Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎՐԱ

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ եւ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ որոշ արտադրատեսակների արտահանումը Հայաստանից ժամանակավորապես սահմանափակվում է, այդ թվումՙ ԵԱՏՄ անդամ երկրներ: Արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է պետեկամուտների կոմիտեի կողմից թույլատրվելՙ հիմք ընդունելով առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների եւ դրանց չափաքանակների վերաբերյալ: Երեւի ավելի վաղուց պիտի սա արվերՙ մինչեւ բժշկական դիմակների արտահանումը… Չինաստան: