Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգությունը չե՛նք կորցնելու

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Ավստրիացի ու գերմանացի կաթոլիկներն անտարբեր չեն

Ավստրիական կաթոլիկական մամլո գործակալության՝ kathpress-ի կայքէջը փետրվարի 13-ին ծավալուն անդրադարձել է Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Փետրվարի 15-ին նույն մտահոգությունն է արտահայտել գերմանական Domradio կայքը:

«Հայաստանում աճում է  այն մտահոգությունը, որ Ադրբեջանը լրջորեն մտադիր է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Ադրբեջանի՝ «հայկական կեղծիքները» եկեղեցիներից հեռացնելու մասին վերջին հայտարարությունները կրկին վրդովմունքի փոթորիկ են առաջացրել, Արեւմուտքին հրատապ կոչ ուղղելով նաեւ ա՛յս ուղղությամբ քայլ ձեռնարկել», գրում է կայքէջը՝ հղում անելով Արեւելյան եկեղեցիների լրատվական ծառայությանը:

kathpress-ը ներկայացնում է, որ Լեռնային Ղարաբաղը կորցրել է իր տարածքի մեծ մասը անցյալ աշուն Ադրբեջանի դեմ պատերազմում: Մնացյալ՝ դեռ հայկական տիրապետության տակ գտնվող հատվածը, որ ներառում է մայրաքաղաք Ստեփանակերտը, Հայաստանի հետ կապված է սոսկ մի քանի կիլոմետր լայնությամբ միջանցքով: Այնպիսի կարեւոր քրիստոնեական վայրեր, ինչպիսիք Շուշիի տաճարն ու Դադիվանքն են, այլեւս հայկական վերահսկողության տակ չեն:

Կայքն իրազեկում է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովի փետրվարի 3-ի հայտարարության մասին, թե ԼՂ վերանվաճված տարածքների համար աշխատանքային խումբ է ստեղծվում, որի միջոցով վերացնելու են «ալբանական կրոնական վայրերում հայերի մտացածին հետքերը»: Քարիմովն անուններ չի հրապարակել, բայց հստակեցրել է, թե աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են լինելու «տեղական եւ միջազգային մասնագետներ»:

Քարիմովի հայտարարությունները առնչվում են այն տեսությանը, որ Ադրբեջանի եւ ԼՂ տարածքում հնագույն կառույցները մինչեւ 9-րդ դարի սկիզբը Ադրբեջանի ներկայիս տարածքում գոյություն ունեցած հնագույն թագավորության՝ Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն են: 1950-ականներին ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովի մշակած այդ տեսության համաձայն, Ադրբեջանում եկեղեցիների հայերեն արձանագրությունները ավելի ուշ են հայտնվել, 19-րդ դարի սկզբին հայերի՝ այդ տարածք ներգաղթի՝ «հայացման» հետեւանք են: Պատմաբանների մեծ մասը հերքում է Բունիաթովի հիշյալ տեսակետը, իսկ ադրբեջանցի ազգայնամոլ պատմաբանները, Ադրբեջանի ներկա կառավարությունը քարոզում են այն, գրում է ավստրիական կայքը եւ հիշատակում 2021 թվականի մարտին Ալիեւի Հադրութ այցը: 12-րդ դարի մի եկեղեցու հայատառ արձանագրությունները նկատել տալով, Ադրբեջանի նախագահն ասել է՝ հայերն ուզում են հայկականացնել եկեղեցիները, սրանք բոլորը կեղծված են, արձանագրություններն ավելի ուշ են հայտնվել եկեղեցու պատերին: Ինչպես ավստրիական կաթոլիկական հիշյալ կայքէջն է փոխանցում, մշակույթի նախարար Քարիմովն էլ 2020-ի նոյեմբերի հրադադարից հետո հայտարարել էր, թե Դադիվանքի միջնադարյան վանքը «կովկասյան ալբանական հին քաղաքակրթության լավագույն վկայություններից է»:

2021-ի մայիսին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին վերանորոգել Շուշիի 19-րդ դարի տաճարը, որ պատերազմի ժամանակ վնասվել էր: Ըստ ադրբեջանցիների «վերականգնում էին տաճարի նախնական տեսքը»: Ավստրիական կաթոլիկական կայքէջն այնուհետ անդրադառնում է Հայ եկեղեցու՝ Ադրբեջանի «հակամարդկային, հակաքաղաքակրթական» գործողությունների մասին բարձրաձայնելու, հայերի դեմ թշնամանք եւ ատելություն սփռելու շարունակական վարքագիծը դատապարտելու, մշակութային ցեղասպանությունը կասեցնելու աշխարհին ուղղված կոչին:

Հայ եկեղեցին, Ամենայն հայոց կաթողիկոսը վկայակոչում են Նախիջեւանում՝ հազարավոր քրիստոնեական վայրեր ոչնչացնելու եւ անպատիժ մնալու Ադրբեջանի վարքը եւ փորձում կանխել նույնի կրկնությունը նաեւ ԼՂ-ում:

Կայքը հիշեցնում է, թե դեռեւս մեկ տարի առաջ Զալցբուրգից փորձագետ Յասմին Դում- Թրագութը զգուշացնում էր, թե Ադրբեջանը վաղուց սկսել է Ղարաբաղի քրիստոնեական հայկական  ժառանգության մասին համացանցում առկա բովանդակությունը վերաշարադրել: «Հայ քրիստոնյաները դարձել են կովկասյան ալբաններ», իսկ ադրբեջանական դպրոցական դասագրքերում կա՛մ բացակայում են Ադրբեջանի, Ղարաբաղի քրիստոնյաների մասին տեղեկությունները, կա՛մ՝ կեղծ փաստեր են հրամցվում: Կան նաեւ օրինակներ, երբ Հայաստանը որպես «Արեւմտյան Ադրբեջան» է ներկայացվում:

Կայքը անդրադառնում է նաեւ խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային ոչ բավարար ուշադրությանը: Հիշատակում է անշուշտ 2021-ի դեկտեմբերին միջազգային քրեական դատարանի վճիռը, ըստ որի «Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու եւ պատժելու վանդալիզմը, հայկական մշակութային վայրերի պղծումը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ մտահոգություն էր հայտնել, բայց այդ կառույցի՝ մշակութային վայրեր առաքելություն ուղարկելու ջանքերը ցայսօր ապարդյուն են: ԱՄՆ կրոնի ազատության միջազգային հանձնաժողովը թվիթերյան իր էջում գրել էր, թե Ադրբեջանի վերջին ծրագրերը

«խորապես մտահոգել են» իրեն եւ հորդորում է Ալիեւի կառավարությանը կրոնական ու մշակութային վայրերը պահպանել եւ պաշտպանել:

 Ադրբեջանի մշակույթի նախարարությունը արձագանքել է իր ընդգծմամբ՝ «արտասահմանյան ԶԼՄ-ների կողմնակալ» զեկույցներին, շեշտել, որ Ադրբեջանը միշտ «հարգանքով է վերաբերվել իր պատմական եւ մշակութային ժառանգությանը՝ անկախ կրոնական, էթնիկ ծագումից»: Նախարարությունը հաստատել է նաեւ, որ վերոհիշյալ աշխատանքային խումբը ստեղծվել է, վայրերն ուսումնասիրելուց հետո այն կփաստագրի կեղծիքները, այնուհետ կներկայացնի միջազգային հանրությանը:   Հայկական հետքը վերացնելու մասին խոսք չի եղել:

Ծավալուն հոդվածի վերջին պարբերությունը մանրամասն արձանագրում է Ղարաբաղի հայկական տարածք լինելու փաստականությունը, այդ տարածքում առկա մշակութային հզոր ժառանգությունը: Տեղի սղության պատճառով համառոտ փոխանցենք կարեւորը.  Ք.Ա.2-րդ դարից Հայաստանին պատկանող Լեռնային Ղարաբաղը, 4-րդ դարում քրիստոնյա էր դարձել: Այս երկրամասը հայկական մշակութային ինքնավարությունը պահպանել էր 10-19-րդ դարերում՝ իրանական եւ ռուսական տիրապետության տակ: Դեռեւս 5-րդ դարի կեսերին Ղարաբաղն արդեն իր անկախ կաթողիկոսությունն ուներ, որը ոչ միայն արեւելքի ամենակարեւոր հայկական եկեղեցին էր, այլեւ մինչեւ 19-րդ դարի սկիզբը՝  անկախությունն ամենաերկարը պահպանած հայոց եկեղեցին:

Նկատելի է, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդիրը անհրաժեշտ ուշադրությունը չի ստանում միջազգային մամուլում: Ադրբեջանի քաղաքական, տնտեսական գազանավթային, խավիարային որոգայթները լավայի նման անխոչընդոտ հոսում են՝ այրելով տարածաշրջանի, աշխարհի քաղաքակիրթ երկրների միջեւ կառուցված բարոյականության կամուրջները: Հնարավորինս գիտակցել տանք սա նաեւ մեր հարեւաններին, կանխենք հնարավոր բոլոր միջոցներով:

Անհույս չէ՝ ժայթքած հրաբուխն էլ մի օր մարում է: 

Թեմային լրացուցիչ կանդրադառնանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նախորդ գրառումը

«Շուշիի հռչակագիրը»՝ տարածաշրջանային «Բայրաքթար»

Հաջորդ գրառումը

Դե որ քաղաքական ճգնաժամ չկա՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կփրկի

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Դե որ քաղաքական ճգնաժամ չկա՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կփրկի

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական