Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պահին Ներկայացուցիչների պալատը վերցնում են հանրապետականները

10/11/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները։ Ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ովքե՞ր են հաղթել և մեզ դրանից ի՞նչ։

«Ընդհանուր պատկերը

1. ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվում նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Սովորաբար միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը պարտվում է և սա դարձել է պրակտիկա վերջին տասնամյակներում։

Այս պահին Ներկայացուցիչների պալատը վերցնում են հանրապետականները։ Սենատում ամենայն հավանականությամբ իրենց դիրքերը կպահպանեն դեմոկտրատները՝ մեկ կամ երկու ձայների տարբերությամբ (այդ թվում փոխնախագահի ձայնի)։ Չնայած դեռ որոշ նահանգներում հաշվարկներ են գնում, սակայն պատկերն ամբողջանում է։

2. Բայդենի գործերն իհարկե բարդանում են, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա սա էական ազդեցություն չի ունենա, այն առավելապես կկրի ներքաղաքական բնույթ։

3. Թրամփը «կիսագոհ է» ընտրությունների արդյունքներից, բայց ամենայն հավանականությամբ առաջիկայում կհայտարարի նորից ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

Մեզ հետաքրքրող հարցերից կառանձնացնեմ մի քանիսը

1. Ուկրաինային աջակցելու որոշումը այս ընտրությունների արդյունքում չի փոխվի։ Հակառուսական գիծը Վաշինգտոնի քաղաքական իստեբլիշմենտի համար կոնսենսուսային է, երկու կուսակցություններում էլ, որոշ բացառություններով, կիսում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ աջակցելու քաղաքականությունը։ Չարժե սպասել լուրջ փոփոխությունների Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ։

2. Փենսիլվանիայում պարտվեց հանրապետական Մեհմեդ Օզը, ով Էրդողանի լավագույն բարեկամներից էր և լուրջ կշիռ կունենար Սենատում հայտնվելու պարագայում։ Այս գործում անգնահատելի էր մեր համայնքի և լոբբիստների համակարգված աշխատանքը։

3. Պարտվեց նաև թուրքական և ադրբեջանական հանձնախմբերի նախագահ կոնգրեսական Չեբոթը։ Չնայած այս տանդեմը նոր բարեկամ կգտնի Պալատում, բայց դա ժամանակատար գործընթաց է։

Նենսի Փելոսին այլևս խոսնակ չի լինի

4. Այս ընտրությունների արդյունքում Փելոսին կկորցնի իր դիրքը, որպես Պալատի խոսնակ։ Չեմ էլ կարծում որ նա կցանկանա մնալ որպես շարքային կոնգրեսական, ամենայն հավանականությամբ, ինչպես պնդում են ամերիկյան զլմ-ները նա կնշանակվի դեսպան և դուրս կգա քաղաքականությունից։

Նորից եմ պնդում, որ Փելոսիի հայաստանյան այցի կարևորագույն շարժիչ ուժերից էր անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նաև «Farewell Trip» ունենալու ցանկությունը, Ցեղասպանության թանգարանը տեսնելը, ինչի մասին բազմիցս ասել է իր հայ բարեկամներին և ընտրողներին։ Ցեղասպանության ճանաչման հարցում նա մեծ ներդրում ուներ և Հայաստան այցելելու համար. սա կարևոր նախադրյալ էր։ Այսինքն՝ անձնական մոտիվացիան էր հիմնական շարժիչ ուժը, դրա համար էլ նա որոշեց իր «weekend»-ն անցկացնել Հայաստանում, թեկուզև պաշտոնական այցի տրամաբանության ներքո։

5. Նորաթուխ կոնգրեսական ունենաք Նյու Ջերսիից։ Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեզի որդին է՝ Բոբ Մենենդեզ կրտսերը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր պետականության և հայրենիքի համար այս դժվարին ժամանակներում գիտության ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանանում

Հաջորդ գրառումը

Միրզոյանը մեկնում է Փարիզ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Միրզոյանը մեկնում է Փարիզ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական