Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առյուծների պատերազմը բորենիների դեմ նոր է սկսվում

10/04/2021
- Վերլուծություն

«Իմքայլականների» ցինիզմն այն աստիճանի է հասել, որ նորաթուխ պատգամավոր Էմմա Պալյանը համարձակություն ունեցավ հայտարարելու, թե զոհված եւ գերեվարված զինծառայողների ընտանիքները հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին: Ֆեյքաֆաբրիկան ամիսներ շարունակ անարգանքի սյունին էր գամում այն ծնողներին, որոնք մասնակցում էին ընդդիմության միտինգներին եւ պահանջում պատասխանտվության ենթարկել իրենց զավակների սպանության մեղավորներին ու հորդորում Փաշինյանին հեռանալ:

Մարդու մարմնով սարսուռ է անցնում, երբ կարդում է, թե նիկոլապաշտների ճամբարն ու ֆեյքաֆաբրիկան հայհոյանքների, ծաղրանքի ինչ բառամթերք են օգտագործումՙ փորձելով լռեցնել զոհվածների ու գերեվարվածների հարազատներին, թեՙ գնացեք տուն ու ձեր լացը լացեք, Նիկոլի հետ գործ չունեք, մի խառնվեք քաղաքականությանը:

Լրատվամիջոցներն ու սոցցանցերը լուսաբանում են մեր հերոսների սխրանքները, անձնազոհության պատմությունները: 5000-ից ավելի անհատական պատմություններ, ողբերգական դիպվածներ ու հերոսապատումներ կանՙ մեկը մեկից փշաքաղեցնող, մեկը մեկից վեհ ու անանձնական: Համաշխարհային կինեմատոգրաֆիան մի ամբողջ դար փառահեղ ֆիլմերի նյութ ու թեմա ունիՙ հանձինս մեր դեռատի պատանիների առասպելական սխրանքների:

18 տարեկան Գարիկը չի լսել հրամանատարի «նահանջ» հրամանը, ինքն է հրամայելՙ ես թուրքերին կպահեմ, զորքը հետեւի կողմից արագ հանեք: Եվ գնդացրորդ Գարիկն իր վրա է վերցրել թշնամու կրակըՙ փրկելով 120 զինվորի կյանք: Զոհվել էՙ ապրեցնելով 120 հոգու, վառ պահելով 120 ընտանիքի տան ճրագը, թույլ չտալով, որ 120 մայրերի աչքերն արցունքոտվեն, մինչդեռ իր 40-ամյա մայրը վշտից խելագարվում է արդեն: Գարիկը ծնողների միակ զավակն էր: Մայրը շոյում է որդու մեդալն ու ասումՙ ես չեմ ուզում հերոսի մայր լինել, մինուճարիս վերադարձրեք: Սպասում է գիշերը գա, որ երազում Գարիկին տեսնիՙ ողջ-առողջ, մոր ուսը պինդ գրկած, նրան զորավիգ: Գարիկի տատն ասում է. «Ես ամաչում եմ, որ 74 տարեկան եմ, ապրում եմ, իսկ իմ 18-ին հողն եմ դրել»:

Գարիկի տատը, որի բերանից բացի «ջան»-ից ուրիշ ոչ մի խոսք մինչեւ հիմա չի լսվել, հիմա ամեն օր Աստված է կանչում, որ մինուճար թոռան զոհվելու պատճառ-մեղավորները պատժվեն: Իսկ նա մեղավոր է համարում Փաշինյանին:

Փոխգնդապետ Ստեփան Համբարձումյանը մարմնով ծածկել է ժամկետային մի զինծառայողիՙ փորձելով փրկել նրա կյանքը. երբ մի քանի օորով տուն է եկել, կնոջն ասել է. «Աչքերս փակում եմ, որ քեզ ու երեխաներին տեսնեմ, բայց 18 տարեկաններին եմ տեսնում, ի՜նչ խիզախ ու անվախ են: Մեկըՙ մի պրպտուն տղա, խրամատի երկայնքով մեկ կրակում էր ու կրակում, աչքս թարթեցիՙ խփեցին: Վազքով մոտեցա, տեսնեմՙ զոհվել էՙ ժպիտը դեմքին, աչքերը հառած կապույտ երնքին, երկու ձեռքի բութ մատները վեր պահած: Չեմ կարող մնալ, Հասմիկ, պիտի գնամ, էդ երեխեքը սպասում են, ո՞վ գիտեՙ հիմա ինձ նման մեկն էլ իմ որդուն է հոգ տանում Եղնիկներում, ախր բոլորը Սուրենիս տարիքի են»: Գնաց ու էլ չեկավ Ստեփանը: Կապի փորձառու մասնագետը, ԶՈՒ կադրային սպան, որ թշնամու թիկունքն էր անցնում ու կարեւոր լուրեր բերում, մահապարտ էր, գիտակցված գնաց մեռնելու:

Երկու եղբայրները նույն ջոկատում են կռվել: Մեկը զոհվել է, մյուսը եղբոր մարմինը դրել է քնապարկի մեջ ու շարունակել կռվել, ուր որ գնացել է, եղբորն էլ հետն է տարել, որ մարմինը թուրքը չպղծի: Բայց ինքն էլ է զոհվել: Նրանց տունը հիմա դատարկ է: Հայրը թույլ չի տվել, որ Փաշինյանն իր տուն ոտք դնի, ասել էՙ որպես ի՞նչ գա իմ տուն:

5 լեզվի տիրապետող, Ֆրանսիական համալսարանի ուսանող 18-ամա Սուրենի ծնողները, լույսը բացվում էՙ որդու նկարը գրկած են, մութն ընկնում է, նկարն էլի բաց չեն թողնում: Կապուտաչյա, համարյա 2 մետր հասակով Սուրենից մի բուռ մոխիր, մարմնի կտորտանքներ են հանձնել հարազատներին: Երկու օր առաջ են Պաշտպանության նախարարության երեք սպաները եկել Սուրենենց տունՙ ծնողներին հետմահու մեդալ հանձնելու: Նրանք մեդալը հետ են ուղարկել, չեն վերցրել: Սուրենի մայրն ուզում է պարզելՙ ինչո՞ւ են գնդի հրամանատարները ողջ, իսկ բոլոր զինվորներըՙ զոհված: Հետաքրքրվել է, հազար ու մի պատմություններ լսել ու համոզվելՙ քիչ կորուստներ են ունեցել այն վաշտերը, գնդերը, որոնց հրամատարները չեն փախել ու կարողացել են մարտը ճիշտ վարել: Տիկին Նարինեն չի՛ լռելու:

Չի լռելու Արմենի մայրը, չի լռելու Սամվելի մայրը, չեն լռելու Իլյայի, Հակոբի, Իսրայելի, Տիգրանի, Սեւակի, Խաչատուրի, Դավիթի, Հարութի, Մխիթարի, հազարավոր անմեղ զոհերի, ո՛չ, սպանվածների՛ մայրերը, քույրերը, կանայք: Մինչեւ հիմա նրանք լուռ սգում էին իրենց վիշտըՙ մխիթարվելով, որ իրենց կորյունների մասին հոդվածներ ու գրքեր են գրվում, ռեպորտաժներ պատրաստվում: Նրանք սաստիկ, անչափ, անբովանդակ կարոտում են իրենց որդիներին, եղբայրներին ու ամուսիններին: Վեց ամիս է անցել պատերազմից, բաց վերքից դեռ արյուն է ծորում, դեռ սրտեր են մխում, արցունքներ են հոսում: Հերոսածին մայրերի ամենօրյա հանգրվանը Եռաբլուրն է, ինչպես իրենք են ասումՙ իրենց որդիների տունը: Այդ տուն մտնելովՙ նրանք կծկվում, մի բուռ են դառնում, բայց եւ միմյանց պատմություններ լսում, համեմատում, վերլուծում, հետեւություններ անում: Վիշտը կամաց-կամաց տեղի է տալիս սթափ դատողության, ընդվզման, պայքարի:

Չեն կարող այդքան շատ զուգադիպություններ լինել: Շուշիում մինչեւ նոյեմբերի 9-ը մարտեր են եղել, Շուշին մեր տղերը պահել են, այդ ինչպե՞ս, ո՞ր ճանապարհով են թուրք գրոհայինները մտել անառիկ Շուշի: Տղերքը ծնողներին պատմել են, որ իրենք դիրքերը պահում են, պահում են Հադրութը, Մարտունին, Մարտակերտը, Քարվաճառը, Եղնիկները, Դիզափայտը, Հին Թաղերը, սպասում են խոստացված օգնական ուժին, տղերը դիմացել են, առանց մի վայրկյան վարանելուՙ արյուն են թափել, անձնազոհության դիմելՙ վստահ, որ հայրենիքին հենց հիմա դա է պետքՙ վստահ, որ հաղթում են:

Քանի՞ նահատակված հայորդի կա, այդքան էլ բացահայտված ու չբացահայտված պատմություն կա: Հայ մայրերը կամաց-կամաց բացահայտում են այն, ինչը ռազմաքաղաքական վերնախավի, սպաների, հրամանատարների, նախարարների, պատգամավորների կարծիքով մնացել է թշնամուն հանձնված Արցախում: Նրանք թյուրիմացաբար կարծում են, թե բազում գաղտնիքները, դավաճանության, դավադրության հազարավոր դեպքերը այլեւս կորսված են, քանի որ մեռածները չեն խոսում, իսկ հանցագործությունների վայրերը թշնամու տիրապետության տակ են:

Փաշինյանը հանրությանը հիմա էլ բաժանում է գայլերի ու գելխեղդների: Նա հաշվի չի առել, որ Եռաբլուրում հասունանում է առյուծների ընդվզումը: Իրենց կորյունին կորցրած մայր-առյուծները հավերժ լաց չեն լինելու, պայքար է հասունանում. թվում է, թե հսկա սարը լուռ սգում էՙ իր ճակատագրի հետ հաշտված, բայց ոչ, սարի սրտում լավան սկսել է եռալ: Հատուցման ժամը մոտենում է, պատրաստվե՛ք, ուսապարկային ռեֆլեքսներով առաջնորդվող պատգամավորնե՛ր, կառավարության անդամնե՛ր ու գլխավոր ճամպրո՛ւկ: Դուք առյուծներից խլել եք նրանց կորյուններինՙ խաբեությամբ, դավադրաբար, անգթորեն: Կարո՛ղ էիք ազնվազարմ կորյունների սպանդը կանխել, չկանխեցիք ու դեռ բորենիների պես սպասում եք, որ առյուծները կատվի՞կ կդառնան, կամ ցավից կխելագարվեն եւ քաղաքական նոր որոգայթների նկատմամբ անտարբե՞ր կլինեն: Ավելինՙ բորենիներն առյուծներից քվեաթերթիկ են ակնկալում:

Մեդալներով փորձում եք լռեցնել առյուծներին, բայց ոչ միշտ է ստացվում, մեդալները ձեր երեսին են շպրտում: Սեւազգեստ կանայք փորձում են պարզել իրենց որդիների, ամուսինների, եղբայրների զոհվելու հանգամանքները, պատճառները: Նրանք իրե՛նց հետաքննությունն են սկսելՙ գտնելու մեղավորներին: Գալո՛ւ է հատուցման ժամանակը:

Կասկած չկա, որ հիմա էլ փորձելու եք որդեկորույս մայրերի նոր նախաձեռնություններըՙ հասարակական կազմակերպությունների ստեղծումն ու աշխատանքները խոչընդոտել: Գելխեղդներ, դեռ չե՞ք հասցրել դավեր նյութել, տեղեկություններ հավաքել, թե որ մայրն ինչ է պատրաստվում անել, հանցագործության մասին ինչ տեղեկություններ է հավաքել, ում է ներկայացնելու դրանք: Դուք բորենիների քինախնդիր ոհմակ եք, նրանքՙ հազարավոր առյուծների բանակՙ հզոր փրայդ: Դուք կորցնելու շատ բան ունեք, նրանքՙ այլեւս ոչինչ: Թե գայլերի ու գելխեղդների բանակների բաժանվելը դեռ ուժի մեջ է, ուրեմն նկատի ունեցեքՙ առյուծներին թերագնատում եք, առյուծներին մոռացել եք: Նրանց պատերազմը դեռ նոր է սկսվում, պատերազմՙ բորենիների դեմ:

Նախորդ գրառումը

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

Հաջորդ գրառումը

ՌԱԿ մամուլը գրում է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

ՌԱԿ մամուլը գրում է

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական