Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՎԱՅՐԸ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Դիվանագիտությանը հայտնի է բանակցային գործընթացն սկսելու «լավագույն եւ վատթարագույն պայմաններ» հասկացողությունը, որի մեջ են մտնում բանակցությունների ժամանակն ու վայրը։ Որեւէ գործընթացի մասին գնահատականներ տալու համար պետք է այն դիտարկել ընթացող միջոցառման ժամանակի ու վայրի տրամաբանության մեջ։

Այսպիսով, կարեւոր է իմանալ, ի՞նչ պայմաններումՙ երբ եւ որտեղ են մեկնարկում երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով ձեռնարկված հայ-թուրքական շփումները։

Սակայն, ո՞վ կարող է առարկել, որ բանակցությունների մեկնարկը տրվում է այն ժամանակ, երբ Հայաստանն իր վրա է կրում Թուրքիայի գործուն ներգրավվածությամբ բռնկված 44-օրյա պատերազմի պարտության խարանը, եւ այն երկրում, որի պաշտպանության նախարարը հպարտությամբ հայտարարում է Արցախում իրականացված ռուս-թուրքական համատեղ բարդ օպերացիայի հաջողության մասին։

Հունվարի 14-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի ուղեկցությամբ Մոսկվայում կայացել է հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի եւ Քըլըչի «առանց նախապայմաների» առաջին շփումը:

Եվրամիության խոսնակ Պետեր Ստանոնը նախապես ողջունել էր Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությունըՙ աշխատելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ բանագնացների (ներկայացուցիչների) նշանակման կապակցությամբ եւ վերջիններիս առաջին հանդիպումն այդ ուղղությամբ կարեւոր քայլ համարել։

Պաշտոնական Բաքուն, որպես հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» գլխավոր շահառուներից մեկը, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի բերանով ողջունել է հայ-թուրքական շփումների մեկնարկը։

Հայ-թուրքական շփումների մեկնարկի մասին դրական են արտահայտվել նաեւ Մոսկվան ու Վաշինգտոնը։ Եւ այդ դրվատական ուղերձները հնչել են տվյալ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի ու Էնթոնի Բլինքենի շուրթերից։

ՆԱՏՕ-ն նույնպես իր աջակցությունն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապակցությամբ, այդ գործընթացը համարելով տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված կարեւոր քայլ։

Էլ չենք խոսում հայ-թուրքական երկխոսության գործընթացի կայացման հարցում առանձնահատուկ միջնորդական դերակատարությամբ հանդես եկող Վրաստանի վարչապետիՙ դեռեւս չհայտարարված, բայց ակնկալվող դրական մոտեցման մասին։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործադրվող ջանքերը ողջունելու մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որը պիտի հնչեր ավելի ուշՙ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեի շուրթերից, իր մեջ ներառելու էր նաեւ 3+3 ձեւեւաչափի մասին դրվատանքի խոսքեր։

Մինչ Թեհրանի պաշտոնական տեսակետների հրապարակումը, այդ բացը լրացվում էր Իրանում լույս տեսնող թերթերի ու լրատվական կայքերի ջանքերով։

Իրանական «ԻԼՆԱ» կայքում տեղ գտած վերլուծական հոդվածի հեղինակ Ալի Ղայեմմաղամիին հետաքրքրել է հայ-թուրքական երկխոսության թեման։ Նա Թուրքիայի նախագահ Էրդողանին համարել է դրա գլխավոր շահառուներից մեկը, ով ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումից ակնկալվող տնտեսական շահը վերագրել իրեն ու դառնալ Թուրքիայի տարածքով անցնող «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կնքահայրը։

Իրանական anaj.ir տեղեկատվական կայքը նույնպես հունվարի 17-ին անդրադարձել է հայ-թուրքական երկխոսությանն, ու չի բացառել, որ այն կարող է տվյալ երկրներիՙ 2022 թվականի կարեւորագույն իրադարձությունների շարքին դասվել։

Հոդվածագիրը հարաբերական գոհունակությամբ ու զգուշավոր լավատեսությամբ է արտահայտվել ընթացող երկխոսության մասին, որի համար, հավանաբար, հիմք է ծառայել կողմերի «առանց նախապայմանների» գործընթացն սկսելու պայմանավորվածությունը։

Կայքի փոխանցմամբ, որոշ հայ քաղաքական գործիչներ, հատկապես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, այն կարծիքին են, որ թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես նախապայման բանակցությունների օրակարգում չներառելը, հայկական կողմի մեծ բացթողումը կարող է լինել։ Սակայն կայքի տեսակետով, առկա է նաեւ հարցի հակառակ կողմը, համաձայն որի, Թուրքիան էլ կարող է բարձրացնել հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացման նպատակով թուրք դիվանագետների ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ հայ վրիժառուների կողմից իրագործված «ահաբեկչական» գործողությունների հարցը, որի անտեսումը Թուրքիայի կողմից, ըստ կայքի վերլուծության, դժվար է պատկերացնել։

Իրանական yazeco.ir կայքն էլ հայ-թուրքական լարված հարաբերությունների թեմայից առանձնացրել է հայկական պահանջատիրության հարցն ու դրա բաղադրիչներըՙ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու Թուրքիայի հյուիս-արեւելյան նահանգների նկատմամբ Հայաստանի «հավակնությունների» հարցերը, եւ մանրամասն նկարագրել 2009 թվականին թուրքական կողմի նախաձեռնությամբ մեկնարկած հայ-թուրքական բանակցությունների ձախողման հանգամանքները։

Տվյալ թեման չի վրիպել նաեւ իրանական այլ լրատվամիջոցների ուշադրությունից, որոնցում ներկայացված չեն հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին հստակ գնահատականներ ու կանխատեսումներ։ Փոխարենը, ողջունելի է համարվել գործընթացն «առանց նախապայմանների» մեկնարկելու կողմերի պատրաստակամությունը։

Բայց արդյո՞ք բանակցությունների հաջողության համար նախապայմանների բացակայությունն է ամենակարեւորը, թե՞ էական նշանակություն ունեն նաեւ բանակցությունների ժամանակն ու վայրը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ «ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական