Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհի բացման, «շուն ու շանգյալներ» որակումի եւ այլնի մասին

Գեղամ Մկրտչյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Ինչ ուզում եք ասեք, բայց Խորհրդային Հայաստանի որեւէ ղեկավարի գալու պատճառով այսօրվա Գյումրու նման ոչ այնքան մեծ քաղաքի կենտրոնական  փողոցների երթեւեկությունը ժամերով չէր խոչընդոտվում: Իսկ եկող մանավանդ առաջին դեմքին տեսնելիս էլ ուրախանում, նրա ասածներից ինչ-որ բան էլի սովորում, հոգով ամրանում էիր: Ոչ թե ամեն օր անընդմեջ հատկապես  հեռուստաէկրանից հորդող արդեն հոգնեցնող տարբեր անսովոր մտքերի մեջ խճճվում, մոլորվում, որեւէ դեպքում անգամ վիրավորվում էիր:

Հյուսիս-հարավ ավտոճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակ-Գյումրի մոտ 84 կիլոմետրանոց հատվածի կիրակի օրը տեղի ունեցած բացումը իրոք սպասված, ուրախալի եւ կարեւոր իրադարձություն էր, որի կայացման գործում անկասկած իր դերն ունի երկրի այսօրվա իշխանությունը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի տեղեկացմամբ, Երեւանով անցնող եւս 270 մետր երկարությամբ նախատեսված հատվածի կառուցման աշխատանքներից հետո, որոնք նոր պիտի սկսվեն, կունենանք մայրաքաղաքից Գյումրի ամբողջովին նոր ժամանակակից ճանապարհ:

Իրադարձությունը Գյումրի էր բերել ճանապարհն անձամբ, ավտոմեքենայի ղեկին փորձող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրան հետեւող, ինչպես հայտարարվեց, 7,5 կիլոմետր երկարությամբ ավտոշարասյանը: Ո՛չ ծառայողական շարասյանը, ինչը ստեղծագործ նորություն էր: Ու երանի հավատայինք, որ այդքան մարդիկ իրենց բան ու գործը թողած՝ երթին իրենց սեփական մեքենաներով միացել էին կամավոր, իրենց ցանկությամբ… եւ որ այս երթն ու Գյումրու կենտրոնական հրապարակում «Վարչաբենդի» համերգն իրոք քաղաքական նպատակ եւ նախընտրական ենթատեքստ չունեին:

Այդ համերգին ներկաներին ողջունած Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց. «Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ, խոնարհվում ենք բոլորիդ առաջ»: Այդտեղ ակամա ուզում էիր հարց տալ, թեկուզ մտովի. վարչապետն իր օրեր առաջ  ասած «շուն ու շանգյալներին» է՞լ նկատի ուներ: Գյումրիում գուցե այդպես անվանվածների չներկայանալո՞ւց էր հրապարակի համերգը ներկաների թվի առումով բավական համեստ, եկածների մեծ մասն էլ կարելի է ենթադրել, որ իր երթի մասնակիցնե՞րն էին:

Կարող են ասել թե՝ մարդ է, մի բան ասել էր, պետք չէ անվերջ հիշել: Ո՛չ: Լատինական հայտնի մի ասացվածք կա՝ «Quod licet Jovi, non licet bovi» («Ինչը թույլատրելի է Յուպիտերին, թույլատրելի չէ ցլին»): Իմաստն այն է թե՝ ինչ կարող են իրենց թույլ տալ բարձր մակարդակի պաշտոնյաները կամ ընտրանին, արգելվում է կամ դատապարտելի է հասարակ ժողովրդի պարագայում: Մեր այս դեպքում, պետք է կարծել, ճիշտ հակառակն է: Երկիր ղեկավարող եւ երկիր ներկայացնող պաշտոնյայի  խոսքը, հա՛րկավ, առավելագույնս զգույշ ու պատասխանատու պետք է լինի: Մեծն Հովհաննես Շիրազն իր «Հայոց անունները» բանաստեղծության մեջ ասում էր «Մարդս զանգ է, աշխարհն ականջ»: Աշխարհը կլսի, թշնամին էլ կլսի ու իր ձեռքին զենք կդարձնի, պետք չէ նրան թեկուզ ակամա, պատահաբար ձայնակցել: 44-օրյա պատերազմին հարեւան երկրի պատերազմական հանցագործ նախագահը մեր կռվող հերոս լույս տղաների մասին ասում էր՝ մենք հայերին քշում ենք շների պես… Հիմա էլ Հայաստանը ղեկավարող, նրա գլխավոր պատասխանատու ա՞նձը պիտի իրեն ձայն չտվող մեր քաղաքացիներին անվանի… այդ արտահայտությամբ: Ի դեպ, նրանց երեւի մեծ մասն էլ պարտաճանաչ հարկատուներ են, որոնց ինքը հերոսներ է կոչում:

Հիմա ասեք, մանավանդ երբ երկրի ղեկավար անձն ու իր թիմը նաեւ անվերջ իմ ու քո, թշնամանքի խոսք ու պառակտում են սերմանում հասարակության մեջ, ինչպե՞ս հավատալ սիրո այդ խոստովանություններին, արդեն հակառակ ազդեցություն ունեցող այդ մատնակոմբինացիոն նախընտրական «սրտիկներին» (ոմանց տեսողությամբ՝ այլ գործիք հիշեցնող): Որոնց մեծացրած պատկերներն էլ կիրակի օրվա հիշյալ երթի մի քանի ավտոմեքենաների վրա փակցված՝ նույնքան տարօրինակ ու ճնշող տպավորություն էին թողնում, որքան Հայաստանի քարտեզի փոքրացված ուրվագծով «դոշի բրոշկան»՝ իշխող թիմի անդամների հագուստին եւ մարդկանց բաժանվող, ոչ այնքան լավ թվացող խորհրդով…

Հավատացեք, անկեղծորեն շատ կուզեի երբեւէ նման դառն մտքերի առիթ չունենալ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ վիրավորված քաղաքացիՀ. Գ.–  Շանգյաներին չգիտեմ, բայց իրական շների հասունացած սուր խնդիր ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ հանրապետության երեւի բոլոր բնակավայրերում արդեն վաղուց կա: Քաղաքիս կենտրոնական մի հատվածում գտնվող Իսահակյան փողոցի մեջտեղով ձգվող այգի-պուրակի կողքով անցնելիս տղաս վերջերս մի օր միայն այստեղ հաշվել էր 20 շուն… Այս համատարած խնդիրն այլեւս ոչ մի կերպ համայնքային բյուջեներով լուծելիք չէ: Պետական լուրջ եւ անհետաձգելի միջամտության կարիք կա:    

Նախորդ գրառումը

Առաջնահերթը՝ հարկե՞րը, թե՞ արդյունավետությունը

Հաջորդ գրառումը

Հիշելով դիմադրում ենք, ապրում ենք

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Հիշելով դիմադրում ենք, ապրում ենք

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական