Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հին հայկական գորգերից մինչեւ բարձեր

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Ոչ բոլորը գիտեն, որ Երեւանի սրտում կա մի փոքրիկ արհեստանոց, որտեղ մտնելով աչքերիդ համար կարող է տոն լինել. հայկական գորգանախշեր, զարդանախշեր, բայց ոչ թե գորգերի, այլՙ բարձերի ու սփռոցների վրա:

Ով կմտածեր, որ արհեստանոցի երկաթյա դռան հետեւում կարող էին տեղ գտնել այդ մեծ գունապնակն ու հայկական մշակույթի կարեւոր մաս կազմող գորգանախշերը:

Այս ամենը §ՄԻՍՄԱ¦ ընկերության մասին է, որը հիմնադրվել է 2004թ.ին: Ընկերությունն ունի երկար տարիների աշխատանքային փորձ մասնավոր հատվածի եւ պետական համակարգի հետՙ օպերատիվ տպագրության ոլորտում:

2019թ. մայիսի 14-ից, նվիրված ընկերության 15-ամյակին, սկսեց նոր նախագիծ ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ անվանումով, որի նպատակն է հայկական գորգագործության բացառիկ նմուշներիՙ թանգարաններում պահպանվող գորգերի եւ դրանց ընտրյալ զարդանախշերի ճանաչմանն ու տարածմանը նպաստելը:

“Հասավ 15-ամյակը եւ հասունացավ մի գաղափար, որ պետք է ստեղծենք հայկականը: Ինչու հենց բարձերը, որովհետեւ այն ասոցացվում է տան, ընտանեկան ջերմության եւ սիրո հետ, ինչպես նաեւ բիզնես տեսանկյունիցՙ բոլորն օգտագործում են, աչքի համար հաճելի է եւ տարբերվող: Հիմնական գաղափարն այն է, որ ամեն անգամ ցանկանում եմ ինչ-որ բան հնից ստեղծել, հինը նոր դարձնել ու ցուցադրել բոլորին”,- մեզ հետ զրույցում պատմեց ընկերության հիմնադիր-տնօրեն Ծովինար Միսկարյանը:

§Ամենահայկականը¦ նախագծով նրանք առաջարկում են ունենալ հին հայկական գորգանախշերով ասեղնագործված բարձեր, սփռոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, խաղալիքներ եւ այլն:

Ասեղնագործության անկյունում ներկայացված են  “Ջրաբերդի”, “Տավուշի”, “Զանգեզուրի”, “Շուշիի” խմբերի գորգերի նախշեր, “Վահանակիր” եւ §Մեմլինգ¦ դասին պատկանող գորգանախշեր, ինչպես  նաեւ “Պազիրիկ” գորգը, որը հայտնաբերված հայկական ամենահին գորգն է (Ք.ա. VI-V դդ.), այն հիմա պահվում է Սանկտ- Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում, սակայն այցելելով “ՄԻՍՄԱ” կարելի է ոչ միայն տեսնել, այլ նաեւ գնել եւ տան մի անկյունում ունենալ հին հայկական մշակույթից մի փոքրիկ մասնիկ:

§Բարձերը հաճելի են բոլորին եւ կարելի է համադրել տան  ինտերիերի հետ, լինի հին, թե նոր լուծումներով, էական չէ, ունենալով տան անկյունում այս նախշերով իրեր, լինի բարձ, սփռոց, թե հուշանվեր, կարելի է տան ինտերիերը դարձնել իդեալական, բայց սա արդեն ոչ թե մեր աշխատանքի արդյունքն է, այլ մեր նախնիների, որոնք կարողացել են ստեղծել այնպիսի մնայուն արժեք, որը տարիներ հետո կարելի է կիրառել կենցաղում: Այն ոչ միայն գեղեցիկ է, այլ նաեւ իր մեջ ջերմություն ու սեր ունի եւ կարողանում է ամփոփել հայկական մշակույթը”,- իր խոսքում նշեց տիկին Միսկարյանը: Այս ամենի հետ մեկտեղ, ասաց նա, կարեւոր է, որ գնորդների մեծ մասը օտարերկրացիներ ենՙ գերմանացի, չինացի, ամերիկացի եւ այլն, քանի որ նրանք ավելի մեծ հնարավորություն ունեն ձեռք բերելու ապրանքատեսակները եւ ավելի շատ են գնահատում եւ ցանկանում մի մասնիկ տանել իրենց հետ Հայաստանից”:

Ամեն մեկն ունի իր պատմությունը, որն սկսվում է ժայռապատկերներից եւ ավարտվում XIX դարի գորգագործությամբ եւ ասեղնագործությամբ, սա միջոց է ոչ միայն տեսականին վաճառելու, այլ նաեւ զբոսաշրջիկին ուղղորդելու թանգարաններ, որտեղ ներկայացված են այդ գորգերի նմուշները:

Մինչ կարանտինը տեսականիին կարելի էր ծանոթանալ մի քանի հուշանվերների խանութներում եւ ցուցահանդեսներում, իսկ հիմա միակ վայրը, որտեղից կարելի է ձեռք բերել այս ձեռագործ հուշանվերները, “ՄԻՍՄԱ” ասեղնագործության անկյունն է: “Տեսականին առաջարկում ենք հյուրանոցներին եւ ռեստորաններին, որտեղ հյուրերը կարող են տեսնել եւ, ինչու ոչ, նաեւ գնել: Ունենք օնլայն խանութ, որտեղ ներկայացված է մեր տեսականին, առաջին օնլայն վաճառքը եղել է Կանադայից, սակայն մենք ավելի շատ նախընտրում ենք գնորդի հետ իրական շփումը, երբ գնորդը ներկայացնում է իր տան ինտերիերը, գույները եւ մենք իր հետ միասին փորձում ենք գտնել այն, ինչը ավելի իդեալական կդարձնի իրենց տունը”,- ասում է տիկին Միսկարյանը:

“Ճանաչե՛նք, տարածե՛նք, սովորեցնե՛նք, նվիրե՛նք, գնե՛նք “ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ”, հենց սա է ամենահայկական ընկերության կարգախոսը:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Նախորդ գրառումը

Մեր բանակը եղել է, կա ու կլինի հզոր ու մարտունակ. Արայիկ Հարությունյան

Հաջորդ գրառումը

Կրթության նախարարը կրթվա՞ծ չէ՞

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կրթության նախարարը կրթվա՞ծ չէ՞

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական