Հինգշաբթի, Հուլիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Շարունակելով մեր աշխարհընկալումների մասին նշենք, որ համաշխարհային քաղաքակրթության այսօրվա վիճակն ավելի մերձ է մարդկության պատմության այն ժամանակահատվածին, որը համընկավ Ք.ա. առաջին հազարամյակի կեսին եւ կոչվեց «Պատմության առանցքային ժամանակ»: Մի ժամանակաշրջան, երբ դրվեցին արդի քաղաքակրթության հիմնաքարերը, երբ աննախադեպ զարգացում ապրեցին Արեւելքի ու Արեւմուտքի փիլիսոփայությունն ու մշակույթը, երբ ձեւավորվեցին համամարդկային կրոնների սաղմնավորման պայմանները, ծագեց համաշխարհային պատմական զարգացման տրամաբանությունը: Մի բան, որը տեղի էր ունենում որպես գալիք աղետի պատասխան: Հենց այդ ժամանակ, մեր դիտարկումներով առաջին անգամ, մարդկությունը հայտնվեց ինքնաոչնչացման շեմին: Մարդկային ցեղի տարածական աճն ու միմյանց ոչնչացնելու «տեխնոլոգիական» հնարավորությունները դարձան սպառնալի, առաջին անգամ իր խնդիրներն ու նպատակները ըմբռնել չկարողանալու եզրին հայտնված մարդկությունը հայտնվեց կործանման եզրին:

Անխուսափելի այդ կործանումից մարկային ցեղին փրկեց «գիտակցականի հեղափոխությունը», որը մարդ էակին դարձրեց այնպիսին, ինչպիսին է նա այժմ: Աշխարհաքաղաքական մերօրյա զարգացումները, զանազան անուններով միջուկային զենքերը, տարատեսակ համաճարակներն ու կենսաբանական «անմեղ» փորձերը, խոզա-թռչնագրիպներն ու կորոնավիրուսներն այսօր էլ են մարդկությանը հասցրել «Առանցքային նոր ժամանակի», նոր մեծ «գիտակցության հեղափոխության» շեմին, առանց որի արդի համաշխարհային քաղաքակրթությունը չի կարող դիմագրավել սեփական գոյությանը նետված մարտահրավերներին եւ հաղթահարել տարածական ժամանակակից բացահայտ սահմանափակ հնարավորությունները:

Ողջ աշխարհն այսօր հայտնվել է իր զարգացման նոր որակական փոփոխության շեմին: Հենց փոփոխությունների որակական այս բնույթով է պայմանավորված պատմության ընթացքի զարգացման այսօրվա լարվածությունը: Ակնհայտ է, որ աշխարհն այս օրերին անխուսափելիորեն ու շարունակաբար փոփոխվում է: Ստեղծված այս բարդ պայմաններում հայերի համար հիմնական մարտահրավերն այն է, որ մեզ հետ կամ առանց մեզ, այդ փոփոխությունը տեղի կունենա: Թե այդ փոփոխություններն ինչպիսին կլինեն եւ ինչ որակի, այս դեպքում հստակ չգիտենք: Կարեւորն այն է, որ մենք այնքան գիտակից ու կենսունակ լինենք, որ կարողանանք ինքներս վերափոխվել, հարմարվել ու մեր տեղն ապահովել այդ «Նոր» աշխարհում: Հետաքրքրական է, որ առաջին հայացքից պարզ ու սովորական թվացող այդ գաղափարն այսօր քաղաքակրթության զարգացման հրամայականն է դարձել:

Այս համատեքստում այսօր մեր ժողովրդի ու պետության համար օդի նման անհրաժեշտ է դարձել, որ օրվա իշխանությունները սովորեն կառավարել ոչ միայն հասարակության ոգեւորված ու հուզումնալից վիճակները, այլեւ առաջին հերթին եւ ամենից առաջ տնտեսությունն ու դրա զարգացման միտումները: Կարծում ենք, որ հենց այդ պատճառով մեր ժողովուրդն այսօր կանգնած է կողմնորոշվելու եւ վճռական ընտրություն կատարելու անհրաժեշտության առջեւ: Ընդ որում` խիստ կարեւոր է, որ կատարվի ռացիոնալ ընտրություն` հստակ հասկանալով այն, ինչ տեղի է ունենում այժմ: Գիտակցելով այն խնդիրների ողջ ծավալը, որ ծառացած է մեր առջեւ, միաժամանակ չմոռանալ պարզել, թե ինչ սպառնալիքներ է պարունակում իրավիճակը: Անչափ կարեւոր է, որ դուրս գանք լրագրողական հարթությունից ու վեր բարձրանանք դրանում առկա «գրավիչ» սենսացիաների մակարդակից, կարողանանք գիտակցաբար ընտրել ու ձեւակերպել մեր զարգացման ռազմավարությունը: Հենց այդ ռազմավարությունը պետք է լինի պատասխանը Պատմության այն հարցերի, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ:

Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը փակուղու առջեւ է հայտնվել: Հինն ամբողջովին մերժելու, քանդելու, սակայն տեղը բացի քարոզչական խոսքերից ըստ էության ոչինչ չդնելու արդյունքում խաթարվել են տնտեսվարման իրական առաջընթացն ու ռիթմիկ համաչափությունը: Առաջընթացի գաղափարը եւ կապիտալիզմ անվանված տնտեսվարման ձեւը պայամանավորել է ամբողջ մարդկության զարգացումը վերջին հարյուրամյակների ընթացքում: Վերանկախացումից հետո մենք էլ որդեգրեցինք տնտեսության կազմակերպման ազգային-պետական այդ համակարգը: Ժողովրդավարության գաղափարն ու գիտատեխնիկական առաջընթացը եւ դրա հետեւում կանգնած մարդկության բարոյական ու գաղափարախոսական կազմակերպումը մեզ համար էլ դարձան Նոր աշխարհի պատմությունը կերտելու ուղենիշներ, սակայն համատարած ալան-թալանի ձեւով մեր «մեկնաբանության» արդյունքում այդ համայնապատկերն այսօր մեր տնտեսությունն ու բարոյահոգեբանական կերտվածքը հասցրել են անդունդի եզրին:

Գործող այդ «տնտեսաձեւի» չկանգնեցնելու կամ գոնե չդանդաղեցնելու պարագայում գոյություն ունեցող համակարգի վերջավորության գաղափարն օր-օրի իրական գույներ է ձեռք բերում եւ դառնում ավելի իրատեսական կանխատեսում: Դրանից խուսափելու համար առաջնահերթ խնդիր է դարձել զգացմունքային դաշտից անմիջապես դուրս գալը եւ իրական ու իրատեսական դաշտ վերադառնալը, նախկիններին միանշանակ մերժելուն զուգընթաց` հանուն ընդհանուրի բարօրության, նրանց մտավոր եւ ֆինանսական պոտենցիալը խելացիորեն օգտագործել կարողանալը, հատկապես անվտանգության հարցերում ավելի զուսպ ու հաշվենկատ դառնալը, հասարակությանն արհեստական գունաբաժանումից ու վիրտուալ-իրական դաշտերում ստեղծված թշնամանքից ձերբազատվելը եւ այլն:

Պետք է մեզ հաշիվ տանք վերջապես, որ գեղեցիկ բառերի եւ մարդկային քաղաքակրթության զարգացման մասին բազում հայեցակարգերի հետեւում թաքնված է այն բանի իրական ընկալման ու գիտակցման պատասխանատվությունը, թե որտեղ ենք մենք հայտնվել ու ինչ է մեզ հետ կատարվում: Հարկավոր է, որ բոլորս հստակ գիտակցենք. աշխարհը փլուզվում է այն ժամանակ, երբ պատճառները խառնվում են հետեւանքներին. սեւը` սպիտակին, արժեքները` ունայնությանը:

Կորոնավիրուսային մթնոլորտի եւ ամենուրեք օդում կախված անորոշության տագնապի ակնհայտ ազդեցությունից այս հոդվածը մուգագույն ստացվեց, սակայն եթե լուրջ մոտենանք հիմնախնդիրներին, ապա իսկապես անհրաժեշտ է, որ բոլորս սթափվենք, ինքնակազմակերպվենք, համախմբվենք ու բռուցքվենք: Իսկ, ինչպես վկայում է մեր հազարավոր տարիների պատմությունը, այդ դեպքում մեզ համար սարսափելի չեն ո՛չ մարդակերպ թշնամիները եւ ոչ էլ որեւէ վիրուս: Հուսանք, որ հաջորդ անգամ ավելի պայծառ ասելիք կունենանք:

10-18.03.2020

Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԻՙ ԱԶԳԱՅԻՆ ՍԽՐԱՆՔԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆԱՐԳԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՕՐԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՍՏԵՊՂԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԵՎ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՍՏԵՊՂԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԵՎ

Լրահոս

Անձնական կյանքս եմ ուզում ինչ-որ ձևով վերջնական կարգավորել, և ուզում եմ՝ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք. Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատը չի վերցնի

02/07/2026

Քպ-ն ԱԺ նախագահի պաշտոնին տեսնում է ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ Ռուբեն Ռուբինյանին։ Այս առնչությամբ լրագրողներն ԱԺ-ում հարց են ուղղել...

Բաց սահմանները կվերափոխեն ՀՀ տնտեսական ապագան, կխարսխեն աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում. ֆոն դեր Լայեն

02/07/2026

Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այսօր...

Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Փաշինյան

02/07/2026

Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում, այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր...

Հայաստանը միակ գործընկերն է, որը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով գտնվում է այդքան ակտիվ երկխոսության մեջ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

02/07/2026

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօրվա երևանյան ասուլիսի ժամանակ այդպես էլ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների կոնկրետ ժամկետ...

Շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ բազմազանեցնելու առևտուրը. ԵՄ-ն կբացի դռները 99 տոկոս թարմ հայկական գյուղմթերքի և ոգելից խմիչքների համար. ֆոն դեր Լայեն

02/07/2026

Գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է Ռուսաստանի կողմից նշանակալի տնտեսական ճնշման՝ համարյա տնտեսական բռնության սահմանամերձ, այսօր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի...

Եկել եմ ասելու, որ կարող եք մեզ  վրա հույս դնել. ֆոն դեր Լայենը՝ Փաշինյանին

02/07/2026

Շնորհավորում եմ ընտրական հաղթանակի կապակացությամբ։ Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովորդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական