Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՐՆ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿԸ

27/11/2020
- 27 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Ինչպիսին կլինեն Ռուսաստանի հեռահար նպատակներն Արցախում

Արցախյան պատերազմն ավարտվեց մեզ համար առանց չափազանցության ողբերգական կորուստներով: Ահռելիՙ մոտ 9 հազար քկմ տարածք եւ հինգ հազարի հասնող հերոսաբար զոհված զինծառայողներ: Եվ դա հակառակ 44 օր շարունակ մեր զինվորների ու սպաների, կամավորականների ու պահեստազորայինների ցուցաբերած զանգվածային հերոսության: Ակնհայտ է, որ պատերազմի նման ցավալի ավարտը պայմանավորված էր բացառապես Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարությունների ոչ համարժեք եւ սխալ գործողություններով: Եթե հայկական երկու պետություններում լինեին հմուտ եւ ռազմաքաղաքական իրավիճակին տիրապետող ղեկավարներ, ամեն ինչ այլ ելք կունենար: Ի՞նչ ունենք ներկա իրավիճակում, ի՞նչ է լինելու Արցախի հետ հիմա եւ հետագայում, կշարունակի՞ այն մնալ հայկական, ի՞նչ սահմաններումՙ այս եւ բազմաթիվ այլ հարցեր են առաջացել այս օրերին:

Միանշանակ է, որ այսօր Արցախի հայկական մնացած անվտանգության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է եւ ռուսական խաղաղապահ զորքերը: Վերջիններս կոչված են ապահովել խաղաղությունը պատերազմի հետեւանքում ձեւավորված առաջնագծի երկայնքով: Ցավոք, ներկայիս Արցախից դուրս են մնացել ոչ միայն հարակից ազատագրված 7 շրջանները, այեւ նախկին ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանը, Շուշիի, Մարտունու շրջանների մի մասը: Հայաստանի հետ կապն էլ ապահովվում է Լաչինի միջանցքով: Այս սահմաններով Արցախի հայկական մնալը մեծ կասկածներ է առաջացնում: Ի՞նչ կլինի հետո, երբ ավարտվի ռուսական խաղաղապահների Արցախում մնալու հնգամյա ժամկետը, եթե Արցախը չունենա կարգավիճակ եւ բնակչության անվտանգ ապրելու համար պայմաններ եւ ավելի բարենապաստ տարածք, քան այն, ինչ մնացել է:

Ցավոք, ներկա պահին Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Հեռանկարում դա դեռեւս չի նշմարվում: Հետեւաբար, Արցախը այս կամ այն տարածքով հայկական կարող է մնալ միայն եթե դառնա Ռուսաստանի ազեդցության գոտի: Ներկա պահին, բացի խաղաղապահներ տեղակայելուց, Ռուսաստանի Դաշնությունը սկսել է այդ տարածքում իրականացնել բազմաթիվ հումանիտար ծրագրեր, իր պետական միջոցներն է հատկացնում այդ նպատակով եւ անգամ ստեղծել է միջգերատեսչական մարմին: Այդ մարմնի կատարած աշխատանքները զեկուցվում են ուղղակիորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այն դեպքում, երբ զինադադարի մասին համաձայնագրում կամ որեւէ այլ փաստաթղթով Ռուսաստանը նման պարտավորություններ չի ստանձնել: Սա հուշում է Ռուսաստանի հեռահար նպատակների մասին Արցախի նկատմամբ: Ինչպիսի՞ն կլինեն դրանքՙ ռազմաբազայի տեղակայում եւ անվտանգության ապահովման ստանձնո՞ւմ, Արցախը Ռուսաստանի մաս դարձնել, արցախցիներին ՌԴ քաղաքացիություն շնորհել, թե՞ մեկ այլ բան, դժվար է ասել: Հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանը փորձելու է ամրապնդվել այնտեղ: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Արցախը լինի հայաբնակ, երաշխավորված անվտանգությամբ, ունենա իր բանակըՙ ինչպես հիմա: Եթե Ռուսաստանի համար սա չդառնա անկյունաքարային սկզբունք, ապա Արցախը կհայաթափվի եւ ռուսական ներկայությունն այնտեղ այլեւս կկորցնի իր իմաստը: Այս գաղափարը պետք է ամեն կերպ Ռուսաստանի հետ մեր շփումների ընթացքում առաջ մղի Հայաստանի Հանրապետությունը: Ներկա իշխանությունը, ցավոք չունի նման հմտություններ, ունակություններ, կորցրել է իր հեղինակությունը եւ ավելի անլուրջ է ընկալվում մեր դաշնակցի կողմից, քան նախկինում էր: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության ազդեցությունը բանակցային գործընթացի վրա ցավալիորեն նվազել է:

Արցախի կարգավիճակի առումով միակ հուսալի պահն այն է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հայտարարել է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա առաջիկայում եւ ստորագրված եռակողմ համաձայնությունն առնչվում է պատերազմի դադարեցմանը միայն: Եթե նախկինում մենք հայտարարում էինք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմումՙ ունենալով 7 ազատագրված շրջան եւ բանակցություններում ուժեղ դիրքեր, իսկ Ադրբեջանը դրա հետ չէր համաձայնվում, ապա հիմա առավել եւս չի համաձայնվի: Այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ երկրի նախագահը: Հետեւաբար, առանց Ռուսաստանի Դաշնության աջակցության, գործնականում անհնար կլինի հասնել անգամ ԼՂԻՄ-ի նախկին սահմանների վերակագնմանը եւ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Սակայն բարդ է կանխագուշակել, թե ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի՛ դիրքորոշումը առաջիկայում: Եթե միջանկյալ կամ փոխզիջումային լուծում համարվի Արցախի որեւէ կարգավիճակը Ռուսաստանի կազմում, ապա դա կլինի փրկություն արցախահայերի եւ Արցախի համար: Հակառակ դեպքում, Արցախի վերջնական հայաթափումից չենք խուսափելու: Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ պատերազմը չի ավարտվել: Այս հակամարտության մեջ ներգրավված կողմերից եւ ոչ ոք, անգամ Ադրբեջանը, որ հաղթանակ է տոնում, գոհ չէ արձանագրված արդյունքից:

Այսպես, Ադրբեջանը ցանկանում էր գրավել ամբողջ Արցախը, բայց Ռուսաստանը դա թույլ չտվեց: Բացի դրանից, Ադրբեջանը ստացավ նաեւ ռուսական ռազմական ներկայություն իրենը համարող տարածքում: Հայաստանը եւ Արցախը, որքան էլ որ ցավալի է այս պահին, պարտված կողմ են եւ միանգամայն բնական է, որ այս արդյունքի հետ չենք հաշտվելու: Ռուսաստանը դժգոհ է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումից եւ տարբեր քայլեր է անելու այն նվազեցնելու եւ իր դերակատարումը մեծացնելու ուղղությամբ: Թուրքիան նույնպես դժգոհ է: Նա ավելի մեծ ակնկալիքներ ուներ ավելացնելու իր ներկայությունը Հարավային Կովկասում, հատկապես Սիրիայում դիրքերի որոշակի զիջումից հետո: Թուրքիան համառորեն ձգտում է ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ մասնակցել խաղաղապահ առաքելությանը Արցախում: Ռուսաստանը դրան դեմ է ու համաձայնվել է միայն ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի առկայությանը Արցախի տարածքից դուրս:

Մեր խնդիրն այսօր Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների վերակագնումն է եւ մեր դերակատարման մեծացումը, որն, ինչպես արդեն նշեցինք, այսօր մոտեցել է զրոյի: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա Ռուսաստանի ազնիվ դաշնակիցը եւ մոռանա Արեւմուտքի հետ կապվող անօգուտ հույսերի մասին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի այս պատերազմում կորցրածից ինչ-որ բան բան հետ բերելՙ գուցե նաեւ առանց պատերազմի: Սակայն դրա համար ՀՀ ներկայիս բարոյազրկված իշխանությունը պետք է հեռանա, հակառակ դեպքում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից ոչ միայն օգուտներ չենք կարող կորզել, այլ նաեւ կարող ենք նոր կորուստներ ունենալ :

Նախորդ գրառումը

ԱՆՀԱՍԿՆԱԼԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՎԵՐՎԱԾՆ ԱՌԱՎԵԼ Է ԱՎԵՐԱԿՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՎԵՐՎԱԾՆ ԱՌԱՎԵԼ Է ԱՎԵՐԱԿՎՈՒՄ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական