Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Երեկ ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային կառույցներիՙ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձել են ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ եւ միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին: