Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ԻՍԿ ՄԵՋԼԻՍԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

02/10/2020
- 02 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Մինչ շարունակվում էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, իսկ նախագահ Էրդողանը շարունակ հավաստիացնում էր ադրբեջանցիներին Թուրքիայի անվերապահ աջակցության մասին, սեպտեմբերի 28-ին թուրք ազգայնանամոլները, ադրբեջանական դրոշներով Քումքափի թաղամասում Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանին հարող փողոցում հակահայկական ցույց են կազմակերպում, դատապարտելով Հայաստանի այսպես կոչված ագրեսիան ընդդեմ եղբայրական Ադրբեջանի:Թեեւ այս կարգի ցույցերը նորություն չեն պոլսահայության համար, նրանք Թուրքիայի Հանրապետության 97-ամյա պատմության ընթացքում ականատես են եղել այդպիսի բազում ցույցերի, այնուամենայնիվ մտահոգիչ են համայնքի համար, որքան էլ նախագահ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նույն օրը, անընդունելի համարելով դրանք, հայտարարի. «Չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող կռիվների պատրվակով սպառնալիքի ենթարկվեն Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիները»:Սակայն դա չխանգարեց Չելիքին, որ հայտարությունից հետո Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, ստորագրելով «Հայաստանի ագրեսիան խստագույնս դատապարտող» խորհրդարանական ընդհանուր հայտարարությունը, ինքն էլ սպառնա Հայաստանին: Հայտարարությունն ընդունվել է Մեջլիսի սեպտեմբերի 28-ի նիստում, որտեղ խորհրդարանական 5 կուսակցություններից 4-ըՙ «Արդարություն եւ բարգավաճում», Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ «Լավ» կուսակցությունները հաստատել են հայտարարությունը, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, բացասական դիրքորոշման պատճառով, զերծ է մնացել դրանից:Հայտարարության մեջ ասված է. «Մենք, որպես Մեջլիսում խմբակցություն ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներ, խստագույնս դատապարտում ենք 2020 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի զինված ուժերի Ադրբեջանի խաղաղ բնակավայրերի եւ զինվորների դեմ հարձակումները, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղում զինադադարն ու միջազգային իրավունքի նորմերը խախտելու գնով:Այս վերջին հարձակումը, որ ձեռնարկվել է Թովուզի հարձակումներից հետո, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մեծագույն խոչընդոտը: Մենք, անվերապահորեն աջակցում ենք Ադրբեջանի սեփական ժողովրդին պաշտպանելու, ինչպես նաեւ երկրի տարածքային ամբողջականությաունը վերականգնելու նպատակով ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում իրականացրած գործողությունները:Լեռնային Ղարաբաղը շուրջ 30 տարի Հայաստանի օկուպացիայի տակ է: Ակնկալում ենք, որ այս ապօրինի օկուպացիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի եւ ԵԱՀԿ-ի որոշումներին համապատասխան վերջ կգտնի եւ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ եղանակով»:Մեկնաբանություններն ավելորդ են: Պարզապես ի գիտություն Մեջլիսի պատգամավորներին ասենք, որ օկուպացիան երբեք օրինական չի լինում, իսկ ռազմական գործողությունները սկսել են ոչ թե սեպտեմբերի 28-ին, ինչպես նշված է հայտարարության մեջ, այլ սեպտեմբերի 27-ին:
 
Նախորդ գրառումը

ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՅՑ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՆ ԷԼ ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՅՑ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՆ ԷԼ ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ

Լրահոս

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական