Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուք կրքերը տաք պահեք

Մարիետա Խաչատրյան
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հայ-գերմանական վերջին հանդիպումներն իհարկե կարելի է դիտարկել նախ տնտեսական բացվածքով, հատկապես եվրոպական պետություններից մի քանիսի` TRIPP-ի ծրագրին մասնակից լինելու ջանքերի համատեքստում:

Սակայն շատ լավ հայտնի է, որ հիմա էլ, միշտ էլ բոլոր տնտեսական ծրագրերը նախ քաղաքական են, քաղաքական ազդեցությունների ընդլայնման ու ներկայության հեռանկարով են արվում, բոլոր քաղաքական հարցերն աշխարհի հզորները գերազանցապես տնտեսական քայլերով են լուծում: Հայաստանի հետ հարաբերությունների առումով էլ այդպես է, համենայնդեպս ` վերջին տարիների մեր բոլոր արտաքին շփումները դա առավել տեսանելի են դարձրել: Ինչպես TRIPP -ի դեպքում է, ինչպես Անգլիայի` Ամուլսարի հանքավայրին տիրապետելու դեպքում է, ինչպես Ֆրանսիայի` «Վիոլա ջուր», կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերություններով եւ այլ ծրագրերում ներկա լինելու քայլերով է` քաղաքական ազդեցությունների մասնաբաժնով:

Գերմանիայի տնտեսական կապիտալի հնարավոր ներկայություն Սյունիքում` TRIPP ծրագրին մասնակցության տեսքով. հավանաբար սա՛ է հեռահար նպատակը վերջին հանդիպումների, այնպես ինչպես Անգլիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ռուսաստանի, այլոց ենթադրվելիք մասնակցությունը (ներկայությունը), բուն ամերիկյան մասնակցությանը զուգահեռ, ու հավանաբար դա՛ էր անվանում Նիկոլ Փաշինյանը բալանսավորված քաղաքականություն` Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը կրկնելով, թե բա` մենք Եվրամիության հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի: Մոսկվա մեկնելն ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Փաշինյանի մասնակցությունը վկա:

Երբ իքս պահի Սյունիքի տարածքում ներկա լինեն միջազգային ընկերությունները, բալանսավորումն այնժամ կտեսնենք, իր ողջ հմայքով: Եկող տարի Հայաստանից արտահանվելու է մոտ չորս տոննա ոսկի, դրանից Հայաստանի բյուջե շատ չնչին տոկոս հարկ է մտնելու, իսկ Սահմանադրությամբ բոլորիս պատկանող ընդերքն այլ պետությունները, ուղիղ կամ միջնորդավորված տնօրինելով, փաստորեն կողոպտում են: Հիմա չգիտեմ, թե Սյունիքի ճանապարհին մասնակից լինելով ո՞վ` էլ ի՞նչ տանելու մարմաջ ունի մեզանից:

Բայց որ Ադրբեջանի դեսպանը նույն գերմանական հարթակներում շարունակում է պնդել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու եւ Ադրբեջանից տարածքային պահանջ չունենալը Սահմանադրության մեջ ներառելը` ա՛յ, այդ առումով բալանսավորվածը լրիվ հօդս է ցնդում, ու ասենք, թե ինչու: Իհարկե Նիկոլ Փաշինյանի պատասխանը դեսպանին, թե մենք երբեք Ադրբեջանի հետ չենք քննարկում Սահմանադրության հարց, դա մեր ներքին գործն է` հայ հանրության իշխանական մասին գոհացրել է, իսկ ընդդիմադիր հատվածին նորից գցել կասկածների գիրկը, թե մի օր ի վերջո այդ պահանջին էլ հայկական կողմը կուլ կգնա:
Նույն կերպ, ինչպես Փաշինյանն ասում է, թե խաղաղության համաձայնագիրն այն իրողությունից է բխում, որ Խորհրդային Միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, ու մենք տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից, ապագայում էլ չենք ունենա, սա հավանաբար Ադրբեջանի համար միայն «հորս արեւ» երդումի նշանակությունն ունի: Ինչպես նաեւ Փաշինյանի այն ասածը, որ արցախցիների վերադարձի մասին խոսակցությունը իրատեսական չէ եւ չի բխում խաղաղության հաստատման տրամաբանությունից:

Որովհետեւ Ադրբեջանում հավանաբար շատ լավ գիտեն միջազգային պայմանագրերի տրամաբանությունը եւ չեն կարող չանհանգստանալ թեկուզ 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերից, որոնցով Նախիջեւանի տարածքը որպես ինքնավար մարզ (ինչու չէ` նաեւ Արցախը եւ այլ տարածքներ), հանձնվել է Ադրբեջանին միայն կառավարման իրավունքով, եւ ոչ թե որպես սեփականություն:

Ու Ադրբեջանն, օրինակ, չի կարող վստահ լինել, որ որեւէ հզոր պետություն, ինչ-որ պահի, սեփական շահերի համատեքստում չի վերհիշի այդ պայմանագրերը եւ որպես մահակ չի օգտագործի Նախիջեւանի եւ այլ տարածքների` Ադրբեջանին չպատկանելու փաստը: Ասենք` հենց Ադրբեջանը հակադրվի Ռուսաստանին, վերջինս դա կարող է անել, նրան իր տեղը ցույց տալու համար: Ահա եւ Ադրբեջանն ուզում է ապահովագրել իրեն եւ Հայաստանից պահանջում է ամրագրել մեր Սահմանադրությամբ տարածքային պահանջ չունենալն իրենից, մերոնք էլ, չգիտես ինչու, սա միայն Արցախի հետ են կապում:

Հասկանո՞ւմ են արդյոք մեր ղեկավարները սա (շնորհակալություն այն վերլուծաբաններին, հատկապես` Արայիկ Սարգսյանին, որ այս թեման վառ են պահում), հասկանո՞ւմ են արդյոք, թե ինչ հզոր կռվան չեն գործածում բանակցությունների ժամանակ`Կարսի պայմանագրի այդ կետը աչքները խոթելով, թեկուզ Ադրբեջանի անվերջ պահանջները կասեցնելու համար, չգիտենք: Թե՞ իրական Հայաստանի մասին իրենց տեսիլքները փակել են պատմական փաստաթղթերը նորովի կարդալու եւ ըմբռնելու նրանց ընկալունակությունը: Բայց որ Ադրբեջանում հասկանում են, թե ինչի համար են Սահմանադրություն փոխելու պահանջ ներկայացնում Հայաստանին` սա ակնհայտ է: Նրանք վերջնականապես, փաստաթղթավորված ուզում են մարսել Նախիջեւանն ու Արցախը` Հայաստանի բոլոր ապագա իշխանությունների համար փակելով տարածքային հարցերը միջազգայնորեն վերանայելու, կամ գոնե դրանցով անվտանգությունն ամրապնդելու հնարավորությունը, ինչպես նաեւ մեր իսկ ընդունած փաստաթղթերը դեմ տալով միջազգային հանրությանը:

Է՛, այս թեմաները ո՞ւմ են հետաքրքիր, այն է` ընտրական շրջանի համար ԵՄ 15 միլիոն եվրոյի տրամադրման ախորժելի թեման, եկեղեցու շուրջ տեսարաններով հարուստ էպիկական պատումները մատուցեք հանրությանը, Արցախի ներկայացուցչության խուզարկությունը շոու դարձրեք` յուղ քսելով ադրբեջանցիների սրտին, Սրբազանի գրպանը թմրանյութ գցեք, բանակցային առաջարկների շուրջ երկարաշունչ տեքստեր արտադրեք նախկին-ներկաներով, թե ասա` ո՞վ է էլ կարդում դրանք:

Հա, տաք պահեք կրքերը, հանկարծ մեծ մասը բան չհասկանա, մինչեւ…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան ալիքի հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Արաղչիի Բաքու այցի առանցքը եւ ուղերձները

Հաջորդ գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ իր իշխանութիւնը ՀՀ Սահմանադրութիւնը կոշտ կերպով ոտնակոխ կ՛ընեն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքավարի ընտրություններ. Արմեն Այվազյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ իր իշխանութիւնը ՀՀ Սահմանադրութիւնը կոշտ կերպով ոտնակոխ կ՛ընեն

Լրահոս

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց...

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

17/06/2026

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Մինչև ժամը 17:00–ն...

Սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության, ոչ թե քաղաքականության հետ. «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար

17/06/2026

Հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքականության, այլ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ. հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական