Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիրք Հայաստանի եւ Արցախի ջրաղացների մասին

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,բազմաթիվ ակադեմիաների անդամ,Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի աշխատակից  Ստեփան Պապիկյանի «Հայաստանի եւ Արցախի ջրաղացները» գիրքը: Գրքում ներկայացվում է Հայաստանի եւ Արցախի ջրաղացների պատմությունը սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տվյալներ եւ վերլուծություններ կապված Հայաստանի եւ Արցախի ջրաղացների զարգացման հետ:

Գրքում տեղ է գտել նաեւ աշխարհի ջրաղացների վերաբերյալ տեղեկատվություն:

Գիրքը նախատեսվում է ոչ միայն գիտնականների, ուսանողների եւ հատկապես տվյալ բնագավառի մասնագետների համար: Տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ եւ Հայկական էներգետիկական ակադեմիայի գիտխորհրդի երաշխավորությամբ

Գրքի պատասխանատու խմբագիրն է՝ տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ  Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Դավիթ Հարությունյանը:

Գիրքը գրախոսել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ի ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը: Նա մասնավորապես գրում է. «Հայաստանի եւ Արցախի ջրաղացները» աշխատությունը հեղինակի երկար տարիների աշխատանքի արդյունք է: Հեղինակը օգտագործելով բազմաթիվ աղբյուրներ՝ գրել է ջրաղացների պատմությունը սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Հավաքվել է հսկայական թվով փաստաթղթեր եւ այլ նյութեր, որոնք պատմական,ճանաչողական եւ իմացաբանական տեսակետից մեծ արժեք են ներկայացնում: Ս. Պապիկյանը դեռեւս չի մշակել անձնական արխիվում գտնվող բազմաթիվ վավերագրեր: Այն անտարակույս կօգտագործվի հետագա աշխատանքի համար: Անշուշտ, ծանր եւ շատ պատասխանատու գործ է կատարվել:,,

Հեղինակը հիմնավորում է, որ ջրաղացների օգտագործման պարագայում կմեղմանա տվյալ տարածաշրջանում ոչ միայն էներգետիկական եւ պարենային անվտանգությունը, այլեւ կլուծվեն բնապահպանական, զբոսաշրջության եւ տարաբնույթ այլ հարցեր: Ուսումնասիրությունները վկայում են, որ ցանկալի է սկզբնական շրջանում նոր տիպի ջրաղացներ կառուցել Արցախում, ՀՀ Շիրակի եւ Սյունիքի մարզերում: Արցախում ներկայում շահագործվող ջրաղացներ չկան:

Հեղինակը գալիս է հետեւյալ  եզրահանգմանը.

1. Վերակառուցել հին ջրաղացները կամ հին ջրաղացների տեղում տեղադրել հուշաքար (օրինակ` Երեւան քաղաքում):

2. Կառուցել մի քանի նոր ջրաղացներ համապատասխան ճարտարապետական լուծումներով եւ դրանք օգտագործել զբոսաշրջիկության համար: Այն կարող է դառնալ յուրօրինակ կամուրջ հնի եւ նորի միջեւ:

3. Կատարված վերլուծությունները վկայում են,որ ջրաղացների կառուցումը անհրաժեշտ է իրականացնել հատկապես Հայաստանի այն տարածքներում, որտեղ մշակվում են հացահատիկ: Այն հնարավորություն կտա ճանապարհային ծախսերը հասցնել նվազագույնի:

4. Հայաստանի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող վայրերում ունենալ ժամանակակից ջրաղացներ: Այն հնարավորություն կտա լուծելու տնտեսական, բնապահպանական, քաղաքական, էներգետիկ անվտանգության բազմաթիվ հարցեր:

Հարկ է նշել, որ Ս.Պապիկյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների եւ բազմաթիվ մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս խորհրդային տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա համաշխարհային մեծ ճանաչման արժանացած վաստակաշատ  գիտնական է:

2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան), այնուհետեւ Մոսկվայում, Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն ներկայացրեցին եւ լայն արձաքանք ունեցան:

Նա ՀՀ ԳԱԱ կողմից գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար պարգեւատրվել է պատվոգրով:

2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար պարգեւատրվել է ԱՀ-ի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրամանատարը…

Հաջորդ գրառումը

Երկչոտ… միլիոնատերեր

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Երկչոտ... միլիոնատերեր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական