Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հրամանատարը…

Թվում է ՝ Սեւքար գյուղը դար ու ավելի հերոսների պակաս չի ունենա… Բարձունքում, արծվի նման հսկում էր հայրենի սահմաններն ու բնօրրանը: Թաթուլ Ղազարյանի նման հայորդին, հայրենասեր ու պատվախնդիր հրամանատարը չէր կարող ականջալուր չլինել հողի կանչին.

Թաթուլ Լավրենտի Ղազարյան.ծնվել է 1978 թվականի մայիսի 25-ին :1995 թվականին Սեւքարի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետեւ ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2010-2012 թվականներին սովորել էր Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում, հետագա  տարիներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամասերում (Մեհրաբ, Վարդենիս, Կողբ): 2018 թվականից եղել է Իջեւանի զորամասի հրամանատար: Բազմիցս արժանացել է պետական պարգեւների:

Գնդապետ Ղազարյանն իր կերպարով միշտ ձգտում էր հաղթանակի,ձգտում էր լինել առաջինը ամեն հարցում, թե՛ ուսումնառության եւ թե զինվորական ծառայության մեջ: Հենց այս հաղթողի բնավորությամբ էլ նա գնաց իր սրբազան պարտքը կատարելու, իր ետեւից տանելով բազում հայորդիների, որոնց  ե՛ւ խիզախության, ե՛ւ անձնազոհ քայլերով է, որ Հայաստան աշխարհը դեռ ապրում է:

Թաթուլ խազարյանը որդեգրել էր մի սկզբունք ՝ հրամանատարը միշտ պետք է շարժվի զինվորի առջեւից եւ ոչ թե հակառակը: Տղաների հրամանատարը ամեն պահի էր գիտակցում  ծառայության խորքային լինելը, եւ ոչ մի անգամ ջանք չէր խնայում այն հայրենիքին ճիշտ եւ արժանի մատուցելու համար: Հրամանատար լինելուց բացի առաջին հերթին տղաների համար եղել է  ավագ ընկեր,տղաների խորհրդատու:

Անձնվիրաբար ծառայությունն իր սեփական հայրենիքին,հող ու ջրին անմնացորդ նվիրումը չէր կարող  Ազգային հերոսին չտանել դեպի հավերժների բարձունքը: Թե ով է զինվորականը ,գնդապետ Ղազարյանը մեծ ակնածանքով էր խոսում զինվորականի եւ զինվորական կյանքի մասին՝ ասելով, որ զինվորականը քարի պես կարծր մարտիկ է, ում ուսերին հայրենիքն է բազմած: «Զինվորականը մարդ է ,որից միշտ վառոդի հոտ է գալիս, զինվորականը նա է, որը կռվում է ծիծաղն աչքերի մեջ, եւ վերջապես զինվորականը նա է, որը գնդակահարում է մահը»:

Զինվորի կյանքով ապրող եւ կյանքը երբեք չխնայող հրամանատարը ընկավ 44 օրյա պատերազմի ընթացքում՝ մարտադաշտից իր վիրավոր զինվորին դուրս բերելիս:

2021 թվականի հունվարի 27-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության եւ արիության համար Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհել է Հայաստանի ազգային հերոսի կոչում եւ պարգեւատրել Հայրենիքի շքանշանով:

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

ՀՊՄՀ-ի լրագրության 2-րդ կուրս