Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

II մաս

«Ազգ»-ի նախորդ համարում ( 42) որոշակի կարծիք հայտնեցի եւ վերլուծություն տվեցի «Բաքվի անվտանգությունը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Թել Ավիվինը» վերնագրով հարցազրույցի վերաբերյալ: Շարունակելով մտքերս, կուզեի ընթերցողիս մի փոքր ավելի իրազեկ դարձնել վերոնշյալ թեմաների վերաբերյալ, որը տպագրվել է «Ջերուսալեմ փոստի» 2021թ. նոյեմբերի 3-ի համարում:

Նախ, կարճ մի փոքր վիճակագրություն:

Ծանոթագրություն 1 :

Ադրբեջանա-Իսրայելյան բիզնես համագործակցությունը տարեկան կազմում է 4,5 միլիարդ դոլար: Եթե որոշ ժամանակ առաջ հիմնական առեւտուրը տեղի էր ունենում նավթագազի ոլորտում, ապա հիմա ընդգրկված են գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական ոլորտները:

Այսօր Ադրբեջանում ապրում է 30 000 հրեական համայնք: Իլհամ Ալիեւի անձնական հովանավորության ներքո Ադրբեջանում կառուցվել են 2 խոշոր սինագոգներ եւ հրեական կրթական կենտրոն: Ադրբեջանում շուտով կբացվի առաջին հրեական թանգարանը, որը կլինի առաջինը Հարավային Կովկասում:

Ծանոթագրություն 2 :

Այժմ մի քանի խոսք «The Jerusalem Post» օրաթերթի մասին: Հիմնադրված է 1932թ. դեկտեմբերի 1-ին: Թերթի սկսզբնական անունը – «Palestine Post», որի հիմնադիրը եղել է լրագրող Գերշոն Ագրոն Ագրոնսկին, հասարակական գործիչ 1949-1951թթ., որոշակի ժամանակ եղել է Երուսաղեմի քաղաքապետը:

1950թ-ից թերթը կրում է «The Jerusalem Post» անվանումը: Մինչեւ 1989թ. լրագիրը ուներ ուժեղ արտահայտված ձախակողմյան կողմնորոշում, այնուհետեւ փոխեց իր կողմնորոշումը դեպի աջակողմյան ուղղվածություն, որի հետեւանքով կորցրեց իր «ընթերցասրահի» մեծ մասը, ինչպես նաեւ իր լրագորղների մի մասը: 2004թ. թերթը նորից փոխեց իր կողմնորոշումը:

2004թ. նոյեմբերի 16-ին օրաթերթը դարձավ Էլի Ազուրի սեփականությունը: Վերջինս տնօրինում է սեփական մեծ լրագրային ցանց ռուսերեն եւ իվրիտ լեզուներով: Գլխավոր խմբագիրը Սթիվ Լինդեն է: Խմբագրի տեղակալն է ԱՄՆ-ի քաղաքացուհի, Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Քերոլայն Գլիկը:

«The Jerusalem Post»-ը տպագրվում է ու նաեւ ֆրանսերեն: Իսրայելում ամենամեծ տպաքանակ ունեցող անգլերեն թերթն է: Տպագրվում է ամեն օր, բացի շաբաթ օրվանից: Միայն Իսրայելում թերթի ամենօրյա ընթերցասրահը կազմում է 11 000 մարդ, ԱՄՆ-ում թերթը ընթերցում է 26 000 մարդ: Ֆրանսիայում թերթը կարդում են մոտ 3000 մարդ:

Ծանոթագրություն 3 :

ԱՄՆ «ԿՀՎ» հետախույզներն իրենց հետախուզությունն անվանում են «Կոմպանի» (Company): Մեծ Բրիտանիայի հետախույզներն իրենց հետախուզությունը, «Mi-6» կամ SIS, անվանում են ֆիրմա (Firm), Իսրայելի «Մոսադ»-ի հետախույզներն իրենց հետախուզությունն անվանում են «ինստիտուտ»: Այդ կազմակերպության լրիվ անվանումն է «Հետախուզության եւ Հատուկ Ծառայության ինստիտուտ»: «Մոսադ»-ի հետախուզությունը բավականին հաջող զուգակցում է լեգալ եւ ոչ լեգալ (օրինական եւ ոչ օրինական) աշխատանքի մեթոդները: Բացի լեգալ ռեզիդենտուրաներից, որոնք գործում են դեսպանատների «ծածկի» ներքո, կամ զանազան կազմակերպությունների «ծածկի» տակ, «Մոսադը» շատ ակտիվ օգտագործում է նաեւ ոչ լեգալ հետախույզներին, որոնք գործուղվում են տարբեր երկրներ (հիմնականում արաբական) եւ գործում են տեղի քաղաքացիների անձնագրերով կամ էլ այլ պետությունների անձնագրերի «ծածկի» տակ: Իհարկե «Մոսադը» իր հիմնական օպերատիվ միջոցները կենտրոնացնում է Մերձավոր Արեւելքում, եւ այդ տարածաշրջանին հարող պետություններում, որովհետեւ Իսրայելի հիմնական «թիրախը» – դա արաբական երկրների ռազմա-քաղաքական ծրագրերն են, ինչպես նաեւ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, «Հեզբոլլահը», «Համասը», Իրանը, Իրանի միջուկային ծրագիրը, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» եւ այլն, եւ այլն: Բայց իհարկե, նշելով այս թիրախները, ես բոլորովին նկատի չունեմ, որ Իսրայելի հատուկ ծառայություններըՙ «Մոսադը», «Շին Բեթը», «Ամանը» չեն աշխատում Հայաստանում, Ռուսաստանում կամ հենց նույն Թուրքիայում եւ Ադրբեջանում: Իրադարձությունները տարբեր ժամանակահատվածներում ցույց են տվել, որ իսրայելական հետախուզությունը չի խորշել նույնիսկ իր ամենամտերիմ դաշնակցի «գրպանը մտնել», եթե այդ «գրպանում» կա թանկարժեք տեխնոլոգիական կամ քաղաքական տեղեկատվություն:

Ինչեւիցե, Իսրայելի հետախուզությունը «յուրացրել է» տարբեր պետությունների հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդներն ու մոդելները: Ավելի կոնկրետՙ «Մոսադը» աշխատում է բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական եւ սովետական հետախուզությունների տրադիցիաների (ավանդապահության) սինթեզի հիման վրա:

Իսրայելի հետախուզական ընկերակցության (разведсообщество) հիմնադիրը եղել է Ռուվեն Շիլոյը (Ռուվեն Զասլանակին), որի համար լրտես-հետախույզի աշխատանքը աշխարհում ամենառոմանտիկ գործն է համարվել:

Նրա մասին նոթերում գրված է, որ «տաքսի» նստելիս Շիլոյը երբեք հասցեն չէր ասում, իսկ երբ համբերությունը կորցրած վարորդը հարցնում էր կոնկրետ հասցեն, Շիլոյը կասկածում էր նրան լրտեսության մեջ:

Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները, այդ թվում եւ «Մոսադի», ստանում են շատ բարձր աշխատավարձ (ըստ որոշ տվյալներիՙ 10 000 ԱՄՆ դոլարից ավել): Բարձր աշխատավարձ են ստանում նաեւ տնօրենի տեղակալները, վարչության պետերը, միջին օղակի աշխատակիցները: 45 տարեկան հասակում «Մոսադի» հետախույզը կարող է գնալ թոշակի: Նրանց աշխատած 1 տարին հաշվում են որպես 1,5: Թոշակները բավականին բարձր են:

Իսրայելի հասարակությունը հպարտանում է «Մոսադով», այդ կազմակերպության մասին առասպելներ հյուսում, աշխատակիցները համարվում են բարձր կարգի արհեստավարժներ, որոնք պատրաստ են ինքնազոհաբերման հանուն Մեծ Իսրայելի: Աշխատանքի ընդունվելիս պարտադիր է ունենալ մարտական փորձ եւ պարտադիր տիրապետել գոնե մեկ օտար լեզվի: Աշխատանքի ընդունվելուց առաջ հետախույզի թեկնածուն ացնում է լրջագույն հոգեբանական եւ հոգեկան կայունության ստուգումներ:

Վերջացնելով «Մոսադի» նկարագիրը նշեմ, որ այդ հետախուզության շատ օպերացիաներ, ինչպես նաեւ ձախողումներ, ընդգրկված են համաշխարհային հետախուզության տարեգրության մեջ:

Այժմ մի երկու խոսք այսպես կոչված հարցազրույց տվողի մասին, չնայած նա ինքը հերքում է այդ տեղեկությունը:

Ծանոթագրություն 4 :

Ուզի Արադը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 2-ին: 1971թ. ավարտել է Թել-Ավիվի համալսարանը, այնուհետեւ սովորել է Պրիստոնի համալսարնում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ-ում), որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան (1973թ.), որոշակի ժամանակ աշխատել է Նյու Յորքում, հետո դասավանդել է Թել Ավիվի համալսարանում, պաշտպանել է դոկտորականը միջազգային հարաբերությունների գծով:

1975թ. հավաքագրվել է «Մոսադի» կողմից որպես կադրային սպա, որտեղ ծառայել է մինչեւ 1997թ. (22 տարի), ծառայության վերջում ստացել է բավականին բարձր կարգավիճակ: 1997-1999թթ. զբաղեցրել է վարչապետ Բինյամին Նեթանյահուի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի պաշտոնը, 2003-2009թթ.ՙ խորհրդական Քնեսեթում (ազգային ժողով): 1999-2009թթ. Արադը հանդիսացել է Գերցլին կենտրոնի ղեկավարը: Այդ կենտրոնն ամենամյա միջազգային համաժողովների կազմակերպիչն է, որին մասնակցում են Իսրայելի եւ այլ պետությունների անվտանգության հարցերով զբաղվող քաղաքական գործիչներ:

2009-2011թթ.ՙ Իսրայելի անվտանգության խորհրդի ղեկավար: 2011թ.ՙ մի կարճ ժամանակով գործուղվել է Լոնդոն, որպես Իսրայելի դեսպանի պաշտոնակատար:

Իր ամբողջ պետական ծառայության ընթացքում (48 տարի) Ուզի Արադն առանցքային դեր է ունեցել ամերիկա-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

2013թ. Ֆրանսիայի կառավարությունը Արադին շնորհեց Պատվավոր Լեգեոնի սպայի կոչում:

Իր գործունեության մեջ Արադը ամենահուզիչ պահերից մեկը համարում է իր եւ նախագահ Ի. Ալիեւի հանդիպումը 2009թ. հուլիսին (Բաքու էին այցելել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Ուզի Արադը եւ ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանթաուն), որի ընթացքում ինքը հրեական աղոթք է արտասանել:

«Օրհնյալ ես Դու Տեր Աստված, մեր տիեզերքի Թագավոր, որ պատիվ շնորհած ես միսին եւ արյունին»: Բոլոր ներկաներն արտաբերել են «Ամէն»:

Ուզի Արադն իր առաջին այցը Բաքու կատարել է 1994թ., դրանից հետո 2009թ.պատրաստել է Պերեսի այցը Ադրբեջան, իսկ 2017թ-ից սկսած հաճախ հանգստացել է Բաքվում (Իհարկե, դա «աշխատանքային հանգիստ» է եղել):

Եվ այսպես «Մոսադը» աշխատել է եւ աշխատում է Ադրբեջանի անվտանգության համար նույն ջանքերով ու եռանդով, ինչպես եւ Իսրայելի համար:

Ադրբեջանի հետախուզության պետը Օրհան Սեդյար օղլու Սուլթանովը , ինչպես եւ Ադրբեջանի վերին էշելոնի ռազմա-քաղաքական ներկայացուցիչները, մտերիմ գործնական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետախուզության (MIT) ղեկավար, խորհրդական Հաքան Ֆիդանի հետ (ղեկավարում է Թուրքիայի հետախուզությունը 2010թ-ից): Նշեմ, որ Թուրքիայի հետախուզությունը կարող է գործել եւ պաշտպանել իր շահերը ավելի ծավալուն սպեկտրով, քան «Մոսադը»:

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության (MI-6) պետի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Մուրը : Վերջինս 2014-2017թթ. եղել է Միացյալ թագավորության դեսպանը Թուրքիայում, մտերիմ հարաբերություններ է ունեցել անձամբ Ռ. Էրդողանի, նախկին վարչապետ Յըլդըրըմի հետ, եւ, իհարկեՙ հետախուզության պետ Հաքան Ֆիդանի հետ: Նույն Ռիչարդ Մուրը կայուն հարաբերություններ ունի նաեւ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատանը երկար տարիներ աշխատած, այժմ ադրբեջանական հետախուզության պետի պաշտոնը զբաղեցնող Օրհան Սուլթանովի հետ:

Ուրվագծվեց Ռիչարդ Մուր – Հաքան Ֆիդան – Օրհան Սուլթանով եռանկյունին: Նշեմ նաեւՙ որտեղ բրիտանական հետախուզությունն է, այնտեղ է նաեւ ԱՄՆ ԿՀՎ:

Եթե լավ մտածենք, այս կոալիցիային կարելի է ավելացնել նաեւ Պակիստանի հետախուզությունը, եւ առայժմ կանգ առնենք:

Ի՜նչ հզորություն է պետք Հայաստանի հատուկ ծառայությանը, ի՜նչ գործընկերներ եւ դաշնակիցներ են պետք մեզ վերը նշված կոալիցիային դիմակայելու համար: Հետեւությունները թողնում եմ նրանց, ովքեր կոչված են այս ամենի մասին մտածելու:

Այսօր մենք ռազմավարական դաշնակից չունենք, դա փաստ է, Ադրբեջանը եւ Թուրքիան ցուցադրաբար ոտնահարում են Ռուսաստանի արտաքին քաղաքական համբավն ու վարկը, ավելի ճիշտՙ դրանց մնացորդները: Պետք է ամենավերջին հիմարը լինել դա չնկատելու համար:

Բացի այն, որ մենք չունենք ռազմավարական դաշնակից, մենք չունենք նաեւ հստակ ռազմավարություն. այսօր մենք չենք պատկերացնում նաեւ մեր ապագան, մեր վաղվա օրը:

Եվ, այնուամենայնիվ, այդ դաշանկիցները կան եւ պատրաստ են համագործակցության…

Վերջ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՏՄԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՏ ՉՈՒՆԵՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՆՐԱՅՆԱՑՐՈ՛Ւ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ՓԱՇԻՆՅԱ՛Ն

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՆՐԱՅՆԱՑՐՈ՛Ւ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ՓԱՇԻՆՅԱ՛Ն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական