Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

04/06/2021
- 04 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 30-ին տեղի ունեցավ Եվրոպայի հայերի միության խորհրդի առցանց ժողովը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: Տեղի ունեցավ առցանց քվեարկություն, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ կազմակերպության նախագահ վերընտրվեց գործարար Արթուր Հովհաննիսյանը (Բուլղարիա): Փոխնախագահ ընտրվեց Արտակ Սերգոյանը (Բելգիա), իսկ քարտուղարՙ Կարինե Հովասափյանը (Հայաստան): Ժողովի մասնակիցները ընտրեցին նաեւ 9 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հայաստանի, Չեխիայի, Իսպանիայի ներկայացուցիչները:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա հինգ տարիներին ավելի կընդլայնեն համագործակցային ծրագրերը թե՛ եվրոպական հայկական համայնքների, եւ թե՛ Հայաստանի հետ: Այս հարցում կազմակերպության ղեկավարը հատկապես կարեւորեց թիմային աշխատանքը խորհրդի անդամների եւ համայնքային կառույցների միջեւ: Մասնավորապես նշվեց, որ հունիսի 14-25-ը նախատեսվում է միության նախագահի եւ փոխնախագահի այցը Հայաստան եւ Արցախ, ուր կքննարկվեն տեղական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Արթուր Հովհաննիսյանը կարեւորեց այնպիսի հստակ քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենիքում տիրող ճգնաժամի հաղթահարմանը եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Խորհրդի նիստին մասնակցում էին 9 երկրների մոտ 15 ներկայացուցիչներ, որոնք որոշեցին հաջորդ ժողովին քննարկել առաջիկա հինգ տարիների կոնկերտ միջոցառումների ծրագիրը: Կազմակերպությունը ծրագրում է համագործակցել նաեւ Եվրոպայի հայկական այլ կազմակերպությունների հետ, մասնավորապես ՀԲԸՄիության եւ Հայ Դատի մասնաճյուղերի հետ: ԵՀՄ նախագահի նոր ընտրությունը շնորհավորել են Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպություններ ու համայնքային կառույցներ, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու թեմերի հոգեւոր առաջնորդներ:

Եվրոպայի հայերի միությունը ստեղծվել է 2015 թվականին, գրանցվել է 2016-ին եւ եվրոպական տասը երկրներում ունի մասնաճյուղեր: Կազմակերպության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, հայկական մշակույթի զարգացումը եւ պահպանումը Եվրոպայում, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի զարգացումը, բարեգործական ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչպես նաեւ հայկական դպրոցների ու կրթական ծրագրերի աջակցությունը սփյուռքում:

«Ազգ»ի խմբագրությունը վերընտրվելու եւ ընտրվելու առիթով նույնպես շնորհավորում է միության նախագահին, վարչության եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԹԵՀՐԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԿԴԱՌՆԱՐ 51 ՏԱՐԵԿԱՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԿԴԱՌՆԱՐ 51 ՏԱՐԵԿԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական