Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Մարդասիրական պոեզիաՀայաստանն անսահմանափակ պոեզիայի երկիր է: Եվ որքան խորանում ես նրա բիբլիական պատմության խորքում ու ծանոթանում այս երկրի առասպելական մանրամասներին, այնքան լավ ես հասկանում, թե ինչու է այստեղ պոեզիան անսահմանափակ: Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Եղիշե Չարենց, Պարույր Սեւակ, Վահագն Դավթյան, Համո Սահյան եւ ինձ համար սիրելի դարձած շատ այլ բանաստեղծներ, որ գրել են հայկական արեւի տակ, ես նրանց հենց այդպես էլ պատկերացնում եմ. բիբլիական Արարատ լեռանՙ այստեղ գոյություն ունեցող յուրահատուկ կանաչի, արեւի յուրահատուկ դեղինի ու երկնքի յուրահատուկ կապույտ ֆոնի վրա: Այդ ֆոնի վրա նրանք Նոյյան աղավնու նման իրար են փոխանցում ձիթենու ճյուղըՙ որպես պոետական գրիչ, ու շարունակվում իրար մեջՙ որպես անսահմանափակ պոեզիա արարողներ:Յուրաքանչյուր առասպել ավարտվում է ֆիզիկական մահով եւ հոգեկան հաղթանակով: Հայաստանը անսահմանափակ առասպելների երկիր է: Ուստի հոգեկան հաղթանակներն այստեղ շարունակում են ծնունդ տալ իրար:Առասպելներից ծնված հոգեկան հաղթանակների գոյությունը ես ավելի կոնկրետացված զգացի, երբ ծանոթացա Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հետ: Ես անմիջապես զգացի, որ նա հենց այսպես գրող լինելու համար եւ համառ ջանքերով չի ստեղծագործել: Հարյուրամյակներ, գուցե թե նաեւ հազարամյակներ շարունակ նրա գրչի համար պատմական մշակութային ու հոգեւոր հող է նախապատրաստվել: Ռ. Դավոյանը ժառանգորդ է: Առասպելից ծնված բանաստեղծականությամբ հարուստ ազգի ժառանգորդը: Ստացել է ժառանգություն Նարեկացուց: Գենետիկորեն ու հոգեւոր ոլորտներով նրան է անցել Նարեկացու փիլիսոփայական միտքը: Եվ եթե Նարեկացու առասպելական կյանքն ավարտվել է ֆիզիկական մահով, նրա ոգեղեն աշխարհը հաղթել է մահին, քանի որ կասկածից վեր է, որ անցել է, շարունակվել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մեջ: Նարեկացու ոգու աշխարհը մահ չի ճանաչել, քանի որ մահից շատ մեծ ընդգրկումներ ունեցող սիրո աշխարհ է այն: Ահա թե ինչ է շարժել նաեւ Ռազմիկ Դավոյանի գրիչըՙ Սերը մարդկության եւ մոլորակի ներդաշնակ գոյության նկատմամբ:Մարդասիրական պոեզիայի մեջ անչափելի մեծություն է Պարույր Սեւակը, որի հետ ես շատ հետաքրքրական ծանոթություն ու բարեկամական հարաբերություններ ունեցա: Սեւակի անձն ինձ մշտապես ինչ-որ անտիկ բան է հիշեցնում: Այս զարմանալի պոետիկ երկրում ես սեւակյան անտիկ գեղեցկության, ռեալականության կողքին գտա մի բոլորովին ուրիշ գեղեցկությունՙ Ռ. Դավոյանի պոեզիան, որի գեղեցկության փայլն ասես իջնում է երկնային ոլորտներից: Մարդկանց աշխարհն ու տիեզերական անսահմանությունն իրար մեջ տարածելու ամբողջական սիրո պոեզիա է Ռ. Դավոյանի պոեզիան: Ես չեմ կարող անտարբեր անցնել ու չհիանալ նրա այն տողերով, ուր բանաստեղծը, իր երկրային ներկայության մեջ իրեն մոլոր ուլի նմանեցնելով, ի վիճակի է ցրիվ գալ, տարածվել տիեզերքում, որպեսզի կարողանա ստանալ իր ամբողջական հավիտենականության մեջ գոյատեւող ամբողջական պատկերը:Ես այստեղ չեմ հիմա,Ես ինձ փչեմ հիմա,Խլածաղկի նման կանհետանամ օդում:Սեւակի ստեղծագործական լաբորատորիայում շռնդալից ձեւով են աշխատել նրա սիրտն ու միտքըՙ խոսելով իրար հետ համահունչ ձեւով: Դավոյանը լաբորատորիայում թրծված ոսկով մարդկային ոգեղեն ոլորտները զարդարելու, հենց այդ ոլորտներում էլ այն օգտագործելու ճանապարհ է հարթել:Ի՞նչ կարող է անել բանաստեղծի սիրտը, միտքն ու ոգինՙ այդ եռամիասնությունը, երբ արդեն գիտի մարդկանց երկրում ճաշակվածի գինը, բնության վերընձյուղվելու գաղտնիքը, եւ ձգտում է դեպի հավերժություն: Նա կկանգնի ծառի առջեւ ու խնդրանքով կդիմի նրան, թեՙ «Բա՛ց կեղեւդ, ծառ»:Առ ինձ կեղեւիդ մեջ.-Այս անծաղիկ դարումԵս կձուլվեմ քեզ հետՈրպես փոքրիկ գարուն:Հետո, երբ արդեն ձուլված կլինեն իրար, եռամիասնությունն այսպեսՙՈրպես լեգենդ պայծառ,Կբարբառի նրանԱնհուն, կորած մի սերԵվ մի կարոտ անծայր:Գոյություն ունի բանաստեղծական երկրաչափություն, որի գաղափարը շատ ճշմարիտ ձեւով մեկնաբանել է Ալեքսանդր Բլոկը: Եվ այն, ինչ վերաբերում է բանաստեղծի ստեղծագործության երկրաչափական պատկերին, իր մեջ ներառում է բարության, լույսի եւ ազատության փիլիսոփայությունը: Հենց դրա հետ էլ այնքան համահունչ է Ռ. Դավոյանի պոեզիան:Ուղղակի զարմանալի ու հրաշալի է այն, որ բլոկյան երկրաչափական եռանկյունին Ռ. Դավոյանի մոտ դրվում է մի բարեբեր ու երանելի մթնոլորտում, որի անունը Սեր է: Այսինքնՙ Ռ. Դավոյանի ստեղծագործական ամբողջականությունը սիրո հավաքական կերպարն է:Պարույր Սեւակը, որ մարդասիրության մի հսկա փարոս է, աշխատում է մարդասիրական այն լաբորատորիայում, ուր առավել մարդկային է դարձնում մարդուն, սիրտ է կապում սրտին, առանց հապաղելուՙ մերժում է սրտի վրա բույն գտած չարիՙ ստորի, կեղծիքի օջախները: Մարդասիրական սեւակյան այդ հսկա փարոսից աչքը չկտրող Ռ. Դավոյանի ստեղծագործական աշխարհը, ուղեցույց լույսի գաղտնիքն իմացողի վստահությամբ, երջանկության համը ճաշակածի երանությամբ, կանչում է բոլորինՙ նավարկելու Սիրո ջրերում:Ռ. Դավոյանը խորքով ազգային բանաստեղծ է: Թեեւ նա պատկերներ չի նկարել Հայաստանի մասին. այդ վարպետորեն է արել Մարտիրոս Սարյանը, թեպետ բառային գունավորումներով չի պատկերել նրա քարերը, արեւը, միրգը եւ այլն: Նա ազգի պոեզիային, անսահման գեղեցիկ ջրերին միացել է ազգի առասպելներից, հույսից, հավատից, ծնունդ առած գետակներովՙ ամրացնելով ոգեղեն կապի օղակները անցյալի ու ներկայի միջեւ:Ռ. Դավոյանի պոեզիան ինձ համար բացահայտեց Հայաստան երկրի եւ տիեզերական անսահմանության ոգեղեն կապը: Ահա թե ինչ մեղրահաց է գենետիկորեն փոխանցվել նրան, որի վրա նա անընդհատ քաղցրություն է ավելացնում եւ դեռ պիտի ավելացնի:

Լիտվերենից թարգմանեց ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
 
Նախորդ գրառումը

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԳՈՅԺ ՄԱՀՈՒԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳՈՅԺ ՄԱՀՈՒԱՆ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական