Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

Անահիտ Հովսեփյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
200
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի բանտում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ է, եւ հասկանալի է, որ միայն աղոթքով եւ մոմ վառելով, նրանց եւ նրանց ընտանիքներին սատարելն անբավարար է: Ամեն վայրկյան կարող է ուշ լինել: Լրագրողներիս համար առաջնային է ամենօրյա աղմուկի մեջ գերիներին ազատելու պահանջն արդիական պահելը, նրանց մասին խոսելը: Այս պարագայում մամուլի համար վստահելի, գործունակ խոսակից է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը, որի հիմնադիր ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

-Տիկի՛ն Սահակյան, ապրիլի սկզբին իրազեկ դարձանք, թե Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները դիմել են ՀՀ-ի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարներին, Միջազգային Կարմիր խաչի նախագահին՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով: Արձագանք կա՞:

-Որեւէ պատասխան դեռ չենք ստացել: Սպասում ենք: Եթե արձագանք չլինի, հետադարձ հեռախոսային կապի միջոցով կփորձենք հասկանալ ինչպիսի վիճակ է,  բնականաբար հանդես կգանք հաղորդագրությամբ: Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նորություն կա, որին արժե անդրադառնալ. Երկուշաբթի՝ ապրիլի 20-ին տեղեկություն ստացանք, որ կա հիմնարկի՝ պահման վայրի փոփոխություն. նախկինում պահվում էին Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանում: Այս պահին նրանց տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության մեկ այլ քրեակատարողական հիմնարկ: Ցավոք սրտի, այս հարցում եւս թափանցիկություն չկա, եւ շնորհված երաշխիքները խախտվում են. Մասնավորապես նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում եւ ռեժիմի, զանգերի  մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Բայց քանի որ մեզ հայտնի է, թե դատապարտված, դեռեւս 2020 թվականից գերեվարված անձինք տեղափոխվել են Բաքվի Umbaki (Umbaki Penitentiary Complex in Garadagh District (founded in 2023)քրեակատարողական հաստատություն, չենք բացառում, որ խոսքը նույն հաստատություն տեղափոխելու մասին է: Մնացյալը ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե արդյոք այս տեղափոխությունն ազդեցություն թողնելո՞ւ է ընտանիքների հետ կապի վրա, մասնավորապես արդյոք նվազեցվելո՞ւ են զանգերի քանակը եւ տեւողությունը:

–Բաքվում ցուցադրական եւ շինծու դատավարության ավարտի հետ վերջացավ մեր հայրենակիցների մասին մամուլում տեղեկությունը: Հայ հանրությունն ինչպե՞ս պիտի իրազեկ դառնա նրանց վիճակի մասին:

-Հատկապես դատավարություննների ավարտից հետո մենք տեղեկատվություն չենք ստանում նրանց վիճակի վերաբերյալ. Լուսանկարներ այլեւս չեն տարածվում, որ տեղեկատվական առումով եւս կարող էին կարեւոր լինել: Նշեմ, որ ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման,  վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող եւ ամրագրող որեւէ կառույց գոյություն չունի, եւ սա ստեղծում է տեղեկատվական վակուում:

Այս պահին շատ կարեւոր օղակ է դարձել Մարդու իրավունքների եւրոպական դատարանը (ՄԻԵԴ), քանի որ փաստաթղթերը, այդ թվում՝ առողջական վիճակի վերաբերյալ, ստացվում են հենց դատարանի գործունեության շնորհիվ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նման տեղեկատվություն ներկայացրել էր  դատարանին հունվար ամսին, սակայն փետրվարին արդեն նոր միջնորդությամբ էր հանդես  եկել, որով խնդրում էր ՄԻԵԴ- ից վերացնել հայ գերիների նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները եւ դադարեցնել հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը: Այս միջնորդության առնչությամբ հանդես ենք եկել դիրքորոշումներով եւ հիմնավոր տվյալներ ենք ներկայացրել, որ նրանց կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական իրական վտանգներ կան, շարունակում են պահպանվել, ավելին՝ կա տեղեկատվության սակավություն, ինչն ինքնին խոշտանգումներ ծնող հանգամանք է, եւ նման պայմաններում խիստ կարեւոր է դատարանի շարունակական ներգրավածությունը: Արդեն տեղեկացանք, որ ապրիլին դատարանը մերժել էր Ադրբեջանի կառավարության միջնորդությունը, օգոստոսի  31-ը սահմանել նոր վերջնաժամկետ՝ հայ պատանդների պահման պայմանների, վայրերի ու նաեւ առողջական վիճակի մասին տեղեկություններ ներկայացնելու համար: Հիշատակման արժանի է նաեւ այն հանգամանքը, որ դատարանը պահանջել է տրամադրել  դատավճիռները, քանի որ հանրությանը տեղեկացրինք, որ դատավարությունների  ավարտից հետո դատավճիռները չեն տրամադրվել թե՛ ամբաստանյալներին, թե՛ նրանց ընտանիքի անդամներին, թե՛ փաստաբաններին:

–Ձեր ղեկավարած կենտրոնը, որքան գիտեմ, ՀՀ-ում միակ իրավաբանական հաստատությունն է, որ շարունակաբար եւ հետեւողական զբաղվում է գերիների շահերի պաշտպանությամբ: Մասնագետների պակա՞սն է խնդիրը, թե՞ հանրության մեջ տիրող անտարբերությունը՝ հայրենակցին թշնամու բանտից ազատելու առաջնային, կարեւորագույն պահանջի բացակայությունը:

-Կան ՀԿ-ներ, որ անհետ կորածների հարցով են զբաղվում, կան կառույցներ, որ գերիների հարցով ադվոկացիային են նպաստում, բայց հասարակական դաշտի շատ ներկայացուցիչներ խաղաղության գործընթացի հարթակներում են ներգրավված, ինչը հանգեցնում է դիրքորոշումների վերանայման, եւ միջազգային կամ ներքին աշխատանքում հետեւողականությունը նույնը չէ: Այստեղ թուլացման միտումներ ենք տեսնում: Ինչ վերաբերում է հասարակությանը, արձանագրենք հետեւյալը. Քանի որ հաճախ ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, որ հարցի բարձրաձայնումը վնասում է խնդրի լուծմանը, եւ լռությունն այն ճանապարհն է, որ կարող է ապահովել խնդրի լուծում, հասարակության անդամները, չունենալով մասնագիտական զինվածություն՝ փորձում են առաջնորդվել չվնասելու սկզբունքով: Շատ ընտանիքներ հրապարակային պահանջներ չեն ձեւակերպում՝ նույն  նկատառումներից ելնելով:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարեփոխո՞ւմ, թե՞ վերահսկողություն

Հաջորդ գրառումը

Հիշողության 111 տարուց հետո

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Հիշողության 111 տարուց հետո

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական