Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ ՉԴԱՌՆԱԼ ԹՇՎԱՌԱԿԱՆ

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Կռապաշտություն

Նայում ես ու ապշում, նայում ես քաղաքին ու չգիտես ամոթից որտեղ թաքնվես. չորս կողմը փակ, չորս կողմը մութ, պատեպատ ես զարնվում, պատերն էլ ճաք տված:

Քաղաքում երկու մեծ հրապարակ ունենք, երկուսն էլ զավթված են, մեզ տեղ չկա…վտարանդի ենք մեր իսկ հողի վրա: Մեկում երեւի «սեւեր» են, մյուսումՙ երեւի «սպիտակները». նայում ես ՙ համատարած թշվառություն, համատարած ժխոր, աղմուկ: Մի կողմում ասում ենՙ դավաճան, մյուս կողմում գոռումՙ աստված: Այնքան գոռացին թալան, որ ազգովին թալանվեցինք: Ասում ենՙ անցյալն են ետ ուզում բերել. զարմանում եսՙ իբր այդ անցյալը ե՞րբ էր հեռացել: Ձեւը բովանդակությունից չեն էլ տարբերում: Մենք կրկեսո՞ւմ ենք, թե՞ դիմակների թատրոնում:

Ռուսական հաղորդումներից մեկում ռուս հայտնի ռազմական թղթակցի հետ հարցազրույցում, որի ակնհայտ համակրանքը մեր հանդեպ կատաղեցրել էր թշնամուն, միաժամանակ հրճվանքի մեջ գցել մեզ, ակնարկ արվեց, թե պատերազմը չի ավարտվելՙ պարտիզանական ջոկատներ են կազմավորվում: Ենթատեքստ չկար, այս անգամ սկզբից եւեթ ամեն բան ուղղակի է ասվում, ուղիղ ճակատներիս. հենց այսպեսՙ Շուշիի վրա թուրքական դրոշ չպիտի լինի, Շուշիի վրա ռուսական դրոշը պիտի ծածանվի: Չարաբաստիկ թղթի ստորագրման հաջորդ օրն իսկ հայտնվեց մի տեսահոլովակ. Ստեփանակերտի մի խանութում վաճառող կինը ռուս զինվորից առեւտրի համար դրամ չվերցրեց. տեսագրեցին, տարածեցին: Մի ուրիշ լուսանկար սկսեց պտտվել մակագրությամբ, որ արցախցի կանայք տեղի հայտնի ուտելիքը սիրով պատրաստում են խաղաղապահների համար: Թանկ գնով ձեռք բերված խաղաղապահներ, երբ ցավով հարց էինք տալիսՙ եթե այդպես, ինչո՞ւ ավելի շուտ սա չեղավ, քանի կյանքեր կփրկվեին, պատասխան չկար, մինչեւ օրեր առաջ Ռուսաստանի նախագահից չիմացանք Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձով հոկտեմբերի 19-20-ին պատերազմական գործողությունների դադարեցման առաջարկի ու մեր կողմից չընդունման մասին:

Արդեն շատ ծեծված արտահայտությունըՙ Շուշիի անշուք քաղաք լինելու մասին եւ այն իրականությունը, որ Հայաստանը լիքն է ավելի անշուք բնակավայրերով եւ հիշյալ համատեքստում տրամաբանական շարունակությամբ, կեսգիշերի արնահոտ տողերը, աշխարհից անվերջ ուզողի ու աշխարհին լուրջ կեցվածքով դասեր տալու ու էլի շատ խոսքեր, կդաջվեն պատմության էջերինՙ որպես անխոհեմության ու անհեռատեսության օրինակներ: Եթե Շուշին այդքան դժգույն է, ինչո՞ւ է ուրիշների համար այդքան կարեւոր ու ցանկալի. ռուսական հաղորդումների մեջ որերորդ անգամ ասվում էՙ ով տիրապետում է Շուշիին, տիրապետում է Ղարաբաղին եւ ով տիրապետում է Ղարաբաղին, տիրապետում է Անդրկովկասին:

Երեւանը երկու մասի է բաժանված, վերեւում ճչում են, ներքեւում բղավում, ճիշտ նույն պատկերը, ինչ 2018-ին, նույն սցենարը, մի տարբերությամբ. նախորդը ավելի թատերային ու գունավոր էր, ընթացքը բեմադրված էր բավական տպավորիչ, ավելի արդիականՙ գունավոր ժապավեններով, վարժ շարժումներով Բաղրամյան պողոտայի կենտրոնում վրան փռող, մեքենաների արագությունից աչքը չճպացնող դերակատար աղջիկ-տղաներով, փողոցի երթեւեկի վարժեցրած աճպարարություններով, Մաշտոցի պողոտայով հպարտ անցնող երաժիշտների կուռ շարքերովՙ մինչեւ վերջին արարըՙ խորոված-զուռնայի ռաբիս քեֆով, մի քեֆ, որ դեռ նախորդ շրջանից կեցության հիմնական ձեւն էր հայաստանահայության, ցածրակարգ երգ ու պարի մատուցմամբ, այս նոր փուլումՙ սելֆիամոլության ու ուտել-խմելու փառատոնի վերածված, մինչեւ վրա կհասներ պատերազմը, որ ուշքի բերեր մեզ, որ հետո զգետներ (բառերն էլ են նախապես պատրաստում): Ճպուռի ու մրջյունի առակը հիշեցի:

Երբեմն մտածում եմՙ ինչի՞ց է, որ ֆիլմի լավ սցենար, կամ պիես չեն գրվում էլ, ու մտաբերում եմ, որ արվեստը աքսորված է. տեղափոխել են նկուղ, տեղավորել հնոտիների պահարանում, որ ժամանակը երբ գա, նետեն աղբանոց: Թատրոնը հիմա դրսում է, փողոցներում, հանրային վայրերում, իսկ սցենարը գրում են քաղաքական գործիչները, բեմադրիչի համար ամենահեշտը մասսայական տեսարաններն են. որքան ասես կհավաքեն, կլցնեն հրապարակ. «լվացքատները» փայլուն աշխատել ու աշխատում են: Եվ իրոք, արվեստն էլ ո՞ւմ է պետք, եթե այն մարդու հոգին ու միտքը սնելու համար է, իսկ հիմա ոչ միտք, ոչ էլ հոգի կա, բնազդներ ու աղմուկ: Հիմա լավ արվեստը լավ սուտ ասելն է: Սուտը դյուրամարս է, արագ կուլ են տալիս. ճշմարտությունն է, որ աչքի փուշ է, ոսկորի պես ցցվում է կոկորդին:

Մի լավ երիտասարդ մի լավ միտք հղացավՙ Ամոթի պատ ունենալու գաղափար, երբ քարի ամուր պատերին մեկ առ մեկ կգրվեն ամոթալի գործեր արածների անունները, ու մարդիկ կգան այստեղՙ իրենց վերաբերմունքն արտահայտելու:

Հիմա սուտն է բազմած պատվանդանին, խնկարկում են, լվանում ոտքերը քրիստոնյայի զգեստ հագած կռապաշտները: Քառասուներեք օր կերակրեցին մեզ ստի թերմացքով, որ բավարարված ու կուշտՙ օրը մի 5-6 ԱԹՍ զգետնած քուն մտնենք, մինչեւ դժոխքի ձորի պռնկին հասնեինք:

Մեր պարտությունը հողային չէր միայն, մենք պարտվեցինք նախեւառաջ բարոյապես. սա է, որ ավելի գլխահակ է դարձնում մեզ, ու ամոթը ավելի է խեղդում, երբ հեռուստալիքներից մի քանիսով տեսնում ես հրապարակի մոմավառությունը, զոհվածների անուններ են բարձրաձայն հնչում, նույն պահինՙ մի քանիսով երգ ու պար է: Մեր քաղաքի հրապարակներում ճչում են, աստված ու սատանա փնտրում, երբ Եռաբլուրի հողը դեռ չի հասցրել սրբել արցունքը, երբ շիրմաթմբերըՙ կողք-կողքի, տաք են դեռ, երբ դիրքերից նոր վերադարձած զինվորի այլայլված դեմքին նայում ես ու խոնարհվում այս էլ հազար ու հազար անգամներ, երբ նա ասում է. «Լավ էրՙ էս տղերքի պես էստեղ պառկած լինեի, քան լացացնելով իմ պահած դիրքից ինձ իջեցնեին…. »:

…Պահի մեջ Եռաբլուրի կավագույն շիրմաթմբերի անհաշվելի թվացող շարքերը զուգահեռվում են գորշ պոլիգոնի վերածված Նախիջեւանի հիմնահատակ ավերված հազարավոր ասեղնագործ խաչքարերի հետ. այնտեղ մեր մշակույթը սպանեցին, այստեղՙ մեր երիտասարդությանը, կյանքեր փշրեցին, զոհաբերվեցին հազարներ, հաշմվեցին, խելագարվեցին:

Մենք եզրագծին ենք, երեսնամյա անկախության այս նոր «ձեռքբերումը»ՙ այս պարտությունը, բարոյականության այս ցածր աստիճանին հասնելը, համացանցային այս խայտառակությունը, ստի այս պաշտամունքը, կեղծ – ֆեյքաշխարհի խոսքի գռեհիկ գրոհը իրենց հայրենակցի վրա, դիմակավորված անդեմներիՙ թշվառների բազմության այս կեղտաջուրը, մեր համընդհանուր ամոթն է: Ոչինչ անհետեւանք չի մնում, այս էներգիան նորից վերադառնալու է մեզ, եթե չսթափվենք: Ե՛տ քաշվեք ստից, ե՛տ վերցրեք նողկալի ձեր լուտանքները մեր սրաբազան Լեզվից, մեր ինքնության Տաճարից:

Ափսո՜ս դեռ մտածող, ազնիվ այն մի բուռ հատվածին, որ ստվերվել է ագրեսիվ ամբոխից, չնայած որ նրանց ուսերին է եղել եւՙ է մեր գոյատեւումի առեղծվածը…

Միեւնույն էՙ Զտում լինելո՛ւ է:

Նախորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂՆԵՐՍ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻԴ ԱՌՋԵՎ

Հաջորդ գրառումը

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈԻԼՋՅԱՆ՝ ԱՐԴԱՐԱՄԻՏ ԵՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՀԱՅԸ, ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈԻԼՋՅԱՆ՝ ԱՐԴԱՐԱՄԻՏ ԵՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՀԱՅԸ, ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական