Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸՙ ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵՆԳՈՅԱՆ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակակիրներՙ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյան եւ Արմեն Ենգոյան

Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ հանձնվեց նաեւ «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում:

Այս տարի նույն անվանակարգում մրցանակի արժանացան լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանն ու Արմեն Ենգոյանը:

Զավեն Խաչիկյանը մրցույթին ներկայացրել էր «Անվերնագիր պատերազմ» ֆոտոշարքը: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել չկարողացավՙ թեեւ դիմել եւ մերժվել էր. ստիպված էր «մասնակցել» պատուհանիցՙ այն դարձնելով պատերազմը վավերագրելու տարածք, երբ լուսանկարում էր ներկայի անշարժ ընթացքն ու դրվագները: Շարքը դարձավ յուրատեսակ վավերագրություն, որ միաժամանակ բացահայտեց քաղաքացի, արվեստագետ Զավեն Խաչիկյանի ապրումներն ու հույզերը:

«Մրցանակակիր շարքը վաղուց էի սկսել: Այն կարծես երկխոսություն լինի. նախ համավարակը, ապա 44-օրյա պատերազմը առիթ դարձավ շատ բաներ վերհիշելու: Ինքներս մեր ներսում փակվելու եւ «ներքին» հարցերի պատասխանները գտնելու ժամանակ էրՙ առանց աղմկելու»,-մեզ հետ զրույցում նշում է լուսանկարիչն ու վստահեցնումՙ որոշ հարցերի պատասխաններ հենց հարյուրավոր լուսանկարներն էին, որոնցից ընդամենը երեքը ներկայացրեց մրցույթին:

Զավեն Խաչիկյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի բաժինը, ապա ընդունվել ասպիրանտուրա: Իր խոսքովՙ 1970-80-ականների գիտության լճացումը նրան բերեց այն մտքին, որ ֆիզիկան սիրելը մի բան է, օգտակար գործ անելըՙ այլ բան: Գիտության ոլորտում դադար վերցրեց եւ սկսեց զբաղվել լուսանկարչությամբՙ ֆոտոլրագրող աշխատելով ժամանակի մի շարք թերթերում:

Զավեն Խաչիկյանը լուսաբանել է 1988-ի Արցախյան շարժումը, դրան նախորդող եւ հաջորդող իրադարձությունները, որպես ֆոտոլրագրող մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում, Հայաստանի եւ մի շարք այլ երկրների առաջատար թերթերում ու ամսագրերում հրապարակել ֆոտոռեպորտաժներ: Գործունեության վերջին տարիներին նա զբաղված է լուսանկարչության արվեստային եւ ոչ լրատվական խնդիրներով: Զավեն Խաչիկյանն այն կարծիքին է, որ ժամանակն է լուսանկարչությանը ներկայացնել նույն որակի հարցեր, ինչպիսին կարելի է առաջադրել գրականությանը, գիտությանը, ռազմարվեստին, կերպարվեստին, թատրոնին, քաղաքական միջավայրին եւ այլն: «Զարգացածության ո՞ր մակարդակում է մեր հասարակությունը հիմա եւ ի՞նչ հարցեր ակնկալել նրանից», նշում է երկրի եւ ժամանակի խնդիրներով մտահոգ լուսանկարիչն ու ափսոսանքով հավելումՙ այդ հարցերի պատասխանն իմանալու դեպքում միայն իրավունք կունենայինք զարգացած հասարակություն կոչվելու:

«Մեր «հասարակությունն» ակամայից մասնակիցն է ոչ թե լայնամասշտաբ, այլեւ մանր-մունր ինտրիգների, հետեւաբար լուսանկարչությամբ «լուրջ» հարցեր բարձրաձայնելը առօրեական չէ: Վերջին տարիներին հրատարակածս երկու գրքերում, ոչ լրատվական մակարդակում, որոշ հարցեր «բարձաձայնել» եմ: Ցավոք, արվեստաբանությունը թերի կրթության հետեւանքով չի նկատում ու լրատվական մեդիայի արվեստային բաժիններում չի բարձրացնում նմանտիպ հարցերը», նշում է լուսանկարիչըՙ անդրադառնալով լուսանկարչությունըՙ որպես ժամանակի անաչառ պատկեր լինել-չլինելու հարցին: Խոսելով «Վահան Թեքեյան» մրցանակի մասինՙ լուսանկարիչն առանձնակի կարեւորեց ներկա բարոյահոգեբանական եւ ֆինանսապես հոգսաշատ մթնոլորտում նման մրցանակաբաշխություն կազմակերպելը. «Այն կարծես ուժ է տալիս անհատին, ստեղծագործողին, եւ նաեւ խրախուսում, հիշեցնումՙ որպես հայ լուսանկարիչ պարտավոր ես վերադարձնել ստացածդ հոգեւոր ավանդը»:

«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մյուս մրցանակակիրը լուսանկարիչ Արմեն Ենգոյանն էրՙ «Գյուղական էսքիզներ» սեւ-սպիտակ շարքի համար: Յոթ լուսանկարն այդ շարքի մի փոքրիկ մասն է ընդամենը. լուսանկարիչն այն սկսել է վաղուց: Լուսանկարների շարքում գյուղաբնակ մարդն էՙ մտածող, արարիչ, գյուղական կյանքըՙ իր ամենօրյա աշխատանքով եւ զբաղմունքով:

Լուսանկարչի կարծիքով, գունավոր նկարները երբեմն «շատախոս են», իսկ սեւ եւ սպիտակ գույները որոշ պատկերների դեպքում դիտողին հնարավորություն են տալիս ամբողջացնել նկարըՙ հաղորդելով դրան իր տրամադրությունն ու գույները:

«Շատերն աշխատում են լուսանկարել, ցույց տալ այս կամ այն հայտնի մարդուն, արտասովոր մի բան: Աշխատավոր մարդը, որ արժեք է ստեղծում կամ ապահովում մարդկանց կենսունակությունն ապահովող ոլորտներում, դուրս է մնում ուշադրությունից: Չէ՞ որ հենց այդ հասարակ ու պարզ մարդիկ են մնացել հայրենի հողումՙ պաշտպանելու եւ շենացնելու երկիրը» նշեց լուսանկարիչն ու խոստովանեցՙ հենց այդ ուշադրության պակասի պատճառով է սկսել «Աշխատավոր մարդը» շարքը, որում առանձին մաս է կազմում մրցանակակիր «Գյուղական էսքիզներ» ֆոտոշարքը:

Թեեւ հանդիպելիս Արմեն Ենգոյանը լուսանկարելու պահը բաց չի թողնում նաեւ հանրությանն հայտնի մարդկանց, սակայն անկեղծանում էՙ առհասարակ մեծ հաճույքով լուսանկարում է ամեն տեղՙ շուկաներից մինչեւ փողոց, արհեստանոցներից մինչեւ գյուղՙ պահպանելով լուսանկարչության պահը, ժամանակը պահպանելու եւ այն դիտողին փոխանցելու առավելությունը:

Արմեն Ենգոյանը մասնագիտությամբ ինժեներ է, աշխատել է որպես փականագործ, ռոբոտային համակարգերի նախագծող, ապա ճարտարապետ: Գործունեության ողջ ընթացքում լուսանկարչությունը հոբբի է եղել. հիմա այն դարձել է բառացապես մասնագիտություն, որի շնորհիվ բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել:

Նրա լուսանկարները բազմիցս տպագրվել են մի շարք ամսագրերում, թերթերում, իսկ աշխատանքները մասնակցել են ցուցադրությունների, միջազգային եւ հանրապետական մրցույթներին: Վերջերս Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների համաժողովի ժամանակ ԱՊՀ 26 եւ ՌԴ 40 քաղաքների ներկայացրած 833 նկարների շարքում «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում Արմեն Ենգոյանը զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղըՙ «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարի համար:

Մեզ հետ զրույցում Արմեն Ենգոյանը չթաքցրեցՙ իր մրցանակների կողքին «Վահան Թեքեյան» մրցանակն իր ուրույն տեղն ունիՙ նախ այն ստացել է Հայաստանում, իսկ դրամական պարգեւը հաճելի բան է:

Լուսանկարչության իր հմտությունները նա սիրով փոխանցում է դրանով հետաքրքրվածներինՙ առաջին հերթին սովորեցնելով, որ եթե ուզում ես նկարել,պետք է նկարես ամեն ինչՙ նկատածը նույնությամբ դիտողին փոխանցելու կարեւոր պայմանով:

Նշենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է ԹՄՄ «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ:

«Վահան Թեքեյան» մրցանակին արժանացած լուսանկարիչներն այսօր էլ աշխատում եւ գործունեություն են իրականացնում մի շարք ծրագրերում ու նախագծերում: Նրանք ֆոտոսիրահարներին են փոխանցում լուսանկարչական արվեստի գլխավոր առաքելությունըՙ ակնթարթը պահպանելու հնարավորությունը, որ մեզՙ դիտողներիս, թույլ է տալիս պատկերի միջոցով հաղորդակից լինել պատմությանն ու այն պահին, որ այլեւս երբեք նույնությամբ չի կրկնվի:

Նախորդ գրառումը

ԳԱԳՈ ՋԵՔՍՈՆ. ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՆՄԱՆԱԿԸ ՎԱՆԱՁՈՐԻՑ

Հաջորդ գրառումը

ՆԱՏԱԼՅԱ ԱՐՈՍԵՎԱՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՏԱԼՅԱ ԱՐՈՍԵՎԱՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական