Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՂԻՑԻ ԿԱՄՔԸ ՔՈ». ԼԵՀ ԴԱՍԱԿԱՆ ՑԻՊՐԻԱՆ ԿԱՍԻԼ ՆՈՐՎԻԴԻ ՊՈԵԶԻԱՆՙ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկիրն ու ազգը ճանաչելու լավագույն եւ ազնիվ ուղին նրա մշակույթը ճանաչելն է: Եվ լեհ ժողովրդի ներքին նկարագիրը, ստեղծարար հանճարի զորությունն ընկալելի եւ գնահատելի դարձնելու գործուն միջոց էր 19-րդ դարի փայլուն բանաստեղծ Ցիպրիան Կամիլ Նորվիդի ստեղծագործությանը հայ մշակութասեր հանրությանը թարգմանաբար ներկայացնելը:

Բազմատաղանդ այդ անձն ունեցել է կյանքի դրամատիկ պատմություն. բանաստեղծի, նկարչի եւ քանդակագործի բնատուր շնորհին գումարվել է լավագույն կրթությունը, որը ստանալու նպատակով Նորվիդը դեգերել է եվրոպական մշակութային մայրաքաղաքներումՙ Դրեզդեն, Վենետիկ, Բրյուսել, Հռոմ: Սակայն նրա կյանքը դառնացած էր այն ժամանակ անբուժելի համարվող հիվանդությամբ. չքավորությունը, հայրենիք վերադառնալու անկարողությունը, իր ապրած ժամանակի զգայուն ընկալումը, մոռացության մեջՙ Փարիզի արվարձանում գտնվող Սբ. Կազիմիրի ապաստանում հայտնվելը նրա գրիչը գնալով դարձնում են զգայուն-ամբարիշտ, որ աստվածային կամքից զատ չի ընդունում մարդկային եղծված բարքերն ու անարդարությունը, կեղծության կանոններով առաջնորդվող աշխարհական կյանքի պարտադրանքները: Գրում է ո՛չ մերկարապարանոց,այլ պոետական բարձր ոճով եւ խորհրդապատկերների կատարյալ իմացությամբ. նրա բանաստեղծությունը որքան դասական, այնքանՙ տարականոն է, ուստի ցայսօր գրականագետների կարծքիները բախվում ենՙ նրա ստեղծագործությանը գնահատականներ տալիս: Կենդանության տարիներին ճանաչում չգտած եւ մոռացվածՙ նրա գեղեցկագույն եւ խորը պոեզիան պիտի գնահատվեր շատ ավելի ուշ. լեհերը հիմա նրա մասունքներին խոնարհվելու համար պիտի այցելեն Մորմորանսիի հանրային գերեզմանատուն. (տեսնեսՙ քանի՞ մարդ է ներկա եղել նրա անշնչացած մարմինը հողին հանձնելիս):

Գագիկ Դավթյանի թարգմանությամբՙ Ցիպրիան Կամիլ Նորվիդի բանաստեղծությունների գրքի շնորհանդեսըՙ համադրված լեհ երաժիշտների մասնակցությամբ համերգով եւ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Հովհաննիսյանի տպավորիչ ասմունքով, կայացավ հոկտեմբերի 30-ին Կոմիտասի ինստիտուտ-թանգարանում: Թարգմանության համար ընտրված գործերը Նորվիդի հսկայածավալ գրական ժառանգությունից քաղված հանրահայտ քերթվածքներ էին, որ առաջին անգամ էին հնչում հայերեն: Եվ ո՜նց էին հնչում. մեր լեզվի կանոնականությամբ, բառապաշարի հարստությամբ, բանաստեղծական միտքը եւ հույզը, խոկումը եւ փիլիսոփայությունը միահյուս, ներդաշնակ կառուցելու արվեստով: Գեղարվեստական թարգմանության անթերի նմուշներ, որ մի անգամ եւս վկայում են Գագիկ Դավթյանի թե՛ թարգմանական եւ թե՛ բանաստեղծական շնորհի մասին: Եվ զուր չէին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Ցեպլակի , այլ բանախոսների բարձր գնահատականները բանաստեղծ եւ թարգմանիչ Գագիկ Դավթյանի աշխատանքինՙ լեհ դասականի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը գերազանց որակով ներկայացնելու ուղղությամբ:

Մի օրինակով միայն ներկայացնեմ այդ թարգմանությունըՙ խորհուրդ տալով ունենալ այդ գիրքը, ուր մարդկային կյանքի դժոխքն ապրած բանաստեղծն իր հոգու լույսով տանում է մարդկանց դեպի ներքին մաքրագործման խորհուրդ: Ահա՛ տողերՙ «Շոպենի դաշնամուրը» բազմամաս ստեղծագործությունից.

«Ես այն օրերին եմ եղել քեզ մոտ, Շոպեն,

Երբ աջը Քո,

Ամբողջովին ճերմակ – ալաբաստրե ասես –

Թվաց ջայլամային շքեղ փետուրի պես

Հպվեց փղոսկրե ստեղնաշարին,

Եվ ցոլքի պես կորավ անդարձորեն:

Դու ի՜նչ նման էիր դյութիչ այն կերպարին,

Որ ընդերքի կարծր մարմարիոնից

Քանդակվել է – հղկվել նոր ու նորեն,

Մուրճով եւ հատիչով Պիգմալիոնի,

Եվ հանճարին ընդմիշտ զրկել բառից»:

Գրքից ընթերցումներին հաջորդում էին լեհ ճանաչված երաժիշտների կատարումները: Ցիպրիան Կամիլ Նորվիդի ծննդյան 200-ամյակին նվիրված երեկոյին հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի, Կարոլ Լիպինսկու, Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները: Ներկաները թարգմանչի ընծայագրով նվեր ստացան գրքի հուշանվերային հրատարակության օրինակները: Գիրքը հրատարակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանության, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործոց, մշակույթի, ազգային ժառանգության եւ սպորտի նախարարությունների, լեհական Մշակութային հիմնադրամի աջակցությամբ:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԿՈՉԵՐՈՎ ՈՒ ԹՂԹԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ, ԱՅԼ ԶԵՆՔՈՎ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՅԼԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԱՅ ԲՅՈՐՔԻ» ՀԵՏ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՅԼԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԱՅ ԲՅՈՐՔԻ» ՀԵՏ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական