Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջնահերթը՝ հարկե՞րը, թե՞ արդյունավետությունը

Գեղամ Քյուրումյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
14
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջավայրը, որում ապրում է հայաստանյան հանրությունը, պարզվում է գաղջ է առավել քան: Այն շարքային քաղաքացու գնահատական չէ, այլ երկրի գործադիր մարմնի ղեկավարի, որ բաց տեքստով հայտարարում է, որ մաֆիոզ տրամադրություններ կան հայոցս երկրի բոլոր կառույցներում, սկսած տեղական մարմիններից մինչեւ հանրապետական օղակներ, ընդհուպ իրավապահ ու բարձրադիր գերծադիր հաստատություններ: Ավաղ, գաղջ միջավայրի մասին ժամանակին խոսել էր ՀՀ երրորդ նախագահը, այնպես որ իշխանության հայտարարած հեղափոխության 8-րդ տարվա ավարտին հիշելով միջավայրի գաղջությունը, բոլորովին հարկ չկա տոկոսա-թվային անհասկանալի փորձերով շղարշել իրականությունը:

Իշխանությունը մեկ հիմնական նպատակ է հայտարարում՝ հարկահավաքությունը: Այ, ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կհասցնենք 24 տոկոսի, ֆինանսերը կհոսեն բյուջե, ծախսիր ինչքան ուզում ես, ինչ ձեւով հարմար գտնում ես: Թե ո՞ր երկրի փորձն են ընդօրինակելի համարել, կարծես պարզ է՝ Եվրոպական պետությունների, որտեղ գերակշռում են կառավարման սոցիալական կողմնորոշիչները: Սակայն ամբողջ հարցն այն է, որ եվրոպական միջավայրն իր 40-50 տոկոս հարկահավաքության հասել է դար եւ ավելի ժամանակահատվածում, համաշխարհային երկու ավերիչ պատերազմներ է ապրել, նաեւ կոմունիզմի շոշափուկների է ենթարկվել: Կա՞ արդյոք մերօրյա Հայաստանի Հանրապետությունում գեթ մեկ տնտեսագետ կամ անկաշկանդ քաղաքական գործիչ, որը երբեւէ խոսել է հիշալ խոչընդոտները որեւէ ձեւով հաղթահարելու խնդրից, լուծումների տեսլականից, արդյունքների վերջնանպատակի ըմբռնումից: Ցավոք տեսանելի, առավել եւս ոգեւորիչ ոչինչ չունենք, եթե չնկատելու տանք ոչ իշխանական ուժերից մեկի այն հայտարարությունը, ըստ որի փոքր ու միջին գործարարությունը հարկ է ինչ-որ մի շրջան ազատել հարկերից: Որ զուտ տնտեսական այս առաջարկը ՔՊ-ական որոշ շրջանակների սրտով չէր, զգացվեց նրանց անբացատրելի հայտարարություններից, թե բյուջեն ինչպես ենք լցնելու, սոցիալական խնդիրներն ի՞նչ միջոցներով ենք իրականացնելու: Փորձեք ձեր չորսկողմը նայել, սրտացավ վերաբերմունքով առաջնորդվել, տեսար սովորելու բան կա: Հենց թեկուզ Եգիպտոսի օրինակով, որի անկախության ակունքներում մեր ազգակիցներն են եղել, հանձին Նուբար փաշայի: Մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի հազիվ 3 տոկոսն է գյուղգործունեությանը պիտանի, սակայն երկիրն արտադրում է ցորենի, բրնձի եւ եգիպտացորենի իր պահանջարկի հիմնական մասը:

Ծանոթացեք ՀՆԱ-բյուջե հարաբերակցությանը՝ այն 6 տոկոս է: Ոչ պահանջ, ոչ էլ ցանկություն կա փոխոխել այն, որ 25 տոկոսի պարագայում կարող է բյուջեն հասնել 400 մլրդ դոլարի: Սակայն արի ու տես, որ երկրի իշխանությունները բավարարվում են ընդամենը 100 միլիարդ դոլարով, թե ի՞նչպես, պետք է պարզեն իշխանությունները, իրենց մասնագետներով, փորձագետներով, վերլուծաբաններով, միջազգայնագետներով, խորհրդականներով… Բոլոր այս այրերը իշխանական ատյաններում կան, մնում է նրանց աշխատանքի արդյունավետությունը բացահայտել, թե ինչպես են, ասենք, մեկ բնակչի հաշվով 300 քմ վարելահող ունենալու պայմանում, ՀՀ-ում 1500 քմ, կարողանում իրենց արտադրած բանջարաբոստանային մշակաբույսերը նաեւ հայաստանյան շուկայում վաճառել: Եվ պատական չէ, որ հաճախ է հնչում հարց, կապված ջերմոցային տնտեսությունների խրախուսման, ընդհուպ սուբսիդավորման հետ: Այս օրերին ներկրված էներգակիրներով ջեռուցվող ջերմատներում արտադրված՝ ասենք ելակը վաճառվում է 4.000 դրամով եւ պատկերացրեք այն տատիկ-պապիկների վիճակը, որոնց թոռնիկները ցանկություն են հայտնում համտեսել  գրավիչ այդ պտուղը: Չես կարող փոքրիկին հասկացնել, որ ֆինանսական միջոցների առավել արդյունավետ ծախսի խնդիր ունեք, քանզի հեռուստատեսությունն առավոտ իրիկուն հայտարարում է կենսաթոշակների բարձրացումից, գրեթե ոչինչ չասելով սովորական դարձած գնաճից:

Ակամայից հիշեցի ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ ունեցածս մի զրույցը, որտեղ հիշատակում էի մեզանում խոզը 85 կգ կենդանի քաշում սպանդի ենթարկելու մասին, երբ Ավստրիայում խոզաբուծարան այցելությանս ընթացքում նշում էին 140 կգ-ի մասին: Մեր նախարարը լսեք ինչ հնչեցրեց մեզանում խոզը սպանդի են ենթարկում… 45 կգ կենդանի քաշի պարագայում: Դե, նախարարներին կարելի է մատղաշ գոճու խորոված ու խաշլամա վայելել, իսկ շարքային հայաստանաբնակները թող օգտվեն չգիտես որ մայրցամաքներից ներկրված, տեղական մսի կես գնից էլ պակաս գնով առաջարկվող խոր սառեցված հավի ու խոզի մսերից:

Ակտիվ լրագրությամբ զբաղվող քաղաքացիս հաճախ եմ հրապարակում դոլար-լիրա հարաբերակցությունը: Վերջին հիշեցումս մոտ 10 օր առաջ էր, երբ 1 դոլարը 43 լիրա էր. շաբաթ օրը այն մոտեցավ 45 լիրայի: Հարց է, թե ինչպես է նման արժեզրկման պայմաններում գոյատեւում թուրքական տնտեսությունը. հարկահավաքությա՞ն, թե՞ ինչ-որ չափով արդյունավետ տնտեսության շնորհիվ: Այս մասին ՀՀ կառավարող տնտեսագիտական միտքը նախընտրում է չխոսել:

Չասենք՝ զուր:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

21.04.2026թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջութակահարներ Նիկոլայ Մադոյանի եւ Հայկ Կազազյանի համերգային «մենամարտում» հաղթեց մեծ արվեստը

Հաջորդ գրառումը

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհի բացման, «շուն ու շանգյալներ» որակումի եւ այլնի մասին

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհի բացման, «շուն ու շանգյալներ» որակումի եւ այլնի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական