Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ ՓՈԽՎԵԼ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Մի պահ պատկերացնենք, թե ի՛նչ կլիներ, եթե կորոնավիրուսով վարակված, Իրանից վերադառնալուց հետո ինքնակամ բուժզննման ենթարկված եւ Հայաստանում առաջինը ապաքինված մեր հայրենակցի դեպքը պատահած լիներ Մ. Նահանգներում: Լրագրողների կողմից ինչպիսի՜ ուշադրության կարժանանար նա, գուցե բեստսելըր դառնալու արժանի գիրք կգրվեր նրա մասին: Անգամՙ 2-3 շաբաթում մի ֆիլմ կնկարահանվերՙ ամերիկյան ճաշակին համապատասխանՙ սիրային ու սեռային ինտրիգներով հանգուցված… Չէ՞ որ նա առաջինն էր հաղթահարել հիվանդությունը, իսկ մինչ այդ, հավանաբար, տվայտանքի ու հուսահատության պահեր էր ունեցել, բայց ուժ էր գտել իր մեջ, կամքի ուժՙ հաղթահարելու ընկճախտը: Գուցե բժիշկներն էին նրան օգնել, ի՞նչ միջոցներ էին կիրառել, մեկուսացման ինչպիսի՞ պայմաններում: Վերջապես, նա օրվա հերոսն էր, բոլորը պետք է ճանաչեին նրան, ոգեշնչվեին նրա կենսասիրությունից…

Բայց սաՙ Ամերիկայում:

Մինչդեռ մեզ մոտ նա բոլորիս, կամ գրեթե բոլորիս համար մնաց անծանոթ «պացիենտ»: Հայկականՙ այսպես կոչված ավանդապաշտական «խասյաթը» նրան պահեց անհայտության մեջ: Նա ունի հարազատներ, հարեւաններ, շրջապատ. ի՞նչ կասեն նրանք: Բոլորս ճանաչում ենք իրար, պետք է թաքցնել վարակված լինելը, դա բորոտության նման մի բան է մեզ համար: Մարդիկ պետք է հեռու մնան… բորոտներից:

Ես կարծում եմ, որ Հայաստանում այդ կեղծ ամոթխածությունն է գլխավոր պատճառը վարակվածների այսքան մեծ թվերի առկայության: (Տեսնո՞ւմ եք, ձեռնպահ եմ մնում այլ երկրների հետ մեր երկիրը համեմատելու փորձությունից. ՀՀ կառավարության թիվ 298 Որոշումը, հատկապես այդ Որոշման 23-րդ կետը չի թույլատրում համեմատություններ անել, իսկ ես չեմ ուզում, որ մեր թերթը կես միլիոն դրամով տուգանվի): Սա Ամերիկա չէ, սա Հայաստան է, եւ վե՛րջ:

Ասենք Ամերիկայում էլ կորոնավիրուսի հետեւանքով ամեն ինչ կարգին չէ: Չեմ ուզում համեմատություններ անել,- թիվ 298 Որոշումը չի՛ թույլատրում,- չեմ ուզում նույնիսկ նշել, որպես դրական կողմ, որ նախագահ Թրամփի որոշմամբ եւ Կոնգրեսի հաստատմամբ 1 տրիլիոն դոլար է տրամադրվելու երկրի հարկատուներինՙ բիզնեսի եւ առողջապահության ոլորտներինՙ համաճարակի հետեւանքները վերացնելու, քաղաքացիներից յուրաքանչյուրին օգնելու նպատակով, սակայն ուզում եմ գեթ մի հարցում, վատ կողմը նշելու համար, ընդգծել մեր վիճակի նմանությունը այդ հզոր երկրի հետ. պարզվում է, որ Մ. Նահանգներում բավարար քանակությամբ թեսթեր չկան: Ամերիկյան բժշկական գլխավոր հաստատությունները, ըստ CNN-ի երեկվա տեղեկատվության, բողոքում են ախտորոշիչ թեսթերի եւ դրանց բաղադրիչ նյութերի սակավության դեմ:

Այո, հզոր, հզորագո՛ւյն Մ. Նահանգները նույնպես անպատրաստ էր համավարակի դեմ, նույնիսկ ավելի անպատրաստՙ քան համաճարակի առաջին օջախ Չինաստանը, որից սովորելու շատ բան ունի ողջ աշխարհը, այդ թվումՙ Մ. Նահանգները, որը կամ որի նախագահը,- հիշո՞ւմ եք ամերիկյան ֆիլմերը,- առաջամարտիկ փրկիչն էր երկրագնդին սպառնացող վտանգներիՙ ահաբեկիչների եւ անգամ այլմոլորակայինների դեմ: Մինչդեռ նախագահ Թրամփը անցնող 4 տարիներին առնվազն 4 անգամ, America First (Նախՙ Ամերիկան) ճչացող կարգախոսի ներքո հրաժարվեց համաշխարհային ու համամարդկային նշանակության պայմանագրերից, այդ թվումՙ կլիմայի տաքացմանը վերաբերող:

Covid-19-ի համաճարակը պատճառ է դառնալու, որ ժողովուրդներն ու պետությունները սկսեն նոր հայացքով մոտենալ առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, զանգվածային սպառազինության հարցերին: Կարծես հենց այսօրվա համար է ասվելՙ ուրիշի ցավ չի լինում: Ժամանակակից աշխարհում ցավը բոլորինն է, հետեւաբար պետք է բոլորով աշխատել կանխելու տարատեսակ վտանգներըՙ դա լինի պատերազմ, բնական կամ մարդածին աղետներ, թե տարակերպ վարակներ:

Նույնը վերաբերում է մեզ: Չեմ ուզում քննադատել, թերությունները նշել մեր առողջապահական կոչված համակարգի,- ինքնազսպումը այս օրերին պարտադիր է,- սակայն կարծում եմ, որ կորոնավիրուսի «զուլումից» ազատվելուց հետո մեզ հարկավոր կլինի հիմնովին փոխել մեր երկրի առողջապահական կոչված համակարգը, որը նման է հսկայական մի բիզնես դաշտի. ապացույցՙ դեղատնային լայնարձակ ցանցը, որը փաստում է, որ մեր ազգաբնակչությունը հիմնականում դեղորայքային բուժում-ինքնաբուժման վրա է նստած: Ապացույց երկրորդՙ ամեն կողմ բուժհաստատություններ կան, երբեմնՙ 2-3 սենյակում պարփակված, փքուն ավանումներով եւ ուռճացված գնացուցակներով: Բայց չկա առողջություն: Սակայն առաջին հերթին պետք է փոխել մեր մոտեցումը, եթե կուզեքՙ մեր փիլիսոփայությունը առողջության եւ առողջապահության նկատմամբ, մեր սոցիալական կարծրատիպերը, մեր «խասյաթները», հիվանդությունն ու, անգամ, ապաքինումը թաքցնելու մեր սովորությունները:

Իսկ ինչ վերաբերում է մեր կառավարությանը… Բայց այս մասինՙ ավելի ուշ, երբ բարով-խերով ավարտենք-վերացնենք արտակարգ դրությունը:

Նոր ժամանակներ են արդեն. ստիպված ենք փոխվել:

Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔ ԿՈՒՆԵՆԱՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎՐԱ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ, ԿԱՄ ԻՆՉ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ, ԵՐԲ ԱՎԱՐՏՎԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական