Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ եւ հնարավորություն տալով հանրությանն ու տնտեսվարողներին դրանց պատրաստվելու:

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հակածխախոտային օրենսդրությունը, ըստ որի ծխախոտները վաճառասրահներում ու հանրային սննդի կետերում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առեւտրի խանութների, արգելվում է հրապարակային ցուցադրել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ սա կնպաստի, որ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը կնվազի: Նախարարը նշում է, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9%-ը ծխում է եւ գերակշռող մասը տղամարդիկ են:

«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենքՙ ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներին կոչ եմ անում տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը»,- նիստի ընթացքում իր հերթին ասում է վարչապետը, նաեւ նշում, որ ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր «ֆեյսբուք»-ի էջում գրում է. «…Նաեւ արգելված է վերոնշյալ որեւէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներումՙ դրանց (այդ թվումՙ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշներիՙ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս դրույթների լիարժեք կիրառումը ժամանակի ընթացքում էականորեն իջեցնելու է ծխախոտի օգտագործումը մեր երկրում, ինչն էականորեն ազդելու է մեր բնակչության առողջության բարելավման եւ մեր երկրի տնտեսության զարգացման վրա:

Տնտեսվարողներին կոչ եմ անում խստորեն հետեւել օրենքի պահանջների կատարմանը, իսկ ստուգող մարմիններինՙ պատշաճ վերահսկողություն իրականացնել: Առանց առողջ հասարակության չի կարող լինել ամուր տնտեսություն»:

Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակումՙ 200-250 հազար դրամի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետոՙ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակումՙ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Մարտի 15-ից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի օբյեկտներում, այդ թվումՙ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ) ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման արգելքը:

Ավելի քանի 14 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է: Պլաստիկից թղթի կամ շորի տոպրակների անցնելու որոշումը կառավարությունն ընդունել էր դեռ 2020 թվականին, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը: Հիմնավորում ենՙ պոլիէթիլենը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, դրա քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, այրվելու դեպքում էլ մարդու առողջության համար վտանգավոր նյութեր են արտադրվում: Սակայն, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էլ տոպրակները շարունակում են լայնորեն կիրառվել գրեթե բոլոր խանութներում:

Կառավարությունը հայտնում էՙ պլաստիկե տոպրակների արգելանքը պետք է վերահսկեն ոչ թե տեսչական, այլ տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն թե ինչպեսՙ առայժմ հստակ չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասացՙ ՏԻՄ ներկայացուցիչների հետ պետք է քննարկեն հարցն ու պարզաբանեն այս կարգավորումը: Ինչպես նաեւ պարզվում է, որ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ չեն ստուգելու առեւտրի կետերի տոպրակների խտության միկրոնը:

Առեւտրի կենտրոնի աշխատակիցները հավաստիացնում են, որ իրենց վաճառած տոպրակները համապատասխանում են կառավարության չափանիշներին եւ իրենք ոչ մի օրենք չեն խախտում: Խոսքերն իրականությանը համապատասխանում են, թե՞ ոչ, որեւէ մեկը հստակ ասել չի կարող:

Չնայած որոշումը, ըստ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի , կառավարության առաջնահերթություններից է, վերահսկողները խանութներ դեռ չեն այցելել: Ընդ որում, ստուգումներն էլ, ըստ ամենայնի, շուտ չեն սկսի: Երեւանի քաղաքապետարանից ասում ենՙ դեռ պետք է քննարկենՙ կարգն ու ընթացքը որոշելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԼԱԴԻՄԻՐ ԹԱԹՈՍՈՎ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026

Միայն այդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության ու պարտադիր ձայն տալ որևէ անցողիկ ընդդիմադիր ուժի։ Սիրելի՛...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

28/04/2026

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times

28/04/2026

Փաշինյանը խոստովանել է մի արտառոց բան․ Լեռնային Ղարաբաղի կորուստը՝ 2020-2023 թվականների ռազմական պարտությունը, որը Հայաստանին զրկեց իր գլխավոր ռազմավարական բուֆերից...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական