Մեր թղթակից Գևորգ Գյուլումյանը հաղորդում է, – Գիշերվանից հակառակորդը նոր ուժեր է նետել մարտի դաշտ, շփման գծի ողջ երկայնքով կատաղի մատեր են ընթանում: Հավանաբար` այսօրը վճռական է լինելու, որովհետև հուսահատ Ադրբեջանը մարտի է բերել իր վերջին (ըստ հետախուզական տվյալների) ռեզերվային ուժերին: Մարտի դաշտ է մեկնել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` իր բաժին մարտը մղելու:
Մենք կռվում ենք ադրբեջանցիների, թուրքերի, իսրայելցիների և իսլամիստ ահաբեկիչների դեմ: Սա մեր նոր Ավարայրն է, և մենք հաղթելու ենք: