Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաբկեն Սիմոնյանի հայ-սերբական պատկերները

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Այս տարին հոբելյանական է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի համար: Լրացավ նրա ծննդյան 70-ամյակը:

Հոկտեմբերին Բաբկեն Սիմոնյանը հրավիրված էր Սերբիա՝ մասնակցելու «Սմեդերեւյան բանաստեղծական աշուն» պոեզիայի ամենամյա միջազգային փառատոնին, որի շրջանակներում «Միջօրեականներ» մատենաշարով լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Աղոթք» երկլեզու (հայերեն-սերբերեն) ժողովածուն, որը բարձր գնահատականի է արժանացել գրաքննադատների ու փառատոնի կազմակերպիչների կողմից:

Փառատոնից զատ նա մասնակցել է նաեւ Բելգրադում անցկացվող գրքի ամենամյա միջազգային տոնավաճառին, որտեղ հանդիպումներ է ունեցել հրատարակիչների, գրողների ու թարգմանիչների հետ, համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել: Բելգրադյան ազգային հեռուստաընկերության հրավերով նա երկու հարցազրույց է տվել, խոսել է հայ-սերբական գրական ու մշակութային կապերի, ինչպես նաեւ իր գրական ու թարգմանական գործունեության մասին:

Երեւան վերադառնալով՝ Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում օրերս տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծի հետ: Նա առաջին անգամ չէ, որ հյուրընկալվում գրադարանում: Այստեղ նա բազմիցս կազմակերպել է գրական-մշակութային երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, Սերբիայի Հանրապետության պետականությանը նվիրված ցերեկույթներ, մասնակցել գրադարանի կազմակերպած միջոցառումներին: Այս անգամ նա հյուրընկալվել էր գրադարանում իր հոբելյանի առիթով, որի ընթացքում հնչեցին Սիմոնյանի մասին ժամանակակիցների խոսքերը, նրա բանաստեղծությունները, թարգմանությունները սերբերենից հայերեն եւ հայերենից սերբերեն, նաեւ երգեր գրված նրա խոսքերով:

Իր բացման խոսքում գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը սիրով ու ջերմությամբ խոսեց հոբելյարի մասին, բարձր գնահատեց նրա ազգանվեր առաքելությունը: Սիմոնյանին հասցեագրված տնօրենի ուղերձում ասված է.

«Հարգարժան Բաբկեն Սիմոնյան, Ձեր վաստակը մեծ է, գործը՝ նվիրական…

Դուք այն համեստ ու անխոնջ մշակն եք, որ ամեն մի նոր գրքով մի բուռ բարություն, կամք, հայրենասիրություն, ուժ ու կորով եք հաղորդում ընթերցողին: Կյանքով, եռանդով ու ծրագրերով լի մարդ, որ կարողացել է ստեղծել, ամրապնդել հայ եւ սերբ ժողովուրդների միջեւ բարեկամական, մշակութային կամուրջ՝ քաջածանոթ լինելով մաքառումներով լի նրանց պատմական ճակատագրին:

Երեւանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրենության եւ բազմահազար ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ: Մաղթում եմ Ձեզ հարատեւություն, առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք»:

Ցերեկույթին ներկա էր Հայաստանում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը: Նա հիացմունքով խոսեց գրողի անցած ստեղծագործական երկարամյա արգասավոր ուղու եւ պատվավոր հյուպատոսի գործունեության մասին՝ բարձր գնահատելով Բաբկեն Սիմոնյանի գրական վաստակը եւ մեծ ավանդը հայ-սերբական հարաբերություններում: Սերբիայի կառավարության, արտաքին գործերի նախարարության, դեսպատան եւ իր անունից անձամբ նա շնորհակալություն հայտնեց հոբելյարին այն ծավալուն գործունեության համար, որն իրականացրել է Բաբկեն Սիմոնյանը անցած 47 տարիների ընթացքում:

Ցերեկույթի ընթացքում բանաստեղծությունների ընթերցումները համեմվում էին սերբական քնարական երգերով, Բաբկեն Սիմոնյանի մասին հայ եւ սերբ  անվանի մտավորականների գրառումներով:

Ավանդույթի համաձայն, հոբելյանական ցերեկույթի ավարտին Բաբկեն Սիմոնյանն ընթերցեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը իր թարգմանությամբ՝ սերբերեն:

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Կրթությունը ժամանակի մարտահրավեր

Հաջորդ գրառումը

Երիտասարդ լրագրողների սեմինար-պարապմունքները շարունակվում են

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Երիտասարդ լրագրողների սեմինար-պարապմունքները շարունակվում են

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական