լավ ճանաչել: Պետք է վերահրատարակել Օտյանի գլուխգործոցը, մի քանի լեզուներով, ու տարածել հատկապես երիտասարդության մեջ՝ «Եթե իրազեկ ես, ուրեմն ապահով ես» սկզբունքով: Մեզ պետք է ապահով Հայաստան:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլ. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 23.01.2026

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստ - 23.01.2026

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական