Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԹԱԳԱԲԱՑԻԼԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գլենդեյլ

ԱՄՆ-ի հիսուն նահանգներում վիրուսակիրների թիվը հասավ 8006-ի, մահվան դեպքերինըՙ 129-ի: Ամենահայաշատ Կալիֆոռնիա նահանգը մոտ 40 մլն բնակիչ ունի: Մարտի 18-ի դրությամբ վիրուսակիրների քանակն այստեղ արդեն 472-ի եւ մահվան դեպքերինըՙ 13-ի հասան:

Գլենդելում առնվազն երկու շաբաթով ներքին արտակարգ իրավիճակ է հայտարարված: Մարտի 18-ին այստեղ գրանցվեց պսակավարակի չորրորդ վիրուսակիրը: Սակայն ինչպես ողջ նահանգում, այնպես էլ Գլենդելում թվերը փոփոխվում են մեծ արագությամբ: Քաղաքային իշխանությունները խիստ ժլատ, անբավարար ինֆորմացիա են հաղորդում վարակակիրների մասինՙ ովքեր են, ի՞նչ տարիքի եւ ազգային պատկանելիության, որտե՞ղ են վարակվել, արդյոք շրջապատը մեկուսացվե՞լ է, թե՞ ոչ, ո՞ր հիվանդանոցում են տեղավորել նրանց: Բացատրությունը անձի հիվանդության, անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության օրենքի պահպանությունն է:

Համաճարակը հիմնովին փոխել է գլենդելցիների առօրյան: Խանութներում թալան հիշեցնող առեւտուր է ընթանում: Մեծ առեւտրային կենտրոնների շուրջը անհավանական հերթեր են ախտահանիչ հեղուկների, զուգարանի թղթի, անձեռոցիկների, հիգիենային պարագաների համար: Երեկվա դրությամբ այդ սոդոմ-գոմորը մասամբ մեղմացել էր, բայց իրավիճակի փոփոխմանը զուգահեռ նույնի կրկնությունը կարելի է կանխատեսել:

Մարդկային ինքնապահպանման բնազդները նույնկերպ են գործում ե՛ւ ամենաաղքատ, ե՛ւ ամենահարուստ երկրներում: Առեւտրային շատ կետերում բառացիորեն մարտեր էին ընթանում հացի, զուգարանի թղթի իրենց բաժինները ճանկելու համար: Եվ այդ ամենը ուտելիքի առատության երկիր Ամերիկայում: Մարդիկ մեծաքանակ պարենի հետ սառնարանները բեռնում են նաեւ լավաշով, հացի տարբեր տեսակներով: Առավել հոռետեսները նաեւ սկսել են զենք գնել այն պատճառաբանությամբ, թե եթե ոստիկաններն էլ վարակվեն, ով է իրենց պաշտպանելու…

Քաղաքային տրանսպորտըՙ հանրային սպասարկման ավտոբուսներն ու տաքսիները չեն դադարեցրել աշխատանքը: Իմ տան փողոցահայաց պատուհանից ժամանակ առ ժամանակ հետեւում եմ հայտնվող ու անհետացող ներքաղաքային ավտոբուսներին: Առանց որեւէ չափազանցության դրանք կա՛մ բացարձակապես դատարկ են, կա՛մ հազարից մեկ մի մոլորված ուղեւոր է երեւում ավտոբուսների ներսում: Այնուամենայնիվ դեռ շարունակում են աշխատել:

Մարտի 16-ի կեսգիշերից Գլենդելում փակվեցին բոլոր ռեստորանները, կինոթատրոնները, զվարճանքի կենտրոնները, բարերը, մարզադահլիճները: Փակվել են նաեւ դպրոցները, մանկապարտեզները, առեւտրային խոշոր կենտրոնները: Մարդիկ խուսափում են փողոց դուրս գալ, երեխաներին զբոսանքի տանել: Թվում է, թե թագաբացիլի ուրվականը հենց բաց օդում կարող է որսալ նրանց: Հատկապես 65-ից բարձր տարիք ունեցողներին իշխանությունները հորդորում են մնալ տներում եւ ծայր անհրաժեշտության դեպքում միայն դուրս գալ տնից, ասենք մթերք գնելու կամ դեղատուն գնալու համար: Նրանց թոռներին ու զավակներին ապսպրում են այս դժվար ժամին օգնության հասնել իրենց մեծերին, քանի որ թիիրախային խմբում հենց նրանք են հայտնվել:

Քաղաքային իշխանությունները բարդ ժամանակաշրջան ապրող քաղաքացիների համար հոգեբանական ու նյութական օգնության մանր ու մեծ միջոցառումներ են իրականացնում: Գլենդելում փողոցային երթեւուկության կանոնների խախտման, մասնավորապես սխալ կայանումների դեպքում ֆինանսական տուգանքներ չեն սահմանվելու: Հոսանքի, գազի վարձավճարները ուշացնելու պատճառով էլեկտրականության ու գազի անջատումներ չեն լինի:

Իսկ երկրի նախագահի որոշմամբ գալիք շաբաթների ընթացքում ամերիկյան ընտանիքներին կուղարկվեն նվազագույնը հազարական դոլարների չեկերՙ իբրեւ թագաբացիլի գրոհին հակընդեմ խորհրդանշական փոխհատուցում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿ ՄԵՏՐ

Հաջորդ գրառումը

ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏՈՂՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԻ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏՈՂՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական