Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԵՅՆ ԴԵՅՎԻԴ ՀԱՅՐԱՊԵՏ. «ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՀՆԴԻԿ ԵՆՔ, ՔԱՆ ՀԱՅ»

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Շեյն Դեյվիդ Հայրապետը հայկական ծագում ունեցող հնդիկ պրոֆեսիոնալ երգիչ է, որը որպես վոկալիստ համբավ է ձեռք բերել դպրոցական տարիներին մի շարք մրցույթներում հաղթելուց հետո: Հնդկական լրատվամիջոցները նրան անվանել են «ֆենոմենալ բազմակողմանի կատարող, որին Կալկաթա քաղաքն արարել է վերջին տասնամյակում»:

Նա ծնվել է 1980 թ. մայիսի 21-ին, երգում է 2001 թվականից եւ այժմ Հնդկաստանի ժամանցային ասպարեզի ամենաճանաչված դեմքերից մեկն է: Շեյնը մասնակցել է շուրջ 400 միջոցառման, այդ թվումՙ մենահամերգներ, բացման հանդեսներ, մասնավոր երեկույթներ, հարսանիքներ, ակումբային երեկոներ: Նրա երգա ցանկը բաղկացած է բոլիվուդյան նոր եւ լավագույն հիթերից, փանջաբական բհանգրա ոճի, դասական ռեմիքսներից եւ անգլիական հիթերից, որոնք ընդգրկում են տարբեր ժանրերՙ ռոքնռոլ, բալլադ, դիսկո, փոփ: Հայրապետը ելույթներ է ունեցել հնդիկ նշանավոր երգիչների (Շանտանու Մուքերջի, Աթիֆ Ասլամ, Սուխբիր, Կունալ Գանջավալա, Շիբանի Կաշյապ, Կրիշնա Կուոմար Կուննատ, Տարսամե Սինգհ Սաինի) եւ խմբերի ( «Բոմբեյ վիկինգ») հետ: Ելույթ է ունեցել նաեւ Հնդկաստանի նախագահի համար: Շեյնը հանդես է եկել Կանադայում, Միացյալ Նահանգներում եւ Մերձավոր Արեւելքում, համերգներով շրջագայել է Շվեյցարիայում, Ավստրալիայում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում:

– Շե՛յն, ես քո մասին նախ իմացել եմ Սամիմիտրա Դասի «Իմ հայկական թաղամասը» հնդկական վավերագրական ֆիլմից, որը պատմում է այսօրվա Հնդկաստանի հայերի մասին: Քո անունը հայերենում հնչում է Հայրապետ: Ինչպե՞ս են հնդիկներն ու արեւմուտքցիներն այն արտասանում:

– Արեւմուտքցիները հիմնականում ճիշտ են հնչեցնում: Իսկ երբեմն հնդիկները, որոնք ծանոթ չեն այդ անունին, ասում են Հարփրիտ ՙ մտածելով, որ ես փանջաբցի եմ:

– Իմ սերնդի համար հնդկական փոփ երգը կապված էր «Դիսկո պարողը» կինոնկարի եւ Միթհուն Չակրաբորտիի երգերի հետ: Հիմա ո՞ր փուլում է հնդկական փոփ երաժշտությունը:

– Ցավոք, այն գտնվում է այլասերման առաջնային փուլում: Ցանկացած անիմաստ քնարական աղբ կարող է վերածվել հիթի, երբ դրան ավելանա ռիթմ:

– Մասնավորապես, հնդիկ փոփ երգիչներն իրենց կատարումներում համատեղում են շատ պարեր եւ դերասանական պահեր:

– Կարծում եմ, որ նրանք դա անում են հանդիսատեսի ուշադրությունը երգի անիմաստ խոսքերից շեղելու համար: Չնայած ոչ բոլոր դեպքերում, որոշ երգեր լավ իմաստ ունեն:

– Դու երգում ես դպրոցական տարիներից, բայց սովորել ես Սենտ-Քսավիերի քոլեջում` առեւտրի բակալավրի աստիճան ստանալու համար: Այսպիսով, քո կյանքը բաժանո՞ւմ ես երկու մասնագիտության միջեւ, թե՞ երգը հիմնական զբաղմունքդ է:

– Երգն իմ հիմնական զբաղմունքն է: Ես չափազանց թույլ եմ մաթեմատիկայի եւ հաշիվների մեջ: Ես հիմնականում երգում եմ բոլիվուդյան փենջաբի եւ անգլերեն երգեր ողջ երկրի ակումբներում, հյուրանոցներում եւ հարսանիքներում:

– Ժամանակին Հնդկաստանում բարգավաճ հայկական համայնքներ կային: Այսօր ողջ Հնդկաստանում մի բուռ հայ կա: 100-ից պակաս հնդիկ հայեր ապրում են Կալկաթայում: Քո ընտանիքը պահպանո՞ւմ է որոշ հայկական ավանդույթներ: Եթե այո, ապա ինչպե՞ս:

– Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդը նշելուց բացի, մենք հիմնականում հնդիկ ենքՙ մեր բնույթով, արյամբ եւ շարժուձեւով: Այսինքնՙ մենք ուտում ենք շատ հնդկական սնունդ եւ նշում բոլոր հնդկական փառատոները, ինչպես նաեւ կրում ենք հնդկական հագուստ: Այսպիսով, անկեղծ ասած, մենք ավելի հնդիկ ենք, քան հայ: Հայկական սնունդը եւ տոները շատ հազվադեպ են մեր կյանքում, եւ ես նույնպես ծանոթ չեմ հայկական երաժշտությանը: Այնուամենայնիվ, մենք հաճախ ենք եկեղեցի գնում: Բայց եւ չեմ կարծում, որ Կալկաթայում հայկական հասարակական կյանք կա:

– Պատմի՛ր, խնդրեմ, ընտանիքիդ մասին:

– Հայրս ՙ Փիթերը, կես հայ է, կես անգլո-հնդիկ: Մայրս` Հիթըր Հայրապետը, նույնպես անգլո-հնդիկ է: Հայրս եղել է Կալկաթայի հայկական ակումբի նախագահը: Կինսՙ Նիդհին, փանջաբցի քրիստոնյա է, իսկ երկու աղջիկներս մկրտված հայեր են:

– Երբեւէ համագործակցե՞լ ես որեւէ հայի հետ:

– Հայկական քոլեջի իմ նախկին ընկերներով մենք փորձում էինք կազմակերպել իմ ելույթներն Իրանում կամ Հայաստանում, բայց չստացվեց: Միգուցե ապագայում ինչ-որ ժամանակ նորից փորձենք:

– Տասը տարի առաջ ինձ ուղարկած մի հաղորդագրության մեջ դու հույս էիր հայտնել առաջիկայում այցելել Հայաստան: Ուրեմն դա դեռ տեղի չի՞ ունեցել:

– Ցավոք, ոչ. Ես դեռ չեմ կարողացել այցելել Հայաստան: Հուսանքՙ մի օր կհաջողվի:

– Կովիդ-19-ն ինչպե՞ս ազդեց քո գործունեության վրա:

– Այն լիովին ընդհատեց իմ երգչական կյանքը: Աշխատանքները պակասել են, բայց ես հավատում եմ հրաշքների եւ վստահ եմ, որ հետագայում ամեն ինչ կբարելավվի:

– Մեր ժամանակներում դժվար է խոսել առաջիկա նախագծերի մասին: Ունե՞ս այդպիսիք:

– Այս պահին չունեմ: Ես իմ բոլոր օրերն անցկացնում եմ իմ ընտանիքի, իմ երկու գեղեցիկ դուստրերիՙ Սքայլա Սերայի (շուտով կլինի տասը տարեկան) եւ Սիեռա Աննի հետ, որը յոթ տարեկան է, որի համար ես չափազանց երախտապարտ եմ կյանքին:

Նախորդ գրառումը

ԴԵՅՎԻԴ ԱՐԱԹՈՒՆ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԸ ԵՎ ՆԿԱՐԻՉԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆՙ ՀԻՆԴԻ ԼԵԶՎՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆՙ ՀԻՆԴԻ ԼԵԶՎՈՎ

Լրահոս

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև...

Որքա՞ն գումար կստանա Անգլիայի ֆուտբոլի հավաքականը հաղթելու դեպքում

15/07/2026

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է պարգևավճարների այն չափը, որը կստանա ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։ The Guardian պարբերականի տեղեկություններով՝...

Կառավարությունը վավերացնում է TRIPP-ը. այն կուղարկի ՍԴ

15/07/2026

Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության...

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական