Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Yes, we have»

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսպես է կոչվում 2010 թվականին ԱՄՆ-ում լույս տեսած անգլիալեզու ուշագրավ տեղեկագիրքը, որ մեզ հասանելի դարձավ բոլորովին վերջերս: Սա իր աղմկահարույց հարցազրույցներով հայտնի հեռուստալրագրող Ստեփան Պ. Փարթամյանի («Հայկական արվեստներ» ընկերություն) կազմած 144-էջանոց գրքի երկրորդ հրատարակությունն է, որը կրում է «Ամերիկահայերի ավանդն ԱՄՆ-ում» ենթավերնագիրը: Հրատարակությունը բացվում է 2009 թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն արտասանած խոսքով, որում նա, մասնավորապես, կարեւորում է ամերիկահայերի ներդրումն ԱՄՆ հասարակության մեջ, ինչի շնորհիվ մեծապես հարստացել է երկիրը: Գրքի նախաբանում Փարթամյանը նշում է. «Իրենց շուրջ 6000-ամյա պատմության ընթացքում հայերը մնայուն ներդրում են ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Գիտության, տեխնոլոգիայի եւ արդյունաբերության նորարարություններով, արվեստի ու գրականության ազդեցիկ գործերով, ինչպես նաեւ մարդասիրական օգնության առատաձեռն գործողություններով հայերը հաճախ դուրս են եկել տեղական եւ ցեղային շրջանակներից՝ ողջ մարդկության համար փոփոխություն կատարելու համար»: Ըստ կազմողի՝ տեղեկագիրքը հեռու է ամբողջական լինելուց եւ հիմնականում նախատեսված է թեմայի հետ ծանոթության համար:

Նշանավոր հայերի կենսագրությունների շարքը բացվում է պատմության մեջ որպես Մարտին Հայ ճանաչված մեր հայրենակցով, որը, որքան հայտնի է, Հյուսիսային Ամերիկա ոտք դրած առաջին հայն է: Գրքում ներկայացված է նաեւ Օհայոյի 15-րդ նահանգապետ, ԱՄՆ ֆինանսների 20-րդ նախարար Թոմաս Քորվինը, որի հայ-հունգարական ծագումը խիստ վիճելի է եւ հիմնված 1887 թ. հրատարակված սոսկ մեկ վկայության վրա:

Պատկառազդու է հայազգի գյուտարարների երկար ցանկը. նրանցից շատերի ներդրումը հիրավի նշանակալի է եղել: Այսպես, ամերիկյան դոլարի կանաչ եւ սեւ ներկանյութերը 19-րդ դարում ստեղծել է Քրիստափոր (Խաչատուր) Տեր-Սերոբյանը, բեռնատարի վրա տեղադրված բետոնախառնիչի հայտնագործողը Ստեփան Ստեփանյանն է, ավտոմատ փոխանցման տուփի «հայրը» Օսկար Բենկերն է (Ասատուր Սարաֆյան), հաշմանդամների կյանքը բարելավող գյուտերի հեղինակ է Էմիկ Ավագյանը: Հատկանշական է, որ շատ հայտնագործություններ եւ պատենտներ (Գ. Կազանչյանի վարսահարդարիչը, Ռ. Դամադյանի միջուկային մագնիսառեզոնանսային ախտորոշման սարքը, Լ. Սիմջյանի կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքը եւ այլն) ներկայացված են իրենց օրիգինալ գծագրերով եւ նկարագրություններով:

Գրքում զգալի թիվ են կազմում պետական գործիչները եւ պատերազմի հերոսները՝ Փոլ Իգնեշիուս, Ջորջ Դոքմեջյան, Վիկտոր Մաղաքյան եւ ուրիշներ: Տարբեր երկրներում ԱՄՆ դեսպաններ են եղել Ռիչարդ Պողոսյանը եւ Էդուարդ Ջերեջյանը: Անշուշտ, չեն անտեսված մշակույթի երեւելի գործիչները՝ Արշիլ Գորկուց մինչեւ «System of a Down»: Մեծ է նաեւ անվանի ձեռնարկատերերի եւ բարեգործների փաղանգը՝ Ալեք Մանուկյան, Ավետիս Զիլջյան Երրորդ, յոգուրտն ամերիկյան շուկա բերած Ռոզա Կոլոմբոսյան, Քըրք Քըրքորյան: Այլեւայլ բնագավառներում էական ներդրում են ունեցել Վարազդատ Կազանջյանը (պլաստիկ վիրաբուժություն), Համբար Քելիկյանը (օրթոպեդիա), Ջորջ Ատոմյանը (մաթեմատիկա), Վարդան Գրիգորյանը (կրթություն):

Անշուշտ փոքրածավալ գրքում ակնառու ներդրում ունեցած բոլոր ամերիկահայերի մասին հնարավոր չէ գրել, սակայն աչքի է զարնում «հայկական Ադամ Սմիթ» Արմեն Ալչյանի, բորսային առեւտրի նորարար Ռիչարդ Դոնչյանի, երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանի, քանդակագործ Վարազ Սամվելյանի, գրող Փիթեր Բալաքյանի կամ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի բացակայությունը: Գրեթե չեն ներկայացված 1960 թ. հետո ծնված գործիչները (օրինակ, երաժիշտ Դերեք Շերինյանը): Միաժամանակ, մամուլից տեղեկանում ենք, որ 2014-ին լույս է տեսել նույն տեղեկագրքի հինգերորդ, ընդլայնված 800 էջանոց տարբերակը, որն ամենայն հավանականությամբ առավել ամբողջական պատկերացում է տալիս ԱՄՆ հայ համայնքի գնահատելի ներդրման մասին:

Բոլոր պարագաներում, կենսագրական տեղեկատուների այս շարքը թե՛ հայագիտության, թե՛ տարբեր տեսակի համայնքային նախաձեռնությունների համար նպաստավոր աղբյուր կարող է հանդիսանալ, ուստի ցանկալի է, որ անպայման ունենա իր շարունակությունը:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թողարկվել է «Բիթլզ» խմբի «վերջին» երգը

Հաջորդ գրառումը

Հայկական ներուժի սպասումով

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայկական ներուժի սպասումով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական