Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

31 ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

26/02/2021
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հայաստանաբնակներիս զարմացնելու փորձերով նաեւ զայրացնելու տրամադրություն ստեղծելու իշխանական այրերի որոշակի մղումները սովորական երեւույթ են դարձել: Դրանք այնքան պարզունակ ու պարզամիտ են, որ գայթակղության չեն տրվում ոչ միայն պողոսները, այլեւ անգամ տարրական դասարանների տարիքի պատանյակները: Օրերս, օրինակ, ՀՀ վարչապետը կառավարության նիստում որպես աշխարհացունց նվաճում հայտարարեց, որ երկրի տնտեսությունն աննախադեպ աճի նշաններ է ցուցադրում, եւ որպես ապացույց բերեց 2020 եւ 2021 թթ փետրվարի 1-15-ին առեւտրային ցանցում արձանագրված ցուցանիշը. նախորդ տարվա նույն օրերի համեմատ այս տարի կայացել է 600 հազար կտրոնով ավելի առեւտրային գործարք, գումարայինով 31 մլրդ դրամի:Հայաստանաբնակներս յուրաքանչյուր պահի ենք շփվում մեր իրականության հետ եւ համոզվում, որ առայժմ ոգեւորվելու տեղ ու առիթ չկա, մեր առօրյան առավելապես ընկճող է, անորոշ, անգամՙ հուսալքող: Այս պայմաններում այն նույնիսկ նվազագույնը դրական ներկայացնելն ընդամենը տարօրինակ է, եթե այլ գնահատական չհնչեցնենք: Այդ թվումՙ 31 մլրդ դրամի մասին հիշատակումը: Ի՞նչ է այն: Մեկ-երկու պարզ թվաբանական գործողություն կատարելու արդյունքում ստանում ենք, որ փետրվարի 1-15-ի յուրաքանչյուր օր 1 բնակչի հաշվով միջին հայաստանցին մոտ 660 դրամի առեւտուր է կատարել: Եթե այս թիվը տարածենք համեմատաբար գնողունակ հատվածի եւ առավել համեստ հանրության վրա 30-70 հարաբերակցությամբ, կստանանք մոտ 850 եւ 450 դրամ ցուցանիշեր: Վստահ եմ հասարակության գնողունակ հատվածը կվրդովվի, քանզի հաշվարկված 850 դրամի դիմաց ինքը դրա տասնապատիկն է ծախսում: Իսկ ահա մեր առավել համեստ որակված մասը, որն այլ բառապաշարով աղքատ է համարվում, լռելով կհաստատի իր կարգավիճակը: ՄԱԿ-ի բազմաթիվ փաստաթղթերում է նշվում, որ օրը 1 դոլար ծախսող քաղաքացիներն աղքատ են համարվում: Ընդունում եմ, որ արված թվաբանությունում որոշակի տատանումներ կարող են լինել, սակայն ոչ էական, որն էլ արտահայտվում է հայաստանյան միջավայրում: Հարուստերը մասամբ թե առավել բարելավում են իրենց կենցաղը, իսկ հանրության մնացած հատվածը աղքատանում է, հուսալքության տրվում:Իսկ թե որտեղից կարող էր ծագել գայթակղիչ լրացուցիչ 31 մլրդ գումարը, հայաստանցիները լավ գիտեն դրա տեղը, անշուշտՙ գնաճից: Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս նման մտապահումներ ունեցել է 2020-ի ողջ տարվա ընթացքում, քանզի ընթերցողներին գների աճի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելը մեր մասնագիտական պարտականությունն է: Մեկ անգամ չէ որ գրել ենք, ասենք, պայմանականորեն «Ալեկոլ» բուսայուղի գնաճի մասին, որը 2020-ի հունվար-մարտ ամիսներին վաճառվում էր 630 դրամով 1 լիտրի դիմաց, տարվա կեսերին արդեն 750-780 դրամով, տարեվերջին 930-950 դրամով, հիմա արդեն 1000 դրամից ավել գնով: Համանման պատկեր է ոչ պակաս առաջնահերթություն համարվող շաքարավազի պարագայում, որի տարեկան սպառումը ՀՀ-ում 70 հազար տոննայի սահմաններում է: 2020-ի տարեսկզբին առեւտրային ցանցում կարելի էր հանդիպել 260-280 դրամ գնի: Իսկ ահա ամռանից սկսած այն կազմեց 320 դրամ, շաբաթներ անց 360 դրամ, տարեվերջինՙ 420-440 դրամ: Գնի ավելացումն անգամ նվազագույն 100 դրամով հաշվառելու պարագայում ունենում ենք միլիարդավոր դրամների կուզեք շորթում համարեք, կուզեքՙ գռփում: Հասարակական սննդի կողմից շաքարավազի ծախսը հանելու պարագայում 4 անձից բաղկացած ընտանիքի հավելյալ ծախսը 5-6 հազար դրամ է կազմում, որը փոքր գումար չէ տասնյակ հազարավոր ընտանիքների համար: Հատկապես եթե նկատի ունենանք նաեւ հաց-հացամթերքների, հավկիթի եւ այլ առաջնահերթությունների գնաճը:Հանրության որոշակի հատվածը անգամ գնաճի գործընթացը որոշակի ըմբռնումով կընդունի, եթե ՀՀ բյուջեն զուսպ մոտեցմամբ ծախսվի. բանակի սպառազինությունը թարմացվի, սոցիալական բնակարանաշինություն ծավալվի, ուսանողներին կրթաթոշակներ հատկացվեն, մետրոյի նոր կայարաններ կառուցվեն, բազմաբնակարան շենքերն ամրացվեն… Պարզ է, որ նշվածները մեր մարդկանց նվազագույն ակնկալիքների ցանկից են, որոնք այսօրվա իշխանության պլաններում չկան: Այստեղից էլ նրանց թերահավատությունը պաշտոնյա այրերի արածի ու ասածի հանդեպ:23.02.2021 թ.
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԱՊԱՀԱՅԱՖԻԿԱՑՆԵԼ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հաջորդ գրառումը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՓՈՐՁԸ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍԱՏԱՐԵՑ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՓՈՐՁԸ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍԱՏԱՐԵՑ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական