Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂՆԵՐՍ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻԴ ԱՌՋԵՎ

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբՙ նոյեմբերի երրորդ հինգշաբթին փիլիսոփայի օրն է: Եւ ես Եռաբլուր եմ եկել քեզ հետՙ օրերի իմ բանավեճը վերհիշելով: Դու երեք մասնագիտություն ունեսՙ իրավաբան ես, ավարտել ես Վազգեն Սարգսյան համալսարանը, երկու տարի կամավոր ծառայել ես Մատաղիսում, զինվորական ես, բայց առաջին մասնագիտությունդ քեզ ճարտար լեզվի, հետեւաբար մտքի հետ շնորհ է տվել բոլոր երեւույթներըՙ գոյն ու անգոյը բարձրից դիտելու: Ես փիլիսոփա չեմ, լրագրող եմ, որ քո բնորոշմամբՙ White logic ունի: Դրա համար էլ զենքի տեղ գրիչն եմ ընտրել: Հիմա մեր գրիչը համակարգիչն էՙ տառերը շարվում են արագ, իսկ ամենից ցավալին այն է, որ ձեռագիր էլ չես ունենում… Մեր լրագրությունը, լուսանցքից ֆեյսբուք ցատկ կատարած լրագրությունը, որ «Հաղթելու ենք» խոստումը փոխարինեց խրոխտ «Հաղթել ենք» ավարտված գործողությամբ, Եռաբլուր չի գալիս: Նրա սրբատեղին համակարգչի ստեղնաշարն է, պաշտոնյաների պատիվը խոզանակելը…Եռաբլուրի վրա փոշու ամպ կա, ամեն օր տրակտորն այնքան փոս է փորում, որ դժվար է պատկերացնել, թե այդ կավահողը չի հայտնվում Երեւանի կենտրոնում քայլող մարդկանց հագուստներին, չի նստում կառավարողների սեղանների մակերեսին, չի խցանում նրանցՙ հպարտ ճառասացողների ռունգերը: Եռաբլուրում միայն ծաղկեպսակներն են վառվռուն գույներով ներկում եռագույն դրոշների տակ իրենց սիրուհունՙ պետությանը գրկած մատաղ հոգիները: Սեւազգեստ մարդկանց, զսպված ու փղձկացող լացի, խեղճության ու փառքի ոլորաններում ծանր, ծանրագույն բանը լռությունն է: Եռաբլուր քեզ հետ պիտի գայի, մինչ Շուշի գնալդ խոստացել էի, հիմա քեզ մոտ եմ գալիս ու մոլորվում եմ ու խենթանում եմ ու ինձ կորցնում եմ այսքան անձնազոհ քո սերնդիՙ հող դառնալու փաստից: Ես գիտեմՙ Հողն այսպես դառնում է Հայրենիք: Ու հայրենիքի համար ամեն ինչ գիտակցված զոհաբերողն ամենից ազատ մարդն է, ամենից երջանիկը, քանզի նա հաղթել է մահին, նա անմահն է: Եռաբլուրում հպարտ չենք քայլում, քայլում ենք խոնարհված, քանի որ պետություն կերտողներս պարտվել ենք հայրենիք ստեղծողներիդ առջեւ:

Պապիս ծննդավայրը չեմ փրկել, մորական մեծ մայրիկիսՙ թուրքից ողջակիզվածի մաշկի տակ հավաքել եմ իմ լացն ու հույզը, բայց նրա անուն ազգանունը դեռ փնտրում եմ բոլոր հնարավոր մատյաններում: Մեր կորուսյալ երկրի ոչ մի հատված չեմ փրկել, ոչ մի հող չեմ ազատագրել, «զենքն», ասել եմ «իմ գրիչն է», բայց մեղավոր եմ, որ զենք բռնող տղայի մասին չեմ գրել, մեղավոր եմ, որ հավատացել եմ, թե ինձ նման գրիչ բռնողը պետություն էլ կպահի:

«Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորես»: Մաթեւոսյանի տողն է դոփում ուղեղիս մեջ: Եռաբլուրը քավարա՞ն է:

«Ի՞նչ է արել ձեր սերունդը, երբ մեր սերնդին գոյակռիվ է թողել», հարցրիր դու: «Իմ ձրի կրթություն ստացած սերունդն անկախ երկիր է տվել քո սերնդին», ասացի ես: Երկրաշարժի ու շրջափակման, չավարտվող պատերազմի ցավն ու դողը հոգումՙ սիրտ է արել ապրել ու սիրելՙ ծնվել ես դու, քեզ նման պայծառ մի սերունդ, որ անկախ երկրից ստացել է վճարովի կրթության բեռը, անկախ բանակին տվել իր երկու տարին, ու ժառանգել պետություն պահպանելու պարտամուրհակը:

Եռաբլուրն աստվածների մեր դամբարանն է, որտեղ բառը երդումն է, ցավըՙ քարացած, իսկ Հայրենիքըՙ հավերժ:

Հ.Գ. Բարձրաձայն այս խոհը, որ նոյեմբերի 7-ին անմահացած զարմիկիսՙ Գեւորգ Արշակյանին ուղղված «արդարացումս» էր, պիտի քավեմ մահին հաղթածների մասին պատմելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԻՆ ՀԱՅԻ ԴԵՄ ՀԱՅՆ Է ՀԱՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՉԴԱՌՆԱԼ ԹՇՎԱՌԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՉԴԱՌՆԱԼ ԹՇՎԱՌԱԿԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական