Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽ

27/11/2020
- 27 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Լիբանանցի արաբ բանաստեղծ եւ հրատարակիչ Նաժի Նաամանը հայ ժողովրդի վաղեմի բարեկամներից է: Երկու անգամ այցելել է ՀՀ եւ Արցախՙ նպատակ ունենալով ուղեգրությունների գիրք հրատարակել մեր երկրի ու մշակույթի մասին: Առաջին այցելությունից հետո նրա «Ես հայ եմ» բանաստեղծությունը տողերիս հեղինակի թարգմանությամբ տպագրվել է «Ազգ» թերթում:

«Արցախ» բանաստեղծությունը, որով Նաամանը հաստատում է իր անափ սերն ու համակրանքը հայ ժողովրդի հանդեպ, ծնունդ է առել արցախյան երրորդ պատերազմի դաժան ու արյունալի օրերին:

ՆԱԺԻ ՆԱԱՄԱՆ, Լիբանան

Ո՜վ Արցախ աշխարհ,

Կրկնապատկի՛ր սերս քո հանդեպ:

.

Երբ իմ աչքերում դաջվեցին մեկեն

Հանդերդ զմրուխտ, ջրերդ վարար,

Հավատա՛, իրո՛ք, ես մկրտվեցի՛,

Դարձա նվիրյալ մի արցախահայ…

Ու երբ հպվեցին ոտքերս մի օր

Հողիդ հոգնատանջ,

Որ հեծկլտում է արյան գետերից,

Դարձա ընդվզող ու ընդդիմադիր

Անիրավության այս մղձավանջում,

Դարձա մտահոգ:

.

Օ՜, հող Արցախի, տառապում եմ ես,

Երբ նավթի, գազի բույրը շահավետ

Ու գայթակղիչ

Թանկ է ավելի ու դառնում է փողՙ

Ձեռքին տգետի ու մարդասպանի…

Հարյուր տարի անց

Նորից է հառնում յաթաղանը կեռ,

Որ համալրի խավարն օսմանյան:

Նախկինում հզոր ցարը հարձակվող

Լքում է ռազմի դաշտը ու չքվում

Հաջորդ իսկ օրը…

.

Չարանե՜նգ աշխարհ…

Արարատ սարից,

Հայոց սրբազան քաղաքներից զատ

Մեր որդիներից խլում են նաեւ

Արցախը ազատ:

.

Ո՜վ դու չարանենգ անարդար աշխարհ…

Արցախահայը

Մայր հողից իրեն զատելուց առաջ

Վանք ու մատուռից

Սուրբ մասունքներն է պոկում խենթացած,

Հրկիզում տունն իր,

Եվ աճյունները հանում պապերի

Ու տանում իր հետ,

Որ էլ չեղծի թուրքը սրբապիղծ…

Եվ տարագրության ճանապարհներն են

Ուղեկցում, ավա՜ղ, արցախցուն հպարտ…

.

Անարդար աշխարհ, այսպիսի՛ն ես դու,

Որում տեղ չունեն

Հայրենիքները փոքրիկ ու խրոխտ,

Որոնց չեն օգնում մարդիկ սառնասիրտ,

Բիրտ ու անողոք…

.

Ողբում եմ ցավդ, բարձրաբերձ Արցախ,

Քեզ սիրողի պես ու նվիրյալի…

Նաեւ Բարձրյալը պիտի արտասվի

Քո ցավի համար:

Նախանձում եմ ես

Ճերմակագլուխ այն արծիվներին,

Որոնք ճախրում են

Ամենափրկչից մինչեւ Դադիվանք…

Ավա՜ղ, էլ երբեք չեմ կարողանա

Դաջել աչքիս մեջ

Վեհ գմբեթները այն բարձրաթռիչք,

Ու Տերը անգամ էլ չի գտնելու

Զորավոր խաչը նվիրյալ Որդու,

Խաչը այն սիրո,

Որով նա մարդկանց կապում է իրար…

Ո՜վ Արցախ աշխարհ,

Կրկնապատկի՛ր սերս քո հանդեպ,

Թո՛ղ որ տառապեմ այս անափ ցավից…

Ես պարուրված եմ քո տաքուկ սիրով,

Ապրում եմ նաեւ հուշերով անմեռ

Ու այդ սիրով էլՙ կմեռնեմ մի օր:

Թարգմանությունըՙ

Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆԻ

Տողացիներըՙ Գեւորգ Յազիչյանի

Նախորդ գրառումը

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ. ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ

Հաջորդ գրառումը

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԸՙ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՀՈՒԶԻՉ ԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԸՙ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՀՈՒԶԻՉ ԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական