Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում մեկնարկել  է Գազայի խաղաղության գագաթնաժողովը։

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր։

Ստորագրմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի և Քաթարի առաջնորդները։

Եթե ​​մենք չհարձակվեինք Իրանի միջուկային ծրագրի վրա, չէինք կարողանա հասնել այս անհավանական գործարքին՝ Գազայի հարցում. ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ՝ Շարմ էլ Շեյխում կազմակերպված Գազայի գագաթնաժողովից առաջ։