Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆՆ ԷԼ, ԱՎԱ՜Ղ, ՏԱՊԱԼԵՑԻՆՔ

05/02/2021
- 05 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սպենդիարյան օպերային թատրոնի մեծ ազդագիրը ծանուցում էր, որ հունվարի 31-ին ներկայացվող «Անուշը» նվիրվում է այդ բեմադրության հեղինակ, մեծանուն արտիստ Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին: Սիրտ չկա, բայց կյանքին կառչած լինելու նշան է սա, Մեծերին չմոռանալու, նրանց վաստակը գնահատելու պարտավորություն, որ ինձ նմանՙ տխուր չասեմ, ողբերգություն ապրող մարդուն, հանդիսատեսին կարող է լիցք տալ, համոզել, որ ստեղծելու, արարելու մեջ անպարտելի ենք, որ կանգուն ենք… դեռ: Քովիդի տխուր վիճակագրությունը փակել է աշխարհի տարբեր նշանավոր թատրոնների բեմերը, Հայաստանում եւ Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որ վերջացել, բայց դեռ չի ավարտվել, եւ որբացած, ողբացյալ մեր ժողովուրդը անորոշության մշուշի ճիրաններում է, եւ հենց այս պահին օպերային լավագույն ավանդույթներ ձեւավորած թատրոնը սպեղանի է դնում մեր վիրավոր սրտինՙ «Անուշ» է ներկայացնում: Ճիշտ է, այն առնչվում էր բեմադրիչ Գեղամ Գրիգորյանին, նրա հոբելյանին, բայց եթե նույնիսկ դա չլիներ, «Անուշը» հայ մարդու համար ուրիշ արժեք էՙ ազգային: Հայ մարդն անգիր գիտի Թումանյանի պոեմը, Արմեն Տիգրանյանի երաժշտությունը, իսկ ավագ սերունդը նույնիսկ կարող է զանազանելՙ տարբեր տարիների բեմադրիչներն ինչպես են արտահայտել իրենց ընկալումը, նրանցից ո՛ր բեմադրությունն է առավել խոսում հայոց հոգու հետ:

Հունվարի 31-ի իմ տեսած «Անուշը» պարտված Հայաստանի մանրակերտն էր: Սոֆյա Սայադյանին կարելի էր նույնացնել Անուշի հետ միայն մի պարագայումՙ նա արտաքնապես երեւի նման էՙ նիհարակազմ է, նրբիրան, բայց իր կերտած գլխավոր կերպարը հարազատ չէր դարձելՙ ո՛չ խաղում էր, ո՛չ երգում, տեքստն էլ հազիվ էր լսվում: Սարոյի դերակատար Սարգիս Աղամալյանի առջեւ կարելի էր խոնարհվելՙ նա անտարբեր չէր մնացել եւ սեպտեմբերին Արցախ էր մեկնել պաշտպանելու երկիրն հայոց, վիրավորվել էր, բարեբախտաբար այսօր բեմ է վերադարձել: Եւ երեւի նրա մեծ մեղքը չէ, որ դերաբաշխման ժամանակ նրան համոզել են, կամ չեն տարհամոզել, թե կարող է «Բարձր սարեր» կատարել: Գեղամ Գրիգորյանի սան Գեւորգ Հակոբյանը լավ էր «նույնացել» Մոսիին, ծխելը չթողնելով, դեռ լավ երգում է, բայց նրա հագուստը կարծես բեմականը չէրՙ տան պահարանից մի բան գտել, արագ հանդերձավորել էր (էին) իրենՙ հանդիսատեսի ներողամտությանն ապավինելով: Այս առումով նա, ցավոք, բացառություն չէրՙ բեմում մի մասի զգեստները, ապաՙ ոտնաման-մաշիկ-չարոխ-գուլպան ուղղակի աչք էր ծակում, Լոռվա աշխարհում կավե կուժն առած ջրի էին գնում, իսկ բեմում մետաղից կուժ էրՙ օտար մեր աչքին:

Ես մի քանի անգամ դիտել եմ Գեղամ Գրիգորյանիՙ ինձ համար ոչ այնքան տպավորիչ բեմադրությունը, եւ եթե համեմատելու լինենք նրա երգչական, կատարողական տվյալների հետ, ապա դժգոհելու արտոնությունը մեր արդարացված է, բայց սա իմ տեսած նախորդ ներկայացումներիՙ փոփոխված տարբերակի տպավորությունն էր թողնում: Ո՞վ է այդքան համոզված եղել, թե հանդիսատեսը հիշողություն չունի, կամՙ հետպատերազմական Հայաստանում ի՛նչ կարեւոր են այս …մանրուքները:

Ներկայացումից առաջ «Գեղամ Գրիգորյանին նվիրված հոբելյանական միջոցառումն», ինչպես ծանուցում էր թատրոնի կայքէջը, այդպես էլ չտեսանք: Պաստառին մի երկու լուսանկար ցուցադրվեց, մի քիչ կենսագրական, որտեղ անհարկի ընդգծվեց նրա իսկապես տաղանդավոր դստերՙ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի դերը: Իսկ որքան տեղին կլիներ այդ օրը, այդ բեմում լսելի դարձնեին նրա Ձայնը: Մի բան, որ կա մեր, համաշխարհային բեմում նրան տեսնելու երջանկությունն ունեցած հանդիսատեսի ունկերում:

Մեր երկրի ունեցածը մշակույթն է, մշակույթի համար ենք միշտ կռիվ տվել, տալիս ենք այսօր: Մեր պարտված երկրում չխոնարհենք այն սյուները, որ կանգուն են դեռ:

Լուսանկարները` Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱԳԱՂԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ԱՍԵՄ, ԻՄԱՆԱՔՙ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԱՐԴ Է

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՍԵՄ, ԻՄԱՆԱՔՙ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԱՐԴ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական