Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ՄԵՏՐ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի որ դրությունն այնքան արտակարգ է, որ բոլորս, կամ գրեթե բոլորս տանն ենք, կարելի է առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանելովՙ ոչ միայն երեխաների համար հեքիաթ պատմել, այլեւ գրել դրանք: Ի դեպ, չեմ բացառում, որ ապրիլի 14-ից հետո, երբ երկրում հուսանք կավարտվի արտակարգ դրությունը, Հայաստանում գործող հրատարակիչները մեծ պատվերներ ստանան. ինքնամեկուսացումը գրականության եթե ծնողը չէ, ապա դրա ծնվելու համար անհրաժեշտ միջավայրն է:

Հենց ինքնամեկուսացման պայմաններում էլ աշխատում էր ռուս գրող, մանկագիր Սամուիլ Յակովլեւիչ Մարշակը: Մի անգամ, երբ նա դուրս է գալիս աշխատասենյակից, որպեսզի լվա ձեռքերը, հենց բաղնիքում հանդիպում է իր տան աշխատողին: Կինը, օգտվելով անակնկալ հանդիպումից, դիմում է գրողին.

– Սամուիլ Յակովլեւիչ, խնդրում եմ, եթե հնարավոր է, բարձրացրեք իմ աշխատավարձը: Ախր դուք ամբողջ օրը տանն ենք, իսկ դա նշանակում է, որ իմ գործը շատ է:

– Սիրելի՛ս,-պատասխանում է գրողը,-մեր երկրում մանկագիրները գրոշներ են ստանում: Մենք ստիպված ենք հանգստյան օրերին լրացուցիչ աշխատել:

– Որտե՞ղ,-հարցնում է տնային աշխատողը:

– Գազանանոցում: Եսՙ գորիլլա եմ աշխատում, իսկ Չուկովսկինՙ կոկորդիլոս:

– Իսկ որքա՞ն են վճարում դրա համար,-հետաքրքրվում է միամիտ տնային աշխատողը:

– Ինձՙ 300 ռուբլի, իսկ Կորնեյինՙ 250:

…Երբ այս պատմությունը հասնում է Չուկովսկիին, նա հանկարծ նեղվում է. Այդ ինչո՞ւ Մարշակին պետք է 50 ռուբլի ավելի շատ տան, քան ինձ: Չէ՞ որ կոկորդիլոս աշխատելն ավելի բարդ է, ասում է Կորնեյ Իվանովիչը:

Չգիտեմ, թե այս պատմությունը որքանով է իրական, բայց իրականումՙ կորոնավիրուսային այս օրերին, մեզՙ նկատի ունեմ նաեւ չինացիներին, իրանցիներին, իտալացիներին,…ամերիկացիներին, էջմիածինցիներին ու նույնիսկՙ գրենլանդացիներին, որոնց, իմիջիայլոց, վիրուսը հասել է, պետք է բացատրել ընտանիքի անդամների հետ համատեղելիության կանոնները: Կորոնավիրուսից առաջ, երբ մարդիկ տուն էին գնում բացառապես քնելու համար, այն էլ ոչ բոլորը եւ ոչ ամեն օր, բնական է, որ չգիտեինք, թե բացի մեզնից էլ ովքեր են ապրում մեր տներում, եւ ուրեմնՙ հիմա իդեալական ժամանակ էՙ ծանոթանալու: Ընդ որում, ասվածն ամենեւին էլ չափազանցություն չէՙ Հայաստանի համար, քանի որ, այո՛, մենք գիտենք, թե նախաճաշին ի՞նչ է ուտում կողքի մուտքի հարեւանի սկեսուրը, բայց չգիտենք, թե ո՞րն է մեր եղբոր կամ քրոջ սիրած գույնը: Կորոնավիրուսն ուրեմն ստիպում է ճանաչել ընտանիքի անդամներին, եւ շատ հնարավոր է, որ վարակը հաղթահարելուց հետո, աշխարհն իսկապես փոխվի, քանի որ այլ բան է, երբ միլիարդավոր մարդիկ առավոտյան տնից դուրս են գալիսՙ հարազատություն փնտրելու, այլ բան է, երբ նրանք դրա կարոտիցՙ տուն են վերադառնում:

Բայց մի խնդիր կա: Իսկ եթե սա մեծ փորձարկո՞ւմ էՙ տեսնելու, թե կարո՞ղ են արդյոք մարդիկ ապրել ինքնա կամ ուղղակի մեկուսացված իրարից, առանց միմյանց գրկելու, համբուրելու, ձեռքսեղմումների, կենդանի շփման… Ձեզ համար սարսափելի չէ՞ այն աշխարհը, որտեղ արդեն երեխաներ կան, որոնց օրորել, հեքիաթ են պատմել ու որոնց համար քնելուց առաջ երգել են ոչ թե մայրերը (կամ հայրերը), այլ օրորոցն ինքը: Այս երեխաների համար վաղը կարող է աննորմալ լինել կենդանի շփումը, ձեռքսեղմումը, գրկախառնությունն ու համբույրը: Եւ գուցե ինչ-որ մեկը, ավելի ճիշտՙ մենք բոլորս ուզում ենք պատրաստվե՞լ այդՙ վաղվա աշխարհին, այսօր կորոնավիրուսի, վաղը չգիտեմ ինչի միջոցով:

Այսօրը հրաշալի է, քանի որ այն վաղը փոխելու հնարավորությունն է, որտեղ մեր ու ուրիշ մարդու, մեր ու մեր հոր ու մոր, մեր ու մեր ամուսնու, կնոջ, երեխայի, մեր ու մեր քրոջ ու եղբոր միջեւ հեռավորությունը կարող է միշտ լինել եւ լինել առնվազն մեկ մետր:

Սրա՛ մասին է պետք մտածելՙ ձեռքերի ու հոգու սանիտարական համաճարակի այս օրերին: Իսկ մեր աշխատավա՞րձը, գուցե այն բարձրացնեն, բայց գորիլլա կամ կոկորդիլոս աշխատելու անհրաժեշտություն վաղն էլ է լինելու: Ընդ որում, կապիկության համար… գոնե այսօրվա աշխարհում ավելի բարձր են վարձատրում:

Նախորդ գրառումը

ԲԱՆԱԳՈՂՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԹԱԳԱԲԱՑԻԼԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԹԱԳԱԲԱՑԻԼԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական