Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջուրը մաքրող սարքի փորձարկումը դրական արդյունք է տվել

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018թ-ից Սեւանա լճում արձանագրվեց  ջրիմուռների բուռն աճ. լիճը «ծաղկեց» Anabaena ցեղի կապտականաչ ջրիմուռներով: «Ծաղկման» երեւույթները շարունակվեցին նաեւ հաջորդ տարիներին:

«Ծաղկման» երեւույթների դեմ պայքարելու նպատակով 2020թ-ից սկսվել են «Սեւանա լճի էվտրոֆացման մեխանիզմների հետազոտում, «ծաղկման»  երեւույթների բացահայտում եւ վերջինիս դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրի աշխատանքները: Աշխատանքներին  մասնակցում են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի  գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի, ինչպես նաեւ  «Բիոմիներալ» ՍՊԸ-ի աշխատակիցները:

Ֆիտոպլանկոնային համակեցության հետազոտությունները ցույց տվեցին, որ Սեւանա լճում «ծաղկում» առաջացնում է հիմնականում Dolichospermum/Anabaena flos-aquae տեսակի ցիանոբակտերիան: Լիճքի դիտակետի նմուշներում հայտնաբերվել են նաեւ Anabaena flos-aquae տեսակի հետերոցիստներ, որոնց քանակը մեկ լիտրում կազմել է մոտ 500000 բջիջ: Ակտիվացված ցեոլիտներով ջրի մաքրում իրականացնելուց հետո լճի ջրում Anabaena flos-aquae  տեսակի ջրիմուռների բջիջներ կամ հետերոցիստներ  չեն հայտնաբերվել:

Լճի ջրի գենաթունային եւ կանցերոգեն հատկությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «ծաղկման» շրջանում լճի ջրում նկատվում է գենետիկական ազդեցության մակարդակի զգալի աճ: Գրանցվում է ամենաբարձր ռեցեսիվ մուտացիաների հաճախականություն, իսկ «ծաղկման» շրջանից հետո գենետիկական ազդեցության մակարդակը զգալիորեն նվազում է: Գիտնականներն օգտագործել են գենետիկական տեստ մարկերներ ցեոլիտի մաքրման արդյունավետությունը գնահատելու համար: Ցեոլիտով մշակված ջրի նմուշներում նկատվել է ուսումնասիրվող գենետիկական թեստ-մարկերների մակարդակի նվազում՝ չմշակված տարբերակների համեմատ:

Գիտնականների կողմից  ստացված տվյալները վկայում են, որ Սեւանա լճի «ծաղկման» ժամանակ ցեոլիտի օգտագործումը որպես բնական սորբենտ նպատակահարմար է լճի ջրի թունավորման մակարդակի նվազեցման համար:

Ծրագրի շրջանակներում  ստեղծվել է լճի ջուրը ցիանոբակտորիաներից մաքրելու մոդելային սարք:Այն մշակվել է  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի աշխատակիցների կողմից: Գիտնականների խումբը Սեւանա լճում փորձարկել է Սեւանի ջուրը կապտականաչ ջրիմուռներից՝ ցիանոբակտերիաներից մաքրող մոդելային սարքը: Ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Լիճքի հատվածում Սեւանա լճից կլանվել են վնասակար  միկրոօրգանիզմներ, միկրոջրիմուռներ, ցիանոբակտերիաներ: Փորձարկումն իրականացվել է 2022թ հուլիսին՝ Սեւանա լճի «ծաղկման» երեւույթների դրսեւորման ընթացքում:

Սարքի ստեղծման համար հիմք են ծառայել  ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները, որոնք կատարվել են Սեւանա լճի Լճաշենի,  Նորաշենի, Լիճքի լճախորշերում: Հետազոտվել են Սեւանա լճի ջրի «ծաղկման» մեխանիզմները, կատարվել է ֆիտոպլանկտոնի տեսակային կազմի որոշում, քանակական ցուցանիշների գնահատում, զարգացման օրինաչափությունների բացահայտում: Իրականացվել է միջավայրից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների կլանման եւ հեռացման նպատակով նպատակային սորբենտի ընտրություն, մանրէաբանական ցուցանիշների հիման վրա ջրի մաքրման արդյունավետության գնահատում: Կատարվել է լճի ջրի գենաթունային եւ կանցերոգեն հատկությունների գնահատում:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաբկեն Սիմոնյանի հայ-սերբական պատկերները

Հաջորդ գրառումը

Դեկտեմբերի 7. արդեն 34 տարի…

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Դեկտեմբերի 7. արդեն 34 տարի...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական