Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԻՐԱԽԸ ԽՈՑՎՈ՛Ղ ՆՊԱՏԱԿԱԿԵՏՆ Է, ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ, ԻՍԿ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Ճիշտ գործածենք հայերեն բառերը

Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հայկական հեռուստաեթերում ակտիվացած հասկացություններից, բառերից երկուսը կապված էին հայրենիքում եւ Սփյուռքում իրականացվող բանականպաստ դրամական նվիրատվությունների, փոխանցումների հետ: Դրանց վերաբերյալ պարբերաբար հնչող տեղեկատվությունում անվերջ կրկնվող «նվիրաբերություն», «նվիրաբերում» եւ «հավաքագրում», «հավաքագրված» բառերը երաժշտության մեջ հնչող կեղծ ձայնելեւէջի հանգույն ականջ էին ծակում: Ասենքՙ ինչու:

Փող, իր կամ այլ մի բան նվեր տալը սովորաբար, ինչպես բառն է հուշում, նվիրատվություն է: Դա անելըՙ նվիրատվություն անել, իսկ նվեր անողըՙ նվիրատու: Սա երեւի բացատրելու կարիք չկա: Իսկ ահա նվիրաբերումը (նվիրաբերելը, նվիրաբերությունը), նախորդ հասկացության հետ իմաստային անառարկելի ընդհանրությամբ հանդերձ, սովորաբար ունի նրբերանգային ու ոճական որոշակի տարբերություն: Սա ավելի խոր ու վեհիմաստ արտահայտություն է: Նվիրաբերումը, ավելի շատ, մի բանին նվիրումն է, զոհաբերումն է, ուժերը, ողջ ջանք ու եռանդը, կյանքի ընթացքը մի գաղափարի, մի գործի ի սպաս դնելն է: Վերջին հաշվով, նվիրաբերում են կյա՛նքը… ինչը եւ արեցին մեր ազգի հազարավոր երիտասարդ ու ոչ երիտասարդ զավակները:

Կարծում ենքՙ տարբերությունն ակնհայտ է: Եվ չի կարելի ասել նաեւ, օրինակ, այսինչ մարզին նվիրաբերվելու է այսքան, մյուս-մյուսինՙ այսքան շտապօգնության մեքենա: Այս օրինակն էլ համացանցից է:

Իսկ ահա բերված համատեքստումՙ դրամահավաքների, գումարների պարագայում «հավաքագրում» հասկացության տարածված գործածությունը («Հավաքագրվել է այսքան գումար») անկասկած սխալ է: Փողը, գումարը կարող է հանգանակվել, կարող է հավաքվել, իսկ հավաքագրվել կարող են միայն մարդիկ: Որովհետեւ հավաքագրումը, հավաքագրելը որեւէ նպատակի, գործի համար մարդկանց, մարդկային նոր ուժեր հավաքելը, ընդգրկելը, ցուցակագրելը, վարձելն է: Մոտավորապեսՙ ռուսերեն «վերբովկա» ասվածը:

Արագ փոփոխվող կյանքը միշտ նորանոր հասկացություններ է առաջ բերում: Մեր լեզուն ունի դրանք իր կանոններով անվանելու բոլոր հնարավորություններն ու միջոցները, սակայն քանի որ մենք վաղուց բավարար չենք գնահատում մերը, երբեմն առանց մտածելու կրկնում, նաեւ կապկում ենք ուրիշներից ինչ ասես: Այս առումով պարզապես վախեցնող են մեր պաշտոնական խոսքում իսկ վաղուց գրանցում ստացած «թիրախ» եւ դրանով բաղադրված մյուս բառերն ու արտահայտությունները: Ասում ենՙ է՛լ «թիրախ համայնքներ» (մեղա՜յ Աստծու), է՛լ «թիրախային խմբեր», է՛լ «թիրախավորված մոտեցում», ու չեն մտածումՙ թիրախն ինչ է:

Իսկ թիրախը ուղիղ իմաստով, ճիշտ է, նպատակակետ է, բայց այն նպատակակետն է, որին խփում, խոցում, որը ավելի հաճախ հենց ոչնչացնում են: Եվ նույնիսկ փոխաբերական իմաստով գործածության դեպքում էլ այդ բառն ավելի շատ որեւէ բացասական գործողության ու վերաբերմունքի առարկա է նշանակում:

Սակայն էլի ասում, գրում ենՙ թիրախավորել ենք այս-այս խմբերին: Ու որոշ դեպքերում իրոք թիրախավորում ենՙ հենց ոչ բարի մտադրությամբ: Գուցե ի սկզբանե ոչ պատահաբար է գործածության մեջ դրվել այս հասկացությունը, որն ակամա եկել է մեր անկախության արշալույսին իրենց դրամներով Հայաստան մուտք գործած որոշ «բարեգործ» կազմակերպությունների անթաքույց բառապաշարից, անգլերեն to target կամ հենց target ու targeting բառերից:

Մեզ ի՞նչն է ստիպել «թիրախավորված օժանդակություն հատկացնել» ասելու փոխարեն ասելՙ նպատակային, հասցեական կամ գուցե մեկ այլ նման բառով բնորոշվող օժանդակություն: Եվ ի՞նչ. պատերազմի օրերին թշնամին թիրախավորում էր Շուշին ու Ստեփանակերտը, իսկ մեր պետական մարմինները «թիրախավորում» էին մեր սոցիալական եւ այլ տարբեր խմբերին…

Նման սխալներն ու մեղանչումները խառնում են մեր մտածողության համակարգը եւ բոլորովին ոչ անմեղ լեզվական շփոթ են ստեղծում:

Նախորդ գրառումը

ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԻՐ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԵՑ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ԲԼՈԿԱԴԱՅԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՍԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՍԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Լրահոս

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական