Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՅԻՍԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

30/05/2020
- 30 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Բիբլիական հայ ժողովրդի համար մայիսը առանձնակի խորհուրդ ունի: Այն դարձել է պատմական հաղթանակների եւ բախտորոշ իրադարձությունների արձանագրողը: Պատահական չէ, որ մայիսի 8-ին եւ 9-ին հայ ժողովուրդը նշում է չորս տոնՙ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը եւ Երկրապահի օրը: Եթե ավելացնենք Ավարայրը, Վանի հերոսական ինքնապաշտպանությունը եւ Սարդարապատն ու Բաշ Ապարանը, պատկերն ավելի ամբողջական կդառնա:

Տարբեր ժամանակներում, որքան էլ որ ցավալի էՙ հատկապես Երրորդ հանրապետության տարիներին, ոմանք ազգային արժանապատվության այս բարձրագույն դրսեւորումները երբեմն քմծիծաղով համարում են բարոյական հաղթանակներ, ոմանք էլ չխորանալով փաստերի մեջ` դրանց նշանակությունը փոքրացնում են, ոմանք էլ, ըստ երեւույթին սնվելով տարբեր «հակահայ» արտաքին ու ներքին կենտրոնների կամ անձանց կողմից, փորձում են դրանք հավասարեցնել զրոյի, նույնիսկ փորձում են դավաճանությունը ներկայացնել հերոսություն, դրվատելի քայլ: Այնպես որ, անկախ այդտեսակ ճամարտակություններից, հայերիս գիտակցության մեջ մայիսը հաղթանակների ամիս է եւ դա պատահական չէ: Վստահ եմ, ապագա մայիսներ դեռ շատ ենք ունենալու: Միայն թե տա Աստված, որ դրանք լինեն անարյուն, անկորուստ հաղթանակների մայիսներ: Դրանք դառնան հայոց ուխտի հիշեցման եւ վերանորոգման, հայրենիք վերադարձի մայիսներ:

Գաղտնիք չէ, որ ամեն հաղթանակ ունի երեք կարեւոր փուլ. նախապատրաստություն, թշնամու անմիջական ջախջախում եւ այդ հաղթանակի արդյունքների կենսագործում իրական կյանքում: Որպես ավել շատ զգացմունքային ու հոգեւոր ժողովուրդՙ հայերս գրեթե միշտ ավելի լավ ենք կյանքի կոչել հաղթանակների առաջին երկու փուլերը: Իսկ այ, երրորդում, ավելի հաճախ կամ հետեւողական չենք եղել ու չենք զարգացրել, շարունակական չենք դարձրել այդ հաղթանակները կամ անփույթ ենք վարվել մեծ դժվարությամբ ձեռք բերված հաղթանակներն իրական կյանքում կենսագործելու ժամանակ:

Շատ կարեւոր մի հանգամանք էլ կա. հաճախ մեր անխոհեմ պահվածքի, դիվանագիտական անփորձության, բոլորից օգնություն ակնկալելու ու բոլորին մեղադրելու վնասակար սովորությունների եւ, անկասկած, նաեւ աշխարհի հզորների չկամության արդյունքում երբեմն մեծ ջանքերի ու շատ զոհերի գնով ձեռք բերված հաղթանակները զրոյական են դարձել (հիշենք կամավորական, ֆիդայական շարժումները եւ այլն): Մեզ մշտապես խանգարել է եւս մի կարեւոր հանգամանք. դեռ հաղթանակը չտարած մենք կռիվ ենք սկսել, թե դրա դափնիներն ովքեր պիտի կրեն եւ երբեմն այնքան ենք տարվել այդ անիմաստ պայքարով, որ մոռացել ենք թշնամուն էլ, վտանգն էլ եւ… վերջնարդյունքում պարտվել ենք:

Իսկապես, երբ դիտարկում ես մեր մայիսյան հաղթանակների ամբողջական պատկերը, իսկույն աչքի են զարնում մի քանի կարեւոր հանգամանքներ.

1. Չնայած ժամանակագրական հեռավորությանը, Ավարայրից սկսած մինչեւ Շուշի առկա է դրանց միջեւ կարմիր թելի նման ձգվող տրամաբանական կապը:

2. Գրեթե նույնն են դրանց պատճառները, նպատակները եւ հաղթանակի աղբյուրները:

3. Լիովին ու լավագույնս այդ հաղթանակների պտուղները չգնահատելու եւ չօգտագործելու հանգամանքը:

4. Հաճախ այդ հաղթանակների հերոսների նկատմամբ սերունդների կարճ հիշողության դրսեւորումները:

5. Ժողովրդի եւ, մասնավորապես, մատաղ սերնդի մեջ Հաղթանակի գաղափարը վառ պահելն ու դրա օրինակով հասարակության ամենօրյա դաստիարակումը:

6. Ոչ միայն ներքին, այլեւ արտաքին լսարանին այդ հաղթանակները գիտական, գեղարվեստական եւ այլ ձեւերով պատշաճ մակարդակով հրատարակչական եւ հեռուստահամակարգչային տարածքներում ներկայացնելը ու նաեւ դրանցով արտաքին մարտահրավերներին դիմակայելը:

7. Պատմագիտական նեղ մասնագիտական ուսումնասիրություններին զուգընթաց հանրամատչելի միջոցներով անցյալ դարերում եւ մեր ժամանակներում օտար երկրներում հերոսացած եւ ամենաբարձր վարչական ու հատկապես ռազմական ասպարեզներում բարձունքներ նվաճած հայազգի գործիչներին մեր եւ օտար հասարակություններին ծանոթացնելը, երիտասարդ սերնդի մեջ ազգային հպարտության ու բարձրունքներ նվաճելու հնարավորության զգացողության սերմանումը:

8. Վերջապեսՙ մերօրյա «Հոգու սովին», սեւերի ու սպիտակների երկփեղկված հասարակությանն այդ հաղթանակները կռող հերոսների օրինակով սթափեցնելը, աստիճանաբար բուն դնող ապազգայինը հայկականով փոխարինելն ու հայեցին, հայ հոգին սերմանելը, ներքին երկպառակություններին վերջ տալով նաեւ ներքին անվտանգության խնդիրները լուծելը: Որպեսզի իսկապես հայի բռունցքը չարին լինի պատուհաս եւ հողը` ոսոխին գերեզման: Որպեսզի «Մրրիկների դէմ ճարճատող հայ քնարը դառնայ սիրոյ, յոյսի եւ հաւատքի հնչուն լար», եւ ամենուրեք նորից մանկան ճիչ լսվի:

Այսօր էլ արդիական է հնչում գեներալ Մովսես Սիլիկյանի հետեւյալ կոչ-հորդորը. «Հայե՛ր: Մեր քաջարի ժողովրդի հերոսական գործունեությունն այսօր էլ շարունակվում է, քանի որ քնած չի թշնամին: Մենք դեռ շատ բան ունենք հետ առնելու, որոնք տարբեր ժամանակներում նենգորեն գրավել են մեր թշնամիները Մենք այլեւս իրավունք չունենք կրելու ամոթ ու անարգանք: Հայե՛ր, շտապով խմբվեցեք, վռնդե՛ք թշնամուն մեր հայրենի արյունաներկ հողերից»: («Աշխատանք» թերթ, Գ տարի, թիւ 5 (23) Յունիս, 1918):

20-27.05.2020

Նախորդ գրառումը

«ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻՆՆ Է»

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՅԻՍԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՅԻՍԸ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական