Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ, ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ ԵՎ … ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ

28/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆՎիճակագրական կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 5,7 տոկոս: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տնտեսական անկումը 4,7 տոկոս էր: Այսինքն, մարտ-ապրիլ ամիսներից սկսված տնտեսական անկումը շարունակում է խորանալ:Միայն հուլիս ամսին անցյալ տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության անկումը երկնիշ էՙ 10,2 տոկոս: Տնտեսության բոլոր ճյուղերն առանց բացառության անցած տարվա հուլիսի համեմատ անկում են գրանցել: Ինչ վերաբերվում է յոթ ամիսներիՙ հունվար-հուլիսի ընթացքում տնտեսության ճյուղերում արձանագրվող կացությանը, ապա պատկերը հետեւյալն է.Արդյունաբերությունում 1,3 տոկոս աճ է արձանագրվել: Այն միակ ճյուղն է, որտեղ դեռեւս աճ է արձանագրվում, թեեւ այդ աճի տեմպը ամեն հաջորդ ամսին նախորդ ամսվա նկատմամբ նվազում է: Աճն էլ առայժմ պահպանվում է հանքարդյունաբերության շնորհիվ, որի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այն մեր տնտեսության համար ապագա չէ:Շինարարությունը շարունակում է մնալ խորը անկման մեջՙ 22, 6 տոկոս, հակառակ նրան, որ երկրի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը վերածվել է մի մեծ շինհրապարակի: Մինչդեռ, անգամ պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում:Առեւտրում անկումը 11 տոկոս է: Սա մեր տնտեսության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղն է, որտեղ ընդգրկված են մի քանի տասնյակ հազար տնտեսվարողներ:Ծառայությունների ոլորտում անկումը խորացել է եւ կազմել 9,3 տոկոս: Դա հիմնականում պայմանավորված է զբոսաշրջային ծառայությունների գրեթե զրոյական մակարդակով, հետեւանքՙ համավարակի:Գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ: Վեց ամիսների ցուցանիշները հրապարակելիս այստեղ աճ էր արձանագրվել, որը չափազանց վիճելի էր, հաշվի առնելով մրգի եւ բանջարեղենի այս տարվա խիստ ցածր բերքը, ինչպես նաեւ մսի եւ կաթնամթերքի արտադրության ծավալների նվազումը:Տնտեսական անկման իրական ցուցանիշի մասին կարող ենք դատողություններ անել արտաքին առեւտրի ցուցանիշներից: Այստեղ անկումը կազմել է 11,3 տոկոս: Ընդ որում, արտահանումը նվազել է 6,4 տոկոսով, ներմուծումըՙ 13,7 տոկոսով:Ամփոփելով փաստենք, որ յոթ ամիսների արդյունքում արձանագրված 5,7 տոկոս տնտեսական ակտիվության անկումն արդեն իսկ գերազանցում է կառավարության կողմից կանխատեսված տարեկան 2 տոկոս անկմանը:Այդուհանդերձ, աշխատավարձերը շարունակում են բարձրանալ, ինչն առնվազն տարօրինակ է տնտեսական խորացող անկման եւ բնակչության աղքատացման ֆոնին: Մասնավորապես, պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը ավելացել են 7,7 տոկոսով: Ինչը հիմնականում պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պատգամավորներին վճարվող չարդարացված եւ բարձր պարգեւավճարներով, որով ժամանակ առ ժամանակ հպարտանում է Նիկոլ Փաշինյանը: Պետության ղեկին հայտնվածների աշխատավարձերն ու պարգեւավաճարները շարունակում են վճարվել անգամ այն պարագայում, երբ պետական բյուջեի եկամուտները շարունակում են նվազել:Պետական բյուջեի եկամուտները ազատ անկման մեջ ենՊետական եկամուտների կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ հուլիս ամսին նույնպես պետբյուջեի հարկային եկամուտները նվազել են նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած: Մասնավորապես, հուլիս ամսին հավաքվել է 109 մլրդ դրամ, անցած տարվա հուլիսին եղել է 118 մլրդ դրամ: Առաջին հայացքից նվազումը մեծ չէ: Սակայն հիշեցնենք, որ մայիս ամսին պակաս էր հավաքվել 21 մլրդ դրամ, հունիսինՙ 46 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարվա յոթ ամիսներինՙ հունվար-հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 789 մլրդ դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածումՙ 831 մլրդ դրամ: Այսինքն, այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ պետական բյուջեն պակաս է ստացել ավելի քան 42 մլրդ դրամ կամ մոտ 5 տոկոս նվազ: Սաՙ նախորդ տարվա համեմատ, իսկ այս տարվա ծրագրվածի համեմատ բյուջեի եկամուտները պարզապես ազատ անկման մեջ են գտնվում:Այս տարվա առաջին կիսամյակում (հունվար-հունիսին) նախատեսված է եղել մոտ 816 մլրդ դրամ, իսկ հավաքվել է մոտ 716 մլրդ դրամ: Այսինքն, պետական բյուջեի եկամուտները տարվա առաջին կեսին թերակատարվել էին մոտ 100 մլրդ դրամով: Այս միտումը նույնպես խորանալու մեծ հավանականություն ունի:Հիշեցնենք նաեւ, որ Ազգային ժողովի կողմից պետական բյուջեում կատարված փոփոխություններով, այս տարվա պետական բյուջեի եկամուտները նախապես հաստատվածի համեմատ նվազեցվել են մոտ 169 մլրդ դրամով: Կես տարվա արդյունքներով դրանք փաստացի արդեն 100 մլրդ դրամով նվազել են: Ակնհայտ է, որ տարեկան արդյունքով այդ նվազումն ավելին կլինի, քան 169 մլրդ դրամը:Դատելով կառավարության տնտեսական քաղաքականության բացակայությունից, տնտեսական վիճակի բարելավման եւ բյուջեի համալրման ուղղությամբ լուրջ սպասելիքներ չեն կարող լինել: Ցավալի է, բայց փաստ, որ վարչապետի համար տնտեսական զարգացումը պայմանավորվում է այս կամ այն անձից փող «հետ բերելով» կամ ՀԴՄ կտրոն «խփելով»:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհրաժե՞շտ են այսօր Ավանդական կուսակցությունները

Հաջորդ գրառումը

ԹՈՒՄՈ-Նՙ ՆԱԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՄՈ-Նՙ ՆԱԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական