Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս Է ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՌՆՉՎՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ

13/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Եթե մի քանի տարի առաջ որեւէ հայի հարց տրվեր, թե ի՞նչ առնչություն ունի Սիրիայի Իդլիբ նահանգը հայկական որեւէ հարցի հետ, պատասխանը հավանաբար կլիներ այն, որ այդ նահանգը շատ մոտ է Դեր-Զորինՙ հայկական Օսվենցիմին, եւ այնտեղ գտնվող տարագրված հայկական համայնքներին, որոնք այդ գյուղական վայրերում ապրում են հայոց Մեծ եղեռնից ի վեր: Ոչ ոքի մտքով չէր անցնի այն կապել Ղարաբաղի հետ:

Բայց այսօր, երբ Իդլիբը դարձել է միջազգային լարվածության կենտրոն, քաղաքական զուգորդումը այդ երկուսի միջեւ ցույց է տալիս նրանց գոյութենական առնչությունները միմյանց հետ:

Ռուս-թուրքական մեղրամիսը չափից ավելի լավ էր, որ երկար տեւեր: Այն դատապարտված էր վախճանի հասնել եւ ավելի վաղ ավարտվեց, քան որեւէ մեկն ակնկալում էր: Հիմա քաղաքական շրջանակներում խոսում են ռուս-թուրքական 17-րդ պատերազմի մասին: Երկու կողմերի միջեւ թաքնված բոլոր լարվածություններն ի հայտ են եկել եւ նրանց բանակներն այժմ իրար դեմ են կռվում սիրիական մարտադաշտում: Արդեն շուրջ 36 թուրք զինվոր է մահացել եւ շուրջ 40 ուրիշներ էլ վիրավորվել են: Նախագահ Էդրողանը խուսափում է անմիջականորեն Ռուսաստանին մեղադրելուցՙ այդ արյունահեղության համար եւ փոխարենն իր զայրույթն է թափում Սիրիայի նախագահ Բաշար էլ-Ասադի զորքերի վրաՙ թիրախավորելով նրանց եւ հարյուրավորներին սպանելով: Սակայն Անկարայի ռազմավարությունը մշակողները շատ լավ գիտեն, որ Ասադի զորքերը նման հաղթանակ չէին կարող նվաճել առանց Ռուսաստանի օդային պաշտպանությանը: Սկզբում Էրդողանը նախագահ Պուտինին կոչ արեց դադարեցնել կոտորածը, բայց տեսնելով, որ իր կոչը տեղ չի հասնում, պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել Ստամբուլում մարտի 5-ին: Հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինն այդ օրը այլ հանդիպումներ ունի: Արդյունքում Էրդողանը ստիպված եղավ ինքը մեկնել Մոսկվա, ինչը ամբարտավան նախագահի համար չափազանց նվաստացուցիչ էր:

Այդ ամբողջ ընթացքում լրատվամիջոցներն ու քաղաքական ապարատը Անկարայում գործի էր լծվելՙ փորձելով պաշտպանել Թուրքիայի արկածախնդրությունները Սիրիայում: Թուրքիայի քաղաքական գործողություններն ու դրանց ընկերացող սպառնալիքները ուղղված էին տարբեր երկրներին, բայց մասնավորապես Ռուսաստանին: Էրդողանի քաղաքական հարցերով խորհրդական Հաքքը Չասինն , օրինակ, հայտարարում էր, որ Ռուսաստանին տրված հակահարվածը շատ ծանր էր լինելու: «Ռուսաստանում 25 միլիոն մահմեդական է ապրում, եւ նրանք կարող են երկիրը ներսից պայթեցնել»:

Սա, իհարկե, առաջին անգամ չէ, որ Թուրքիան կրոնն ու էթնիկական պատկանելիությունը դարձնում է զենք, որի միջոցով կարող է պայքարել: Արժե հիշատակել այստեղ, որ երբ Գերմանիան չթողեց Էրդողանին 2017-ի ընտրարշավը ծավալել նաեւ Գերմանիայում, վերջինս կոչ արեց ամբողջ Եվրոպայի թուրքերին մեծացնել իրենց ընտանիքների անդամների թիվը, դրանով իսկ մեծացնելով, աստիճանաբար, նաեւ իրենց իշխանությունը այդ մայրցամաքում:

Դիվանագիտական ճակատում, Էրդողանը մեկնեց Արդբեջան հանդիպելու Իլհամ Ալիւեի հետ: Նրա հետ Բաքու էր ժամանել մի մեծ պատվիրակություն, որ 14 համաձայնագիր կնքեց այնտեղ, նպատակ ունենալով երկու երկրների միջեւ ներկայի առեւտրաշրջանառությունը 2 միլիարդ դոլարից հասցնել տարեկան 15 միլիարդ դոլարի: Առավել նշանակալի էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի մասնակցությունը, որ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքեց համատեղ ծանր հրետանի արտադրելու եւ այդ երկրի զինուժը արդիականացնելու վերաբերյալ:

Իսկ Հայաստանի համար տագնապալի էր այն, որ Էրդողանը առաջնահերթության կարգով բարձրացրեց նաեւ Ղարաբաղի հարցը, հայտարարելով, որ այն նույնքան Թուրքիային էր վերաբերում, որքան Ադրբեջանին: «Մեր մեծագույն ցանկությունն է կարգավորել Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի գերիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա», ասաց նա:

Համատեղ մամուլի ասուլիսում ազերի նախագահը շնորհակալություն հայտնեց Էրդողանին «պաշտպանելու համար Ադրբեջանի արդարացի դատը» եւ հայտարարեց, որ իր երկիրը «կշարունակի արդիական զենքեր գնել Թուրքիայից»:

Այս ամբողջ քաղաքական ներկայացումը միտված էր Կովկասից բացի Մոսկվային զգուշացնելու, որ Թուրքիան պատրաստ է թիրախավորելու ռուսական ազդեցության տակ գտնվող հենակետերը, որից մեկը գտնվում է Կովկասում, իսկ մյուսըՙ Լիբիայում: Այս վերջինում Ռուսաստանը պաշտպանում է գնդապետ Հաֆթարին, մինչ Թուրքիան քաղաքական եւ ռազմական օժանդակություն է ցուցաբերում Տրիպոլիի կառավարությանը:

Էրդողանի հաջորդ քայլը, բնականաբար, լինելու էր այս լարվածության մեջ ներքաշել նաեւ ՆԱՏՕ-ին, պահանջելով, որ վերջինս հատուկ նիստ գումարի Սիրիայի հարցը քննարկելու համար: Քանի որ Սիրիայում թուրքական զորքերի վրա հարձակումը չէր նշանակում հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, Թուրքիան չէր կարող օգտվել այդ կազմակերպության դաշնակցային պայմանագրի 5-րդ հոդվածից, ուստի Էրդողանը մատնանշել էր 4-րդ հոդվածը, որ կոչ էր անում ճգնաժամային պահերին խորհրդակցություններ անցկացնել կազմակերպության անդամների մասնակցությամբ: Այստեղ էլ, սակայն, Էրդողանը բացի զոհված զինվորների համար ցավակցությունից ոչինչ չստացավ, որովհետեւ նրա Սիրիայում գտնվելու օրինականությունը հարցականի տակ էր:

ՄԱԿ-ի Զենքերի վերահսկման գծով նախկին (1991-1998) տեսուչ Սքոթ Ռիտտերը «Global Research» պարբերականում իր կարծիքն էր հայտնել գրելով, որ «4-րդ հոդվածի ընձեռած հնարավոր խորհրդակցությունից Թուրքիան ստացավ ընդամենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի մեղադրական հայտարարությունը ուղղված Սիրիային եւ Ռուսաստանին եւ հորդորը, որ Սիրիայում իրավիճակը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, որը կթեթեւացներ փախստականների մարդասիրական օգնության խնդիրները: Սա շատ հեռու էր Թուրքիայի ակնկալած ռազմական օգնությունից, որը «Պատրիոտ» տիպի օդային պաշտպանության համակարգեր էր իր մեջ պարունակում»:

Թուրքիան անվերջ գրգռում է Արեւմուտքին եւ Եվրոպայինՙ ակնկալելով նրանց ներքաշել իր փորձանքաշատ արկածախնդրությունների մեջ: Վերջինների վերաբերմունքից դժգոհ Էրդողանը փախստականների առաջ լայն բացել է դարպասները, որպեսզի նրանք ներխուժեն Եվրոպա, խախտելով 2016-ին Եվրոմիության հետ կնքված պայմանագիրը եւ այդ գերատեսչությունից նման արարք թույլ չտալու համար միլիարդավոր դոլարներ կորզելուց հետո: Այս հոդվածը գրելու պահին հազարավոր փախստականներ Հունաստանի սահմաններում փորձում են մուտք գործել Եվրոպա:

Մոսկվան որոշակի քաղաքական մեխանիզմներ է գործադրում հակադարձելու համար Թուրքիայի նախաձեռնությունները: Վերջերս նա 10 ռազմանավ է ուղարկել դեպի Սեւ ծով, իսկ ՀԱՊԿ-ի պաշտպանության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը , որ վերջերս Երեւան էր այցելել, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա դաշնությունը կպաշտպանի վերջինիս: Նման բացահայտ հայտարարություն հազվադեպ է հնչում Մոսկվայի կամ նույնիսկ այդ դաշնության կողմից, որի անդամն է Հայաստանը:

Եթե սիրիական մարտադաշտում հակամարտությունը թեժանա, ապա ոչ միայն Ղարաբաղի ճակատագիրը, այլեւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը ստիպված կլինի (մոտիկ լինելու հանգամանքով) առնչություն ունենալ մարտական գործողությունների հետ:

Այդուհանդերձ, դիտորդներից շատերը հավատացած են, որ լարվածությունը չի դառնա բացահայտ հակամարտություն: Նույնիսկ այն վախը, թե Թուրքիան կարող է դրդել Ադրբեջանին սկսելու տարածաշրջանային պատերազմ, հնարավոր չի թվում մոտիկ ապագայում, որովհետեւ այդ երկիրն այժմ վերափոխման փուլում է գտնվում: Բայց Ադրբեջանը ռազմական զորավարժություններ է անցկացնում պարզապես հավելյալ վախ ներարկելու առանց այն էլ թեժ կացությանը:

Պատերազմի սպառնալիքների եւ դիվանագիտական մարտավարությունների շրջանակներում մի շարք գաղափարներ են առաջարկվում, որոնցից մեկը չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար: Դա Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունն է այն մասին, որ Թուրքիան կարող է լուծել Ղարաբաղյան խնդիրը, եթե Պուտինը ցանկանա աջակցել: Առաջարկը քաղաքական փոխանակման շրջանակներում է: Թուրքիան տարածաշրջանում պաշտպանություն չի գտնում Սիրիայում իր գործողությունների համար: Եվրոպան եւ Մ. Նահանգները նույնպես անտարբեր են Սիրիայում Թուրքիայի արկածախնդրությունների նկատմամբ: Այդ պատճառով էլ Էրդողանը Սիրիայից պատվով դուրս գալու ելքեր է որոնում: Չավուշօղլուի առաջարկի հիմքում ընկած է այն, որ Թուրքիան կհամաձայնի դուրս գալ Սիրիայից, եթե փոխարենը Ռուսաստանի օժանդակությամբ ստանա Ղարաբաղի կարգավորումը ի նպաստ Ադրբեջանի: Սա մեզ հիշեցնում է 1921 թվի Կարսի պայմանագրի գործարքը, որի հետեւանքում Թուրքիան Մոսկվային հանձնեց Բաթումին, ստանալով փոխարենը Արարատ լեռը: Հնարավո՞ր տարբերակ է: Կապրենք կտեսնենք:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՙ ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական