Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԵՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ»

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Մուստաֆա Քեմալը Մոսկվայի պայմանագրին ընդառաջ հավաստիացրել է Լենինին

Մարտի 16-ին լրացավ 1921 թ. Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ ստորագրված բարեկամության եւ եղբայրության պայմանագրի հարյուրամյակը: Դրա ստորագրման պատճառաբանությունը շարադրված է նախաբանում, որտեղ մատնանված է. որ ստորագրող կողմերը «բաժանելով ազգերի եղբայրության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նշելով իրենց միջեւ գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ այն իրողությունը, որ երկու ժողովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, եւ ամբողջովին խանդավառված միմյանց միջեւ մշտական արտաքին փոխհարաբերություններ եւ երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության եւ եղբայրության պայմանագիր»:

Կարծում ենք այս նախաբանի ոգով ստորագրված պայմանագրի բովանդակությունը, հատկապես Հայաստանի տեսանկյունից, մեկնաբանության կարիք չի զգում: Սակայն դրա դրույթները, այնուամենայնիվ, հարցականներ առաջացնում են: Օրինակՙ 1-ին հողվածում նշվում է. «Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տարածքները, որոնք մտցված են 1920 թ. հունվարի 28-ին ընդունված թուրքական «Ազգային ուխտի» մեջ»: Մինչդեռ Իգդիրը ուխտի մեջ չէր մտել, քանի որ երբեւէ Օսմանյան կայսրության մաս չի կազմել, ինչի մասին նշել են թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն , պատմաբան Այշե Հյուրը եւ ուրիշներ:

Պայմանագրի 2-րդ հոդվածով «Թուրքիան համաձայնվում է Վրաստանին զիջել Բաթումի նավահանգիստն ու քաղաքը»: Առհասարակ միջպետական հարաբերություններում զիջումը միակողմանի չի լինում: Մանավանդ որ Վրաստանն արդեն խորհրդայնացվել էր, այսինքն քեմալականները Բաթումն իրականում զիջել էին ԽՍՀՄ-ին: Պարզապես չգիտենք, թե Բաթումի դիմաց Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը ի՞նչ է զիջել թուրքական կողմին, չհաշված Իգդիրը: Չգիտենք նաեւ Մոսկվայի պայմանագրի գաղտնի հոդվածների մասին, էլ չենք խոսում դրանց բովանդակությունից: Օր. Լոզանի պայմանագիրը, որ ունեցել է գաղտնի հոդվածներ, թուրք հեղինակները նշում են առանց բովանդակությունը բացահայտելու:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի բոլշեւիկյան իշխանությունների մերձեցումը քեմալականների հետ տեղի էր ունեցել նախքան 1921 թ. Մոսկվայի պայմանագրի ստորագրումը: Որքան էլ թուրք հեղինակները չշոշափեն դրանում գաղտնի հոդվածների գոյության հարցը, այնուամենայնիվ 100-ամյակի առթիվ անդրադարձել են պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին, որոնց ընթացքում կողմերը փոխըմբռման մթնոլորտում քննարկել են Հայաստանի հարցը: Այդ աշխատանքներն որոշակի պատկերացում են տալիս քեմալականների հետ բոլշեւիկների Հայաստանի առնչությամբ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին:

Սակայն, նախքան պայմանավորվածությունների հարցին անդրադառնալը նշենք, որ սույն թվականի մարտի 15-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, տեղի են ունեցել քննարկումներ «Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները 1921 թվականի մարտի 16-ին կնքած Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի նախաշեմին» թեմայով: Քննարկումները ելույթով բացել է Մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը , ասելով, որ Մոսկվայի պայմանագիրը չի կորցնում իր նշանակությունը ստորագրումից մեկ դար հետո:

Քննարկումներին մասնակցել է նաեւ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը : Նա իր ելույթում Մեջլիսի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ 100-ամյա պայմանագիրը պաշոնապես կոչվում է «բարեկամության եւ եղբայրության» պայմանագիր եւ չնայած վաղեմությանը, այժմեական է եւ պարունակում է մեր օրերերում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը միտված արժեքավոր գաղափարներ:

Մարտի 16-ին պայմանագրի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը, որտեղ նշվում է. «Պայմանագիրը, որ կնքվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց, քաղաքական իմաստով կարեւոր է ոչ միայն այդ ժամանակաշրջանի համար, այլեւ իրավական տեսանկյունից վավեր է նաեւ այսօր, դա շատ կարեւոր տեղ է զբաղեցնում ռուս-թուրքական հարաբերություններում եւ ցայսօր չի կորցրել իր արդիականությունը»:

Այս հաղորդագրությանը նույն օրն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՙ ասելով. «Այս նշանակալի տարեդարձը, ինչպես նաեւ երկկողմ դիվանագիտական կապերի հարյուրամյակը, որը նշվել է 2020 թվականին, մենք դիտարկում ենք որպես ռուս-թուրքական գործընկերության կարեւորության փոխըմբռնման պատմական վկայություն: Մեր համագործակցությունը խորապես գիտակցված էՙ հիմնված բարիդրացիության, փոխադարձ հարգանքի եւ շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա, եւ կենտրոնացած է համատեղ արդյունավետ աշխատանքի վրաՙ հանուն Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության եւ բարգավաճման, հանուն տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ եվրոպական մայրցամաքում խաղաղության, անվտանգության եւ կայունության: Վերջին հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական եւ պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն եւ սկզբունքներին հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացման երաշխիքն է»:

Գալով քեմալականների հետ բոլշեւիկներիՙ Հայաստանի առնչությամբ ձեռք բերած պայմանավորվածություններին, ապա դա պայմանավորված է ռուս-թուրքական մերձեցումով, որի հիմքը 1920 թ, ապրիլի 26-ին, Ազգային մեծ ժողովի բացումից 3 օր հետո Լենինին հղած նամակով դրել է Մուստաֆա Քեմալը : Նամակում, ինչպես մարտի 16-ին վկայում է «https://mustafakemalim.com» կայքէջը, նա գրել է. «Բոլշեւիկյան ուժերի Վրաստան արշավելու, վտարելով այնտեղից անգլիական զորքերինՙ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատելու դեպքում Թուրքիայի կառավարությունն էլ պարտավորվում է ռազմական գործողություն ձեռնարկել իմպերիալիստական Հայաստանի կառավարության դեմ եւ ապահովել Ադրբեջանի ընդգրկումը բոլշեւիկյան հանրապետությունների կազմում»:

Այս նամակին դրական է արձագանքում ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինը : Ապա 1920 թ. հուլիսի 19-ին Մոսկվա է հասնում քեմալականների գործուղած պատվիրակությունը Բեքիր Սամիի գլխավորությամբ, կողմերի միջեւ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, որքան էլ վերջիններս միջազգայնորեն ճանաչված չլինեն, իսկ 1921-ի մարտի 16-ին ստորագրվում է Մոսկվայի պայմանագիրը: Ըստ ամենայնի այս պայմանագիրն է կազմել 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հիմքը, որ հենց Մոսկվայում է լուծվել Նախիջեւանի հարցը: Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածով կողմերը համաձայնվում են, որ «Նախիջեւանի մարզըՙ սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված սահմաններով կազմի ինքնավար տարածքՙ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության»: Ի դեպ, բոլշեւիկները քեմալականների հետ մոտավորապես նույն ձեւով լուծել են նաեւ Թուրքիայի հյուսիա-արեւելյան սահմանների, այսինքն Արդահանի եւ Արդվինի հարցը: Ի դեպՙ Մոսկվայի պայմանագրի Նախիջեւանին առնչվող 3-րդ հողվածը նույնությամբ տեղ է գտել Կարսի պայմանագրում:

Նախորդ գրառումը

ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Հաջորդ գրառումը

Փաշինյանի ընտրական նախաձեռնությունը աննորմալ է․- Ալեքսեյ Մարտինով

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի ընտրական նախաձեռնությունը աննորմալ է․- Ալեքսեյ Մարտինով

Լրահոս

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական