Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդենից սփոփանք, դեսպանիցՙ տարակուսանք

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտը համընդհանուր գոհունակությամբ ընդունվեց հայության կողմից, Հայաստանում, Արցախի մնացորդացում թե սփյուռքում: Ճիշտ է եւ բնական է, որ եղան վերապահություններՙ ինչ վերաբերում է ճանաչման ակտի գործնական կիրառության վերաբերյալ, սակայն, ինչպես ասվեց, գոհունակությունը համընդհանուր էր, որը ջրեց օտար որոշ շրջանակների պնդումը, թե Բայդենյան ակտը հասցեագրված էր բացառապես ամերիկահայությանը, այսինքնՙ Մ. Նահանգների քաղաքացիներին:

Անշուշտ դժվար չէ կռահել, թե ո՞րն էր նման պնդումների ենթատեքստը, սակայն թողենք այդ երեւույթի բացատրությունը նման պնդումների հեղինակների խղճին ու տեսնենք, թե ի՞նչ եղավ շահագրգիռ մյուս կողմի կամ կողմերի արձագանքը, ավելի ճիշտՙ հակազդեցությունը:

Ի սկզբանե ակնկալելի էր հանցագործ երկրիՙ Թուրքիայի հակազդեցությունը. հազար անգամ լսել ենք, կարդացել ու տեսել: Նկատի ունենք արտգործնախարարության եւ անձամբ արտգործնախարար Մեվլութ Չաուշօղլուի բուռն մերժումը եւ դատապարտումըՙ §պատմական փաստերի խեղաթյուրում, որը երբեք չի ընդունվելու թուրք ժողովրդի կողմից, եւ որը խորը վերք է առաջացնելու Մ. Նահանգներ-Թուրքիա փոխադարձ վստահության ու բարեկամության հարաբերություններում¦, նաեւ պահանջ նախագահ Բայդենիցՙ §սրբագրելու այս ծանր սխալը¦:

Անշուշտ չէր կարող իր ծանրակշի՜ռ խոսքը չասել նաեւ Էրդողանը: §Հայոց ցեղասպանության ճանաչումը §հիմնազուրկ է եւ անարդար¦, վնասում է երկու երկրների հարաբերություններին¦: §Բայդենի մեկնաբանությունները արդյունք են հայկական §արմատական խմբավորումների եւ հակաթուրքական շրջանակների ճնշմանը¦ եւ ի հավելումնՙ խանգարում են Հայաստանի հետ §բարի դրացնություն հաստատելու Թուրքիայի ջանքերը¦: Ընդհանուր առմամբ ինքնազսպված քաղաքավար իր խոսքում Էրդողանը միայն մեկ անգամ է իրեն թույլ տվեց վիրավորելու. նախագահ Բայդենին նա խորհուրդ տվեց իրեն նայելու §հայելու մեջ¦: Այդ ակնարկը, որը թուրք պետական գործիչների կողմից բազմիցս է կրկնվել, վերաբերում է Ամերիկայի բնիկՙ հնդկացիների կոտորածներինՙ անգլո-սաքսերի կողմից այդ ցամաքամասի նվաճման ժամանակ: Հանցագործություններՙ որոնք չեն հերքվել, չեն մերժվել, չեն ուրացվել ու չեն ժխտվել ամերիկյան իշխանությունների թե ժողովրդի կողմից: Մինչդեռ Հայոց ցեղասպանության այժմյան գլխավոր հարցը, ավելորդ է ասել, ժխտողականությունն է եղել եւ է՛, որը նշանակում է Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի անտեսում, մարդկության դեմ այդ հանցագործության շարունակում:

Համենայնդեպս, պետք չէ կարծել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում Բայդենի ակտով ստեղծված ճեղքը երկար կմնա, մանավանդ որ նախորդ ուրբաթ օրը հնչեց Մ. Նահանգների նախագահի հեռախոսազանգը Էրդողանին,- ընտրվելուց հետո առաջին անգամ,- նրա ողոքիչ խոսքերը, առաջիկա հունիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում միմյանց հանդիպելու խոստումը, որը կարող է հեռանկարային լինել այդ հարաբերությունների բարելավման համար:

Այսՙ որոշ չափով ընդհանուր ֆոնին անակնկալ ու շատերիս զարմացնող եղավ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան տիկին Լին Մ. Թրեյսիի հայտարարությունը §Ազատություն¦ ռադիոկայանով: Հարգարժան դեսպանը, որը, որքան որ հայտնի է, մասնագիտությամբ ցեղասպանագետ չէ, մեր ժողովրդի ընդհանուր գոհունակության մթնոլորտում հարկ համարեց հիշեցնել, որ 1951 թ.ին ուժի մեջ մտած Ցեղասպանության կոնվենցիան օրենքի տեսակետից կիրառելի չէ հետնյալ թվով, այլ խոսքովՙ հետադարձ (retroactive) ուժ չունի:

Ինքս ցեղասպանագետ չեմ, ոչ էլ իրավաբան, բայց ծանոթ եմ ոչ միայն հայ, այլեւ օտար, նաեւ թուրք, բազմաթիվ հեղինակների բացատրություններինՙ ինչ վերաբերում է հիշյալ կոնվենցիայի, ինչպես նաեւ Ռաֆել Լեմկինիՙ դեռեւս նախորդ դարի 30-ական թթ.ից ձեռնարկած աշխատանքներինՙ ինչ վերաբերում է նման ոճիրների կանխարգելմանը եւ պատժումին, դրանց հասարակական գիտակցության վրա թողած ազդեցությանը եւ հետեւանքներին, իրավական իմաստավորմանը: Մասնագետներից շատերը, ինչպես նաեւ Ժողովուրդների մշտական տրիբունալի 1984 թ.ի վճիռը, գտնում են, որ Ցեղասպանությունը բաղկացած է այնպիսի արարքներից, որոնք առանձին-առանձին պատժելի են աշխարհում գոյություն ունեցող օրենսդրությունների մեծամասնության միջոցով: Այլ խոսքով, Ցեղասպանությունը եթե ամբողջությամբ պատժելի չէ հետադարձ կարգով, սակայն դրա բաղադրիչները, ընդ որս նաեւ դրա ժխտումը, պատժելի են անկախ ժամանակից ու տեղից, ինչպես Հոլոքոսթը: Իսկ Հայոց ցեղասպանությունը մի ոճիր է, որի հետեւանքներըՙ հայրենազրկումից մինչեւ ուրացում ու մինչեւ սեփականությունների յուրացում, մշակութային եւ այլ արժեքների ոչնչացում, դեռեւս շարունակվում են թե՛ Թուրքիայում եւ թե՛ վերջինիս պաշտպանյալ Ադրբեջանում, նույնիսկՙ Արցախում, հետեւաբար ենթակա են պատիժի:

Զարմանալի է, որ ողջ պատերազմի ընթացքում լռություն պահած տիկին դեսպանը այժմ է տեսակետ պարզում, թող ներվի ասելՙ անտեղի:

Բաց աստի, ովՙ ով, սակայն Մ. Նահանգների դեսպանը քաջ պիտի իմանար, որ այսօր, մանավանդ վերջին պատերազմից այս կողմ, հայ ժողովուրդը կրկին գտնվում է գոյութենական սպառնալիքի տակ նույնՙ թուրք-ադրբեջանական ոճրագործ պետությունների կողմից: Հետեւաբար, նախագահ Բայդենի ընդունած ակտը անվտանգության տեսակետից որքան սփոփարար էր, տիկին դեսպանի հայտարարությունը նույնքան հուսախաբեցնող եղավ: Ցավում ենք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զինվորական պարգևը վերադարձավ Մեծ Հայրենականի հերոսի ժառանգներին

Հաջորդ գրառումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել իր աջակիցների հետ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել իր աջակիցների հետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական