Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին լիակատար ջախջախել նրան, եթե այդ կառույցը հրաժարվի հրադադարի համաձայնագրից

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի և բարձրաստիճան գեներալների հետ։

Կացը հրամայել է զինվորականներին պատրաստել ՀԱՄԱՍ շարժման լիակատար ջախջախման ծրագիր, եթե այն հրաժարվի հրադադարի համաձայնագրից և վերսկսի հարձակումները։

Կացը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի ծրագիրը ներառում է Գազայի հատվածի զինաթափումը՝ հավելելով, որ Իսրայելը կհամագործակցի ԱՄՆ գլխավորած միջազգային ուժերի հետ՝ Գազայի թունելները ոչնչացնելու համար։

Նա նշել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել պայմանավորվածությունները, Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համակարգված, կվերսկսի հարձակողական գործողությունները։