Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ խնդիրներ է դրվում Զինված ուժերի վրա նախատեսված փոփոխությունների համատեքստում. Տիգրան Աբրահամյան

15/04/2021
- Վերլուծություն

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Զինված ուժերում նախատեսվող փոփոխություններին։ Հոդվածը կարդացեք ստորև։

Վերջին շրջանում իշխանությունը վարչապետի, պաշտպանության նախարարի շուրթերով մի քանի հայտարարություններ է հնչեցրել, որոնցում որոշակի առումով շոշափվում է Զինված ուժերի, մասնավորապես, սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսված փոփոխությունները:

Այս փոփոխությունների համատեքստում առանցքային գործոնը Ռուսաստանի Դաշնության դերակատարությունն է Զինված ուժերի փոփոխություններում:

Խոսքը վերաբերում է համատեղ սահմանային անվտանգության ապահովումից մինչև Զինված ուժերում փոփոխությունների պլանավորում և իրականացում: Այս մասին մի քանի ամիս է, որ ամենատարբեր առիթներով հայտարարում է իշխանությունը:

Երկրորդ առանցքային փոփոխությունը, որն ընդգծվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին/առաջնագծին իրականացվող սահմանային ծառայության փոփոխությունն է:

Այս երկու գործոնների դիտարկման համատեքստում փորձենք թեմային անդրադառնալ զուտ փոփոխությունների, դրանց նշանակության և անհրաժեշտության տեսանկյունից՝ չանդրադառնալով դրանք իրականացնողների իրական ցանկություններից, կամքից կամ հնարավորություններից:

ՌԴ-ի դերը ԶՈՒ փոփոխություններում

Հետպատերազմյան փուլում, երբ զինված ուժերի խնդիրներն անսահմանափակ են թվում՝ բարոյահոգեբանական վիճակից զորքերի վերախմբում, սպառազինության, զինամթերքի, պահուստների համալրում և այլն, Ռուսաստանի դերակատարությունն ու առանցքային դերակատարությունը այս ողջ գործընթացում այլընտրանք չունի էլ:

Սակայն այստեղ մեկ շատ կարևոր նրբերանգ կա. դժվար է ասել՝ ՌԴ-ն է՞ ավելի շատ ձգտում մի կողմից արագացնել ՀՀ ԶՈՒ-ի վերակազմավորումը և մարտունակության բերելը, մյուս կողմից՝ էականորեն ընդլայնել իր ներկայությունը պաշտպանական համակարգի բարեփոխումներում, թե՞ Հայաստանի իշխանությունը, որի հայտարարություններից ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հավանականությունը բարձր է:

Ռուսաստանն ու Թուրքիան այս պահին էլ կատաղի պայքար են տանում հետպատերազմյան Կովկասում իրենց դիրքերն ամրապնդելու և ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ, վերջին շրջանում, ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրական գործընթացներից հետո, ակտիվ է նաև Միացյալ նահանգները:

Թուրքիայի համար ազդեցության պայքարն արտահայտվում է մեծ թվով ուղղություններով, սակայն մեր թեմայի շրջանակներում կարևոր է հիշատակել թուրք-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցության շուրջ ակտիվ քննարկումները, որոնցով նպատակ է դրված մի կողմից ներդաշնակեցնել երկու երկրների զինված ուժերի համագործակցությունը բոլոր ուղղություններով, մյուս կողմից՝ Ադրբեջանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների միջոցով ներդնել թուրքական բանակի մոդելը:

Բնական է, որ այս ու Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ազդեցության ընդլայնմանն ուղղված այլ գործընթացները Ռուսաստանում դիտում են իրենց կենսական շահերին ուղղված քայլ և շահագրգռված են որպես հակակշիռ նոր խորությամբ ներգրավվել Հայաստանի զինված ուժերի վերակառուցմանը:

Սպառազինությունների մրցավազքը մասշտաբներով նոր ընթացք է բռնում, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան հանդես են գալիս որպես գործընթացին լայն թափ հաղորդող կողմեր:

Այս տեսանկյունից, Հայաստանի ցանկացած իշխանության խնդիրը պետք է դառնա Ռուսաստանի հետ շահերի ճշգրտումները, երկու երկրների ընդհանուր մոտեցումների հնարավորինս ներդաշնակեցումը և գործընթացը առավելագույնս Հայաստանի շահերին համահունչ հուն փոխադրելը:

Սա հնարավորություն է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ մեր ներքին ռեսուրսների ճիշտ գնահատման, օգտագործման արդյունքում հասնելու Հայաստանի զինված ուժերի վերականգնմանը և մարտունակությունն անհրաժեշտ մակարդակին բերելուն:

Սահմանային անվտանգություն

Սահմանային անվտանգության տեսանկյունից, առանցքային քննարկման տիրույթում պետք է դիտարկել հայ-ռուսական համատեղ գործակցությունը, հնարավորության դեպքում ընդլայնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի պահպանության տակ գտնվող սահմանագիծը:

Կարծում եմ, որ առաջնային ձևով պետք է դիտարկել Նախիջևանի հետ Հայաստանի սահմանի՝ Երասխից-Մեղրի և Մեղրից Գորիս սահմանահատվածը ՌԴ-ի հետ համատեղ պահպանության տակ վերցնելու հարցը:

Այսինքն՝ չսահմանափակվել Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետի տեղակայմամբ և ռուս զինծառայողների՝ Գորիս-Կապան ճանապարհին, ծառայության իրականացմամբ:

Երկրորդ, իշխանությունը հայտարարում է, որ նպատակ ունի Ադրբեջանի հետ սահմանի պահպանությունը դնել ԱԱԾ սահմանապահ զորքերի վրա: Սա ենթադրում է, որ զորակոչի շրջանակներում պարտադիր ժամկետային զինծառայողների մի մասը իրենց ծառայությունը կկրեն սահմանապահ զորքերում, մի մասը՝ կհամալրվի պայմանագրային կազմով:

Իհարկե, բացառելի չէ քննարկումը սահմանապահ զորքերը, բացառությամբ, օրինակ՝ արագ արձագանքման խմբերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, ամբողջությամբ համալրել պարտադիր ժամկետային զինծառայողներով, իսկ պայմանագրայինների ռեսուրսն ուղղել զինված ուժեր, որոնք մարտական հերթապահություն չկրելու պայմաններում առավելապես ծանրաբեռնվելու են մարտական պատրաստության տարբեր միջոցառումներով:

Մի հանգամանք ևս. սահմանագծին մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թիվը, պայմանական ասած, առաջին խրամատում գտնվողների թիվը պետք է էականորեն կրճատել:

Կարևոր չէ, այդ ծառայությունը խրամատում է իրականացվելու, թե դիտաշտարակում, հարցն այն է, որ նոր իրողությունների, ժամանակակից տեխնոլոգիաների և բանակի առջև դրվող, վերանայվող խնդիրների պայմաններում, անհրաժեշտություն չկա սահմանային անվտանգությունն իրականացնել նախկին մոտեցումներով:

Սա չի նշանակում ավելի քիչ ուշադրություն սահմանային անվտանգությանը կամ խոցելի սահման, սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում հնարավոր է առաջին գծում ավելի քիչ անձնակազմով ավելի մեծ խնդիր լուծել: Իհարկե, սա ենթադրում է նոր մեխանիզմների, ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, որակապես նոր արագ արձագանքման խմբերի ներդրում, սակայն սա իրագործելի գաղափար է:

Երկրորդ, զինված ուժերին մարտական հերթապահության կրումից ազատելու և մարտական պատրաստության վրա առավել մեծ աշխատանք տանելը, իհարկե, կարևոր է, սակայն պետք է ռազմավարական առումով ճիշտ ձևակերպել Հայաստանի խնդիրը, հաշվարկել բոլոր սպառնալիքները և ճշգրտել բանակի վրա դրվող խնդիրները:

Առաջին հայացքից թվում է, թե ինչ կա հստակեցնելու, թվում է, թե ամեն ինչ պարզ է, հատկապես բանակի գլխավոր խնդրի առումով, սակայն դա այդքան էլ այդպես չէ:

Մի քանի պարզ հարցադրում. Ի՞նչպիսի խնդիրների կատարման ենք պատրաստում զինված ուժերը, արդյո՞ք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի տարածքային ամբողջականության և արցախահայության անվտանգության երաշխավորը և վերջապես, արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հնարավոր ճգնաժամերի, մարտական գործողությունների, պատերազմի դեպքում լայնամասշտաբ գործողությունների մեջ մտնել, թե՞ Զինված ուժերն ունեն նվազագույն խնդիրներ լուծելու գործառույթ:

Կա՞ երաշխիք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն շարունակելու առաջնորդվել իրենց այն սկզբունքով, որով օրինակ՝ շարժվեցին Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր, Դիզափայտ լեռը հարակից բարձունքներով, Սանասարի (նախկ. Ղուբաթլու) և Կովսականի (նախկ. Զանգելան)՝ նոյեմբերի 9-ի դրությամբ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների հանձմամբ:

Հիշեցնեմ, որ սրանք Արցախի այն հատվածներն էին, որոնք նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ պետք է մնային հայկական վերահսկողության տակ, սակայն հանձնվեցին Ադրբեջանին:

Իշխանության և անձամբ վարչապետի պատճառաբանությունը, հիշեցնեմ, այն էր, որ եթե դրանք չհանձնեինք, նոր պատերազմ կսկսվեր կամ պատերազմը կշարունակվեր:

Արդյո՞ք Հայաստանը որևէ փուլում, պատերազմի բարձր հավանականության պայմաններում, հանուն պատերազմի մեջ չմտնելու պատրաստ է տարածքային կամ մեկ այլ բնույթի զիջումների:

Այս ամենը հաշվի առնելով կրկնում եմ՝ շատ կարևոր է փոփոխությունների բովանդակությունը, որակը, առաջադրվող խնդիրները, հակառակ դեպքում բանակի փոփոխությունների, բարեփոխումների անվան տակ զուտ տեխնիկական  փոփոխությունները ոչինչ չեն տա:

TERT.AM

Նախորդ գրառումը

Փաշինյանը մեղադրում էր Հայաստանին Ադրբեջանին խաբելու մեջ.քաղաքագետ

Հաջորդ գրառումը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական