Հինգշաբթի, Հուլիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԵՊՂԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԵՎ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Կամՙ ՀՀ տնտեսության կառավարման մեխանիկան

Հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնության հույսերը, գոնե 2018-ի խորհրդանական ընտրություններում ներկայիս իշխանություններին անվարան քվեարկածների սպասումները, թե առաջիկա մի քանի տարիներին իրենք մարդ-արարածին վայել առօրյա կունենան, արդեն իսկ նշմարվում է, որ իրագործելի խնդիր չէ: Թե ինչ է այդ վայել առօրյա ասվածը, դժվար չէ գուշակել. հիմնականում համեստ նախաճաշ, արժանավայել երթեւեկելու հանրային տրանսպորտ, կրթական ու աշխատանքային բարերար միջավայր, ընտանյոք թե ծանոթ-բարեկամների հետ մի բաժակ գինու կամ գարեջրի շուրջ տրամադրող զրույց… Գյուղական վայրերում այն ենթադրում է բարեկարգ ճանապարհներ ու կոյուղագծեր, մանկապարտեզների ու դպրոցական հաստատությունների առկայություն, խաղասենյակներ ու սրճարան, մշակութային ու մարզական սրահներ: Եթե երեւակայության չափաբաժինը մի փոքր ավելացնենք, քաղաքների պարագայում այն կունենա կինոթատրոններ ու համերգադահլիճներ գոնե ամիսը մեկ այցելելու տեսք, իսկ գյուղական վայրերում բավարար կհամարվի համայնքի կենտրոնական հատվածում գտնվող հանգստի այգի այցելությունն ու երեխաներին տեղադրված խաղամիջոցնելով զբաղեցնելը: Անշուշտ չէր խագարի նաեւ մեր մարդկանց եւ հատկապես երիտասարդների կողմից լողավազաններ ու թենիսի կորտեր այցելությունները, ժամանցային միջոցառումներում իրենց գիտելիքների ու հմտությունների ցուցադրումները, որոնք լիցքաթափվելուն զուգահեռ հաջորդ աշխատանքային ու ուսումնական օրվան նախապատրաստվելու լավագույն միջոցներ են:

Ավաղ: Մեզնից յուրաքանչյուրի մեծ թե փոքր շրջապատի հիմնական մասի համար ուրվագծված ակնկալիքը ճոխությունների ու շռայլությունների ոլորտից է, երբ անկարող ու անզոր գտնվելով առօրյա նվազագույն խնդիրների հանդեպ, գրեթե չես մտածում բժշկի այցելելու, վարսավիրանոցում հարդարվելու, ավտոմեխանիկի հանդիպելու, շաբաթ-կիրակին վայելելու, ձմեռային ու ամառային արձակուրդներից լիարժեք օգտվելու մասին: Արդյունքում մի իրավիճակ է հաստատվում, երբ ոչ վաղ շրջանի ոգեւորությունը դիրքերը զիջում է պասիվ անորոշությանն ու անտարբերությանը, մարում է ինչ-որ բան անելու տրամադրությունն ու ակտիվությունը, ավելանում է զայրույթի չափաբաժինը, ի հայտ է գալիս չարությունն իր բազմաբնույթ դրսեւորումներով:

Կարծես թե գրեթե այսպիսին է 2020-ի գարունը, երբ բերք ու բարիքի արարման գործը մի կողմ թողած տրվել ենք գործընթացների մի անվերջանալի շղթայի հանգուցալուծման փորձերինՙ հանրությունը պիտակավորելուն, որն այդ նույն հանրությանը բանական առաջնորդելու, նույնն է թե կառավարելու լավագույն միջոցը չէ, եթե վատագույնը կամ վատթարագույնը չասենք: Պարզվում է այդ կառավարում կոչվածը թե ասվածը, ըստ ակադեմիական ձեւակերպման, ընդհանուր փիլիսոփայական առումով իրական աշխարհի որոշակի համակարգերում կանոնավորման, կազմավորման եւ ինքնակարգավորման պրոցես է: Եվ ոչինչ ավելին, որը մեզանում վեր է ածվել եւ հաջողությամբ շարունակվում է որպես բարդից-բարդագույն մի գործընթացՙ կախարդական փայտիկի շուրջ լուրջ թե անլուրջ դատողություններով: Իմաՙ մեկ-երկու տարում հնարավոր չէ ցանկալի փոփոխությունների հասնել, հարկ է համբերել:

Անշուշտ այսկերպ հնարավոր չէ, որը հանրությունը տեսնում է հենց թեկուզ ՀՀ կառավարության նիստերը հեռուստաալիքների օգնությամբ հեռարձակելու ընթացքում: Հանրության որոշակի շրջանակներում հարց են համարում դրանց նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, որոնց ընթացքում անհասկանալի են մասնակիցների եւ հրավիրվածների կազմը, համակարգիչների ու հանքայի ջրերի առկայությունը, քննարկվող հարցերի չզեկուցվող ու զեկուցվող բաժանումը, այլեւայլ անհասկանալի մաքսային ու վարկային արտոնությունների սահմանումները…

Հենց օրեր առաջ «Եվրոնյուզ»-ով հաղորդում ՙէր տրվում Ավստրիայի կառավարության նիստից, ուր սովորական սեղանի շուրջ նստած էին մոտ մեկ տասնյակ մարդիկ, ովքեր պարզվեց Ավստրիայի վարչապետն ու կառավարության անդամներն էին, որոնք միգրանտների հնարավոր ներհոսքի լրջագույն հարցեր էին քննարկում: Կարծում եմ շատ ավելի պարտավորեցնող է կառավարության վիճակն ամեն օր պատերազմող Իսրայելում, որի գործադիր մարմնի նիստերին, Նաթանյահուին չճանաչելու պարագայում հնարավոր չէ գուշակել վարչապետի ով լինելը: Նախարարների առջեւ ջրով լի պարզ բաժակներ են, կարելի է կարծելՙ իրենց տներից բերված, նույնը թուղթ ու գրչի պարագայում: Համանման պատկերներ են շատ այլ երկրներում, հզոր տնտեսություններ եւ հարեւանների հետ խնդիրներ ունեցող պետությունների կառավարություններում, Երկիր մոլորակի ժանդարմ հռչակվող գերհզոր ԱՄՆ-ում: Այստեղ նախարարությունների ղեկավարներն անգամ նախարարներ պարտավորեցնող կոչումները չեն կրում, այլ ընդամենըՙ դեպարտամենտի քարտուղարներ: Թվով 15-ն են, միջին ամսական 17.750 դոլար աշխատավարձով եւ ոչ մի պարգեւատրում: Ուր որ է նախարարների թվով կմոտենանք ԱՄՆ-ին, աշխատավարձով առայժմ զիջում ենք, նկատենքՙ առայժմ: Այ, մի փոքր ՀՀ տնտեսության վիճակը կլավանա, եթե ոչ այս ապա եկող տարի, կառավարությունում կանդրադառնան նախարարական աշխատավարձերին, քանզի առիթն առկա է:

Իսկ թե երբ բարեփոխում կզգանք ՀՀ տնտեսություն կոչվող ոլորտում, իրոք դժվար է եւ ասել եւ գուշակել: Թե ո՞ր ճյուղերում այն էապես կարձանագրվի, որեւէ նախանշան առայժմ չկա: Ասենք գյուղտեխնիկայի արտադրությունում, որն առայժմ ներմուծում ենք Ադրբեջանին զենք վաճառող Բելոռուսից: Վերջինիս առումով տեղին դժգոհում ենք, նեղսրտում ու ոչ բարդ այդ գյուղատնտեսական մեքենաները տեղում արտադրելու փոխարեն, որպիսի փորձ արեց Վանաձորի «Էլեկտրոն» գործարանը, տարիներ շարունակ ներմուծում ենք: Իսկ գուցե հողմային էլեկտրաէներգիա արտադրող սարքերի արտադրությո՞ւն նախաձեռնենք, քանզի պահանջարկը հսկայական է, առաջիկայում տեղադրվելու են, միայն թեՙ դարձյալ ներմուծվող: Օրերս հաղորդում եղավ, որ Վրաստանում էլեկտրոմոբիլների գործարան է կառուցվում, այնպես որ այս հարցում կարծես ուշացել ենք: Հանկարծ չպարզվի՞ որ ներդրողների թվում սփյուռքահայեր կան, հզորությունը ՀՀ-ում տեղադրելու առաջարկ արել են: Չի բացառվում, չէ՞:

Երբ մի առիթով գրեցի մեր գիտական կենտրոններից մեկում ծավալված արհեստական արեւ ստեղծելու մտադրության մասին, ոմանք այն կատակ ու զավեշտ համարեցին: Հուրախություն, եղան նաեւ այնպիսիք, ովքեր խոսեցին հայի տաղանդից ու հանճարից, ակնարկեցին «կեղտոտ» ռումբը, համոզմունք հայտնելով, որ արհեստական արեւի կողքին հարկ է նաեւ արհեստական լուսին ունենալ:

Իսկ մինչ այդ թերեւս կարելի է նաեւ զուգահեռաբար կենցաղային այլ հարցեր լուծել, ասենք, տանտիրուհիների կողմից մշտապես օգտագործվող ստեպղինի անհրաժեշտ քանակների մշակությունն իրականացնել: Գյուղնախարարությունն այս հարցից գլուխ չէր հանում, ձեւը գտան, լուծարեցին: Իսկ ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որին է արդեն պատվիրակվել մեզանում գյուղատնտեսության խնդիրը, վստահեցնում են, որ այն կլուծի: Չէ՞ որ ընդամենը պահանջվում է պարզել երկրում օգտագործվող ստեպղինի ծավալը, որոշել այն մշակելու համար անհրաժեշտ հեկտարների քանակը, գտնել լավագույն ավանդույթներ ունեցող համայնքները, պարզել տեսականու հետ կապված ընտրությունը եւ… խնդիրը լուծված է, մեկընդմիշտ կարգավորվածՙ ոչ մի ներմուծում Իսրայելից, Իրանից ու Եգիպտոսից, ոչ մի գնային շիլաշփոթՙ նախորդ օրը վաճառվող կիլոգրամը 285 դրամի դիմաց հաջորդ օրն արդեն 450 դրամի տեսքով: ՌԴ-ից ներկրվող բուսայուղերից մեկն էլ 620 դրամից օրերի ընթացքում հասցվեց 700 դրամի: ՀՀ կառավարության երեկ կայացած, քաղաքացուս բնորոշմամբ տարօրինակ նիստում, պարզվեց որ երկիրը պարենապահովության որոշակի պաշար ունի, միայն թեՙ ներմուծումների շնորհիվ: Այս պարագայում անկարող ենք չհիշել հանրահայտՙ «ուրիշի ձին նստողը շուտ է իջնում» բազմիմաստ ասացվածքը:

Այսպիսին է մեր առօրյան, որն ամփոփենք «ստեպղինով այն ոչ սկսվում է, ոչ ավարտվում» հույս ներշնչող խոսքերով: Իսկ կառավարությունում անշուշտ կզբաղվեն հարցով, լուծումներ կնշեն ու կգտնեն, հենց ավարտեն… օրերս քննարկած էլեկտրահաշվիչների ցուցմունքի ու վճարացուցակներում տեղ գտած թվերի համապատասխանության հետ կապված բարդագույն խնդիրը:

Աչալուրջ են. իմաՙ տնտեսությունն է պահանջում ու պարտադրում:

09.03.2020 թ

Նախորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԽՈՒՍԱՓԵՆՔ ԱՎԵԼՈՐԴ ԾԱԽՍԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԽՈՒՍԱՓԵՆՔ ԱՎԵԼՈՐԴ ԾԱԽՍԵՐԻՑ

Լրահոս

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան

01/07/2026

Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը շարունակել է Իսրայելի կառավարության՝  Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ հարցազրույց տալով News.am-ին։ Արմեն Այվազյանն առանձնացրել է...

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

01/07/2026

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ...

GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին

01/07/2026

Բրիտանական հեղինակավոր GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին: Մեր իրավաբանական թիմի...

Եթե ՍԴ-ն վերաբաշխի մանդատները, ԲՀԿ-ի 5 մանդատի հաշվին ՔՊ-ից կպակասի 3, «Ուժեղ Հայաստան»-ից կամ «Հայաստան»-ից՝ 1 մանդատ. Օրբելյան

01/07/2026

Մենք երկու պահանջ ունենք՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. այդ դեպքում ողջ Հայաստանում վերաքվեարկություն է լինելու։ Եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ,...

Եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների  վերաբաշխման որոշում. Օրբելյան

01/07/2026

Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի...

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր

01/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական