Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱԺԵՇՏԻ ՏԵՂ ԹՈՂՆԵՆՔ…

30/05/2020
- 30 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

1970-ի սկզբներին Հայաստանը համակված էր խոլերայի համաճարակի տագնապով: Իմ ծննդավայր Դիլիջանում, ուր ապրում եւ աշխատում էի այն տարիներին, ստեղծվել էր խոլերայի համաճարակի դեմ պայքարի քաղաքային շտաբ, որի նիստերից մեկի ժամանակ շտաբի երջանկահիշատակ անդամ, սանէպիդկայանի գլխավոր բժիշկ Ասյա Փահլեւանյանը բառացիորեն այսպիսի մի հայտարարություն արեց. խոլերայից վախենալ պետք չէ, զգուշանա՛լ է պետք: Յուրաքանչյուր համաճարակ տարածվում է անձնական հիգիենայի տարրական կանոնների ամենատարբեր խախտումներից: Հատկապեսՙ կեղտոտ ձեռքերից: Մաքո՛ւր պահենք մեր ձեռքերը, եւ խոլերան մեզ կշրջանցի:

Կես դար է անցել, սակայն այսօր էլ տիկին Փահլեւանյանի խոսքերը ականջիս մեջ են: Մանավանդ այժմ, երբ կորոնավիրուսի համաճարակի առթիվ ամեն օր տարատեսակ լուրեր են պտտվում հասարակության ամենալայն շրջանակներում: Ելնելով վերջին կես դարում իմ վերապրած մի շարք համաճարակների հաղթահարման փորձից, հարկ եմ համարում կրկնել Դիլիջանի սանէպիդկայանի երբեմնի գլխավոր բժշկի վերը բերածս խոսքերըՙ համաճարակից չվախենա՛նք: Եվ հասկանանք ամենագլխավորըՙ սա մի փորձություն է, որը կարող ենք հաղթահարել միայն բոլորս միասին: Մեկ անկարգապահ, թափթփված (մեր սփյուռքահայ եղբայրները կասեինՙ փինթի մարդը), որն անլրջորեն է վերաբերում ընդհանուր վտանգին, կարող է հարվածի տակ դնել ոչ միայն իր, այլեւ մեր հարյուրավոր հայրենակիցների կյանքը: Աստվա՛ծ վատթարագույնից ազատի:

Այժմ, կարծում եմ, ոչ թե իրար միս կրծելու, այլ մեկը մյուսին թեւ ու թիկունք դառնալու անհրաժեշտության պահն է: Ենթադրենք, կորոնավիրուսը մեր ազգային թշնամիներից մեկն է: Օրինակՙ թուրքը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե այդ թշնամին ի՞նչ կանի, եթե, դարձյալ Աստված մի արասցե, թեկուզեւ կարճ ժամանակով գրավի հայկական որեւէ բնակավայր: Հայ բնակիչներից ո՞վ կարող է երաշխավորված լինել, որ թուրքն իրեն չի հոշոտի: Ինչպես որ հոշոտեցին ապրիլյան քառօրյա պատերազմում մի քանի ժամով իրենց գրաված հայկական Թալիշ բնակավայրի երկու զառամյալ եւ հաշմանդամ ամուսիններին: Ատելությունից կուրացած, միմյանց կոկորդ կրծելու մոլուցքով ապրող յուրաքանչյուր հայ մարդ այսօր պարտավոր է գիտակցելՙ թուրքի համար որեւէ նշանակություն չունիՙ ո՞վ եսՙ հնչակ, դաշնակ, ռամկավար, հանրապետական, թե՞… նիկոլական: Հա՞յ ես, լեգիտիմ, թե՞ ոչ լեգիտիմ իշխանավոր, շարքային ես, թե՞ մեծահարուստՙ թուրքը քեզ ընդունում է իբրեւ թշնամի: Որովհետեւ գիտի, թե դարեր շարունակ ինչպե՜ս է վայրագաբար լլկել Թուրքիայի (եւ ոչ միայն) հայազգի քաղաքացիներին: Դրա համար էլ չի կարողանում հավատալ մեր նույնիսկ ամենաանկեղծ հավաստիացումներին, թե չենք այրվում իրենցից արժանի վրեժ լուծելու միանգամայն բնական զգացումներից: Ի դեպ, թուրք ասելով ես նկատի ունեմ նաեւ այսօր իրենց ադրբեջանցի անվանող Կովկասի թաթարներին:

Հետեւաբար, մեր բոլոր ներքին գզվռտոցները, իշխանությունը կորցնելու սարսափը կամ ետ բերելու զառանցանքը, ինչպես նաեւ քաղաքական բնույթի ամեն մի այլ տարաձայնություն ազգի հավաքական անվտանգության ապահովման տեսակետից տգիտությա՛ն արտահայտություն է: Ճիշտ այնպես, ինչպես եթե արդեն իսկ խորտակվող «Տիտանիկ» նավում ուղեւորների մեջ գզվռտոց սկսվեր, թե ո՞ր նավախուցը ո՛վ պիտի զբաղեցնի: Երբ նավը, տվյալ դեպքումՙ աշխարհը, կործանման եզրին է, ի՞նչ նշանակություն ունիՙ ո՞վ ո՛ր կարգի նավախցում կխեղդվի:

Կորոնավիրուսի սպառնալիքը ռուս վերլուծաբանները ՆՏՎ հեռուստաալիքի եթերում վերջերս արդեն համեմատում էին երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի հետ: Եվ նշում էին, թե այդ վիրուսը կանխեց նոր, մեծ պատերազմը:

Միգուցե ճիշտ էին, չեմ վիճում: Բայց այդ վտանգը մեզնից յուրաքանչյուրի համար նույնպես սթափեցնող դեր պիտի կատարի: Պիտի նպաստի, որ ազգովին հասկանանքՙ ինչքան էլ այսինչին չեմ սիրում, նրա գաղափարները ինձ խորթ են, ինչքան էլ մարդկայնորեն հակակրանք ունեմ իր նկատմամբՙ նա իմ հայրենակիցն է, իմ ազգակիցը, իմ երկրի քաղաքացին: Միգուցե երբեւէ իրար հետ ճամփա չանցնենք, սակայն ո՞վ իմանաՙ պատեհություն ունենալու դեպքում ընդհանուր թշնամին մեզ միասին կառափնարան չի՞ բարձրացնի: Այնպես անենք, որ գոնե այդ վերջին պահին… միմյանց հրաժեշտ տալու տե՛ղ մնա:

Նախորդ գրառումը

«ՀԱՅ ՊԱՐԿ». ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՅԳԻ

Հաջորդ գրառումը

ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԻ 210 ՆՈՐ ԴԵՊՔ, 8 ՄԱՀ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԻ 210 ՆՈՐ ԴԵՊՔ, 8 ՄԱՀ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական