Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԶԻ ԱՐԱԴ. «ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻՆԸ»

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Վերնագրի այս խոսքերով է ավարտել «Ջերուսալեմ փոստ» հրեական թերթի գլխավոր քաղաքական թղթակից Գիլ Հոֆմանի (Gill Hoffman) հետ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ իր առանձնահատուկ հարցազրույցը իսրայելական գաղտնի ծառայության` Մոսադի նախկին պետ եւ Ազգային անվտանգության գծով նախկին (2009-2011) խորհրդական Ուզի Արադը (Uzi Arad), որն իր ծառայությունների 48 տարիների ընթացքում բազմաթիվ ճգնաժամային պահեր է անցկացրել, մասնակցել գաղտնի օպերացիաների, խափանել ահաբեկչական հարձակումներ, բացահայտել նրանց կենտրոնները եւ հանդիպումներ ունեցել Իսրայելի թշնամի պետություններում: Բայց ամենահիշարժան երեւույթը նա համարում է նախագահ Շիմոն Պերեսի հետ իր այցելությունը Ադրբեջան: Ստորեւ թարգմանաբար հարցազրույցը ամբողջությամբ:

Գ.Հ.- Հաշվի առնելով Ադրբեջանի հետ տասնամյակների մեր բաց հարաբերությունները, ինչպե՞ս եք գնահատում դրանք այժմ եւ ի՞նչ հեռանկարներ եք ակնկալում:

Ու.Ա.- Մենք որոշեցինք լիարժեք հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ 1991-ին, երբ նրանք ձեռք բերեցին իրենց անկախությունը: Ինչպես գիտեք, Իսրայելը առաջին պետություններից մեկն էր, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ադրբեջանի հետ 1992-ի ապրիլի 7-ին: Ձեր հարցին պատասխանելով պետք է ասեմ, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու հետագայում այն է՛լ ավելի զարգացնելը մահմեդական մի երկրի հետՙ հեշտ չէր: Ոչ միայն այն պատճառով, որ ժողովրդի մեծամասնությունն այնտեղ մահմեդական է, այլ նաեւ այն, որ երկիրը գտնվում է Իրանի հարեւանությամբ: Իսկ գործընթացի դրական կողմն այն էր, որ կառավարության գլխավոր ղեկավարները, մասնավորապես Հեյդար եւ Իլհամ Ալիեւները այնքան էլ լուրջ չեն վերաբերվում մահմեդականությանը եւ նրանք հենց սկզբից ողջունեցին երկկողմ հարաբերությունների հաստատումը Իսրայելի հետ: Այդ ժամանակ ինձ Բաքվում Իսրայելի դեսնապատուն գործուղեցին հատուկ առաքելությամբ: Իլհամ Ալիեւի դուստրը` Լեյլան, որին անձամբ ճանաչում եմ, հրեա մի ընկեր ուներ Էմին Աղալարով անունով, որի հետ հետագայում ամուսնացավ: Երիտասարդի մորը խորհուրդ էին տվել հորդորել որդուն, որ չբարձրաձայնի իր հրեա լինելը: Նա շատ լավ հարաբերությունների մեջ էր Ջարեդ Կուշների հետ: Եթե մեր րաբբիները թույլ տային Լեյլային ընդունելու հուդայականությունը, անկեղծորեն կարծում եմ, նա կընդառաջեր դրան պատվով:

Գալով ձեր հարցին, նշեմ, որ մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում էինք լինել: Իրականացրել ենք մեր նպատակների մեծամասնությունը, իսկ մնացածը շուտով կիրականանան:

– Ասում եք, որ իրականացրել եք մեր նպատակները: Որո՞նք են դրանք: Ի՞նչ էինք մենք, սկզբից եւեթ, ցանկանում ձեռք բերել Ադրբեջանից:

– Վերջին 24 տարիների ընթացքում Իսրայելի բանակի ավելի քան 50 հրամանատար ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի սերտ համագործակցությամբ իրականացրել են Ադրբեջանի ռազմական կառույցի վերականգնումը եւ կազմակերպումը: Սպառազինությունների մատակարարումը, ԱԹՍ-ների արտադրության գործարանների ստեղծումը այդ երկրում, կազմակերպված 146 մարզումային կուրսերը, ինչպես նաեւ Կասպից ծովում, Հարավային Ադրբեջանում եւ Հայաստանի սահմաններին մոտիկ անցկացված ամենամյա գաղտնի համատեղ զորավարժությունները եղել են Թել Ավիվի եւ Բաքվի միջեւ համագործակցության գլխավոր ոլորտները: Դուք կարո՞ղ եք տալ որեւէ այլ երկրի անուն, ում հետ ունեցել ենք նման կապեր: Ավելացնեմ, որ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների շենքում Մոսադի աշխատակիցներին ԿՀՎ-ի (CIA) եւ ՀՖԲ-ի (FBI) գործակալների կողքին, նույն հարկում տեղավորելը պարզապես աննախադեպ երեւույթ է, որի նմանը դուք չեք գտնի որեւէ այլ երկրում: Այս բոլորն, անշուշտ, այլեւս գաղտնիք չեն: Բայց կան բաներ, որոնք քննարկման ենթակա չեն:

– Օրինա՞կ, կարո՞ղ եք ինչ-որ բան հուշել:

– Դե, օրինակ, թող բոլորն էլ կարծեն, որ Ադրբեջանում միայն 30 հազար հրեա է ապրում:

– Այդ դեպքում, ինչպե՞ս է, որ Իսրայելն այսքան լայնածավալ գործակցություն է ծավալում Ադրբեջանի կառավարության հետ, իսկ երկրի մեծամասնությունը կազմող մահմեդական բնակչությունը չի ընդվզում:

– Ճիշտ է, Ադրբեջանի բնակչությունը մահմեդական է, բայց հասարակ ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Միջին Արեւելքում: Այնպես որ, բացի մի քանի հոգուց, որոնք Իրանի ազդեցության տակ են, ադրբեջանցիների մեծամասնությունը խորը կրոնական ինքնություն չունի: Չունի նաեւ ահաբեկչական այն ոգին, որը բնորոշ է Միջին Արեւելքի մահմեդականներին: Կա նաեւ այն հանգամանքը, որ մենք գործում ենք զինվորականների եւ անվտանգության աշխատակիցների հետ, եւ հասարակ ժողովուրդը տեղյակ չէ, թե այդ ոլորտում ինչ է կատարվում:

– Ինչքա՞ն ենք մենք կարողանւոմ ազդել իրենց ներքին քաղաքական որոշումների վրա:

– Վերջին քսան տարիներին Մ. Նահանգների, Բրիտանիայի եւ Իսրայելի դեսպանատները Բաքվում իրար հետ համագործակցում են, կոալիցիա են կազմել եւ հետապնդում են միեւնույն նպատակները: Կոալիցիայի ազդեցությունը, գերիշխանությունը Ադրբեջանի եւ նրա ղեկավարների քաղաքական որոշումների վրա նման է Իսրայելի Արեւմտյան Ափի վրա ունեցած գերիշխանությանը, այն տարբերությամբ միայն, որ Մահմուդ Աբբասի փոխարեն այստեղ, Ադրբեջանում Իլհամ Ալիեւ անունով մի կրթված անձնավորության ձեռքերում է իշխանության ղեկը:

– Խնդրում եմ պատմեք ձեր անձնական փորձառության մասին: Ինչպիսի՞ն էին ձեր տպավորությունները Բաքվից: Ունե՞ք հիշողություններ, որոնց մասին կուզենայիք պատմել:

– Իմ առաջին այցելությունը Ադրբեջան 1994-ին էր:

– Այդ ժամանակ դուք Մոսադի աշխատակի՞ց էիք:

– Այո: Հետագայում անվտանգության եւ զինվորական մի պատվիրակության կազմում, որպես Իսրայելի վարչապետի ազգային ավտանգության գծով խորհրդատու, դարձյալ այցելեցի Ադրբեջան նախապատրաստելու համար նախագահ Շիմոն Պերեսի այցը այդ երկիր: Թեհրանին մոտիկ` Բաքու կատարված պատմական այդ այցը Իսրայելի արտգործնախարարության ամենամեծ ձեռքբերումներից մեկը կարելի է համարել: Ամենահուզիչ պահը նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումն էր 2009-ի հուլիսին: Բաքվում, որտեղ ապրել են հրեական համայնքի որոշ ցեղեր, մենք զրուցեցինք եւ փոխանակեցինք քաղաքավարական փոխադարձ արտահայտություններ, անդրադարձանք Կասպից ծովի հարավում ծվարած լեռնային հրեաների պատմությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանդաուն: Դա իսկական պատմական պահ էր: Խոսքերով չեմ կարող նկարագրել այդ զգացումը:

– Դրանից հետո դարձյալ գնացի՞ք Ադրբեջան:

– Այո, 2017-ից ի վեր փորձում եմ իմ արձակուրդներն անցկացնել Բաքվի լողափերում: Բաքվի անվտանգությունը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Թել Ավիվինը:

Խմբ. կողմից.- Վերեւում տպագրված հարցազրույցի մասին ընթերցողին տեղեկացրել էինք «Ազգ»ի նախորդ համարում, խոստանալով ներկա համարում թարգմանաբար ներկայացնել այն: Մինչ այդ խոստման կատարումը, սակայն, ստացանք հայտնի վերլուծաբան-գիտնական Արմեն Այվազյանի անդրադարձը նույն հարցազրույցի վավերականության մասին, որը հարմար նկատեցինք զետեղել azg.am կայքէջում, խոստանալով դրան եւս անդրադառնալ ներկա համարում: Դժբախտաբար մեզ չհաջողվեց հաստատել, թե Ուզի Արադը հերքել է լրագրողին հարցազրույց տված լինելը: Հետեւաբար դիմեցինք հասարակ տրամաբանության մեթոդին. Արադի հաղորդած տեղեկությունների մեջ այնպիսի մանրամասներ կան, ինչպեսՙ Իլհամ Ալիեւի ու նրա դստեր մասին, եւ կամՙ Բաքվում Ադրբեջանի ազգային անվտանգության շենքում Մոսադի, ինչպես նաեւ Մ. Նահանգների գաղտնի ծառայությունների գրասենյակ ունենալու մասին, որ շա՜տ բնականորեն առաջացնելու էր այդ եւ այլ կողմերի դժգոհությունը, որը կարող էր դառնալ հերքման պահանջի առարկա: Ուստի, որոշեցինք ի կատար ածել մեր խոստումը եւ հրապարակել հարցազրույցը ամբողջությամբ, ապավինելով այն մտքին, որ այնտեղ ներկայացվող տեղեկությունները եթե ճշմարիտ չեն, ապա, առնվազն, ճշմարտանման են:

Նախորդ գրառումը

ԱՆԼՈՒ՞ՐՋ ԶՐՈՒՅՑ… ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական